Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 18:54
Մարիաննա Մկրտչյան

Ռոբերտ Ամստերդամը ԵՄ-ից պահանջել է դադարեցնել Հիբրիդային արագ արձագանքման խմբի տեղակայումն ու գործունեությունը Հայաստանում

Ռոբերտ Ամստերդամը ԵՄ-ից պահանջել է դադարեցնել Հիբրիդային արագ արձագանքման խմբի տեղակայումն ու գործունեությունը Հայաստանում

Արմինֆո.Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր և կառավարող գործընկեր, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը Եվրոպական միությունից պահանջել է դադարեցնել Հիբրիդային արագ արձագանքման խմբի (HRRT) տեղակայումն ու գործունեությունը Հայաստանում: Այդ մասին ասվում է Ամստերդամի նամակում, որն ուղարկվել է ԵՄ ղեկավարությանը, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

 

Ամստերդամը ֆոն դեր Լայենին ուղղված իր նամակում հիշեցնում է, որ ներկայացնում է գործարար Սամվել Կարապետյանի շահերը: «Մինչ Դուք կարդում եք այս նամակը, իմ վստահորդը շարունակում է ենթարկվել քաղաքական հալածանքների, որոնք Եվրոպական հանձնաժողովը ոչ միայն չի դատապարտել, այլև ակտիվորեն ֆինանսավորում է։


Ես անկեղծ կլինեմ. այն, ինչ Եվրոպական միությունն անում է Հայաստանում, ժողովրդավարական աջակցություն չէ։ Դա ընտրական միջամտություն է։ Բացառապես կառավարության հետ գործակցող Հիբրիդային արագ արձագանքման թիմի (HRRT) տեղակայումը, եվրոպական հանրային միջոցներից միլիոնավոր եվրոների ուղղորդումը՝ առանց չեզոքության նվազագույն երաշխիքի, և Ընտրական օրենսգրքի անսկզբունքային բարեփոխումը, որը նախատեսված է հատուկ ընտրական դաշինքների անվանումներում անհատների անունների օգտագործումը բացառելու համար, սրանք մեկ միասնական ձեռագիր են, որը մենք նախկինում ևս տեսել ենք։
 

Ընտրական օրենսգրքի փոփոխությունը դարձել է բեկումնային կետ ։ Բայց թույլ տվեք ընդգծել երկակի ստանդարտները, քանի որ դրանք արտառոց են։ Երբ ես նամակով դիմեցի Եվրոպական խորհրդարանի նախագահին՝ զգուշացնելով իմ վստահորդի նկատմամբ քրեական հետապնդման, փաստաբանների ձերբակալությունների և հոգևորականների բանտարկության մասին, Հայաստանում ԵՄ պատվիրակության պատասխանն այն էր, որ դրանք «Հայաստանի իշխանությունների իրավասության հարցերն են»։ Ոչ մի դատապարտող խոսք։ Մտահոգության ոչ մի նշան։ Մեզ ասացին, որ դրանք «ներքին գործեր» են։

Սակայն, երբ խոսքը վերաբերում է արագ արձագանքման թիմ տեղակայելուն՝ ընտրական օրակարգը ձևավորելու համար, 27 միլիոն եվրո ներարկելուն՝ «ապատեղեկատվության դեմ պայքարելու» նպատակով (ինչը պատահաբար համընկնում է ընդդիմության խոսույթի հետ), և ընտրություններից երեք ամիս առաջ «մոլդովական մոդելը» արտահանելուն, ապա այո՝ այդ դեպքում Հայաստանը դադարում է լինել ներքին գործ և դառնում է եվրոպական գործ։ Ընդդիմության քրեականացումը Հայաստանի խնդիրն է, իսկ ընդդիմությանը քրեականացնող կառավարության օգտին ընտրություններին միջամտելը՝ եվրոպական նախագիծ։ Սա Հանձնաժողովի երկակի ստանդարտն է, և սույն նամակը պաշտոնապես մատնանշում է այն», - հայտարարել է Ամսստերդամը

 

Նա վերստին ընդգծել է, որ  վերջերս, Հայաստանի իշխանությունները ընտրություններից անմիջապես առաջ փոփոխություններ են մտցրել Ընտրական օրենսգրքում, որոնք արգելում են անձնական անունների օգտագործումը ընտրական դաշինքների անվանումներում: «Սա ընթացակարգային բարեփոխում չէ. դա օրենսդրական թակարդ է՝ հատուկ նախագծված Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ: Երբ կառավարությունը, վախենալով իրական մրցակցությունից, դիմում է իր հակառակորդների ինքնությունը հենց ընտրական պայքարից օրենսդրորեն դուրս մղելուն, միջազգային հանրությունը պետք է ճանաչի սա այնպես, ինչպես կա՝ քաղաքական սաբոտաժ և ազատ ու արդար ընտրությունների վերջնական քանդում:
 

