
Արմինֆո. Հարավային Կովկասում նոր ստատուս-քվո է, Ռուսաստանի բացառիկ ազդեցությանը մարտահրավեր է նետված, և հնարավոր է, որ այդ բացառիկությունը ինչ-որ չափով կորսվի։ Այդ մասին հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը "Հետխորհրդային պետությունները. նոր դերի որոնում փոփոխվող աշխարհում" թեմայով Մոսկվա-Մինսկ-Երեւան-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ։
"Մենք տեսնում ենք տարբեր խաղացողների ակտիվացում և Հայաստանի իշխանությունների փորձերը, ինչպես իրենց է թվում, հեջավորել ռիսկերը։ Բայց, հավանաբար, հեջավորման այդ փորձերը կարելի էր արդարացնել, ասելով, որ դա ազգային իրավունք է, սակայն երբ դու ինչ-որ բան ես անում, պետք է հասկանաս, թե ինչ հնարավորությունների միջանցք ունես", - նշել է Մարկեդոնովը։
Այդ առումով նա արձանագրել է, որ 2022 թվականի վերջին, երբ Ռուսաստանն ուկրաինական ճակատում բարդ ժամանակներ էր ապրում, Հայաստանն՝ ինքն էլ էր բարդ իրավիճակում, Հայաստանի ղեկավարությունում համարել են, որ ՌԴ - ն արդեն "հեռացող է"։
"Հիանալի է, բայց եկեք տեսնենք, թե ինչ է իրականում: Ասում են, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ - ին, բայց միթե՞ նրան այնտեղ կանչում են", - նշել է փորձագետը, հավելելով, որ ԵՄ-ը Հայաստանի պարագաայում, ի տարբերություն Վրաստանի կամ Մոլդովայի ու Ուկրաինայի, նույնիսկ թեկնածության հարց չունի։
"Համեմատենք Հայաստանի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ, Եվրասիական տնտեսական միության և ԵՄ-ի հետ։ Մենք կտեսնենք ակնհայտ տարբերություն հօգուտ ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի։ Ուստի, ես չէի ասի, որ հայկական ընդդիմության հայտարարությունները բնավ սթափության կոչ չեն։ Նա մտավախություն ունի, որ խզումը կհանգեցնի ծայրահեղ բացասական հետևանքների", - նշել է Մարկեդոնովը, թվարկելով այն օգուտի կոնկրետ օրինակներ, որը ստանում է Հայաստանի տնտեսությունը ռուսական բիզնեսի գործունեությունից։
"Եվ երբ հարցնում են, թե ինչ կարող է տալ Ռուսաստանը Հայաստանին, Ռուսաստանն արդեն տալիս է՝ մասշտաբային տնտեսական, առեւտրային, էներգետիկ համագործակցության տեսքով", - հիշեցրել է Մարկեդոնովը։
Ընդ որում, փորձագետը կարևորել է Ռուսաստանի որոշ պաշտոնատար անձանց հարգալից վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Նրա խոսքով՝ պետք է ոչ միայն հիշեցնել Ռուսաստանի կարևորության մասին, այլև՝ հենց Ռուսաստանի շահագրգռվածության մասին Հայաստանի հետ հարաբերություններում: "Ռուսաստանի և Հայաստանի համար կարևոր է պրագմատիզացնել հարաբերությունները։ Դրանք այսօր այլ են, դրանք չեն լինի նախկինի նման։ Բայց այլը չի նշանակում թշնամական: Փոխել հարաբերությունները, փոխակերպել դրանք, չի նշանակում թշնամիներ դառնալ", - հավելել է Մարկեդոնովը։
Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերություններում այսօր ավելի լավ է շարժվել ոչ հրապարակային ճանապարհով, որպեսզի հույզերով միմյանց ավելորդ բաներ չասել։
Միեւնույն ժամանակ, անդրադառնալով Հայաստանում սպասվող ընտրական գործընթացներին, ռուս փորձագետը վստահեցրել է, որ Ռուսաստանն այստեղ յուրայիններ չունի: "Հաճախ հարց են տալիս․ ո՞վ է Ռուսաստանի թեկնածուն Հայաստանում։ Հայաստանն է Ռուսաստանի թեկնածուն։ Ռուսաստանի համար կարևոր է Հայաստանը։ Հայաստանի ժողովուրդն ընտրելու է իր մարդուն, ում հարկ կհամարի։ Եվ դա շատ ավելի արդար և ճիշտ մոտեցում է, քան ինչ-որ մեկին նշելն ու ասելը․ "Սա մեր մարդն է": Շատ ավելի կարևոր է մոտեցումը, երբ հարաբերություններ են պետք երկրի հետ, այլ ոչ թե՝ որոշակի քաղաքական դեմքի", - ասել է փորձագետը։