


Արմինֆո. Ապրիլի 12-ին Ռեֆորմիստների կուսակցության արտահերթ համագումարում միաձայն որոշվել է,որ առաջիկա ԱԺ ընտրություններում կուսակցության կողմից որպես վարչապետի թեկնածու է առաջադրվում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Ինչպես Facebook-ի իր էջում հաղրդրել է Ռեֆորմիստների առաջնորդ Վահան Բաբայանը, կուսակցության ցուցակի առաջին եռյակում են Վաղարշակ Հարությունյանը,Վահան Բաբայանը և Անի Ներկարարյանը: առաջին տասնյակում են նաև Գրիգոր Հարությունյանը, Գարիկ Ուրումյանը, Նատալյա Սահյանը, Աննա Սաֆրազբեկյանը, Միքայել Գալուստյանը, Աննա Դերձակյանը, Արման Ղազարյանը:
Հիշեցնենք, որ 2026 թվականի մարտի 16-ին Ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը և "Ազգային վերածնունդ" կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանը հռչակագիր են ստորագրել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու մասին ։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