Հայաստանում Հիբրիդային արագ արձագանքման թիմի տեղակայումը, որը ֆինանսավորվում է NDICI – Global Europe գործիքի միջոցով՝ 27 միլիոն եվրո բյուջեով, առերևույթ նպատակաուղղված է «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարին: Իրականում այն հանդիսանում է ուղղակի միջամտության մեխանիզմ Հայաստանի ներքաղաքական դաշտին՝ ստեղծելով հստակ և կառուցվածքային անհավասարակշռություն իշխող կառավարության և ընդդիմության միջև:

 

Մեխանիզմը գործում է ընդդիմության խոսույթի սեկյուրիտիզացիայի (անվտանգայնացման) միջոցով: Երբ Հանձնաժողովը տեղակայում է մի թիմ, որի խնդիրն է նախընտրական շրջանում վերահսկել «հանրային նարատիվները», այն Հայաստան է ներմուծում մի հայեցակարգային շրջանակ՝ «հիբրիդային սպառնալիքների» շրջանակը, ինչը թույլ է տալիս քաղաքական ընդդիմությանը վերաբերվել այնպես, ասես այն ռուսական միջամտության շարունակությունն է: Այս շրջանակը չի պահանջում ապացույց, որ ընդդիմությունը Մոսկվայի գործիքն է. բավարար է անվտանգային ուղղվածություն ունեցող լեզվի կիրառումը՝ օրինական քաղաքական համոզմունքը վերակարգելու որպես ազգային անվտանգության ռիսկ: Արդյունքում ընդդիմության լեգիտիմության վերաբերյալ բանավեճը դուրս է բերվում ժողովրդավարական տիրույթից և տեղափոխվում է անվտանգային տիրույթ, որտեղ ապացուցման չափանիշներն ավելի ցածր են, իսկ իշխանություն ունեցողների հայեցողության շրջանակը՝ ավելի մեծ:


Փաշինյանի կառավարությունն արդեն իսկ օգտագործում է ռուսական միջամտության թեզը՝ արդարացնելու համար ընդդիմության և հոգևորականության նկատմամբ քրեական հետապնդումները: Այդ կառավարությանը տրամադրելով «ապատեղեկատվության դեմ պայքարում» մասնագիտացված եվրոպական թիմ՝ Հանձնաժողովը չի պայքարում արտաքին սպառնալիքների դեմ. այն իշխող կառավարության բռնաճնշող թեզերին օժտում է վերազգային լեգիտիմությամբ: Ի վերջո, գոյություն չունի որևէ մեխանիզմ, որը կկանխի Հայաստանի կառավարությանը եվրոպական թիմի միջոցով որպես «ռուսական քարոզչություն» վարկաբեկել այն ընդդիմության խոսույթը, որը պարզապես համաձայն չէ կառավարության քաղաքականության հետ:
 

Անհամաչափությունը կառուցվածքային է և անպաշտպանելի. կառավարությունը ստանում է եվրոպական ֆինանսավորում, որը կարող է օգտագործել իր ընտրական դիրքերն ամրապնդելու համար, մինչդեռ ընդդիմությունը ոչ միայն զուրկ է նման ֆինանսավորումից, այլև հանդիսանում է այն գործողությունների անուղղակի թիրախը, որոնց սատարում է այդ ֆինանսավորումը: Ընդդիմության հետ խորհրդակցություն չի անցկացվել այս գործողության նախագծման հարցում: Չի ստեղծվել անկախ վերահսկողական որևէ մեխանիզմ:
Բովանդակությունը որպես «ապատեղեկատվություն» դասակարգելու օբյեկտիվ և հրապարակային չափանիշներ չեն հրապարակվել», -նշել է իրավաբանը:

 

Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի  Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների վերաբերյալ հանձնաժողովի լռությունը նույնպես անընդունելի է, իսկ ընտրություններից անմիջապես առաջ ընտրական դաշինքների անվանումներում անձնանունների օգտագործման արգելքը օրենսդրական ծուղակ է, որը կոչված է չեզոքացնելու Սամվել Կարապետյանին եւ "ուժեղ Հայաստան" դաշինքին: "Խաղի կանոնները փոխվում են խաղի կեսին, որպեսզի քաղաքականությունից դուրս մղեն կոնկրետ անձանց ։ Սա ժողովրդավարություն չէ ։ Սա իրավական տեռոր է, և այն փաստը, որ հանձնաժողովը չի դատապարտում այն, միաժամանակ խորացնելով համագործակցությունը պատասխանատու կառավարության հետ, հանձնաժողովին մեղսակից է դարձնում հայկական ժողովրդավարության կործանմանը: Մենք թույլ չենք տա, որ օրենսդրությունը դառնա պատժիչ գործիք։ Մենք վիճարկելու ենք այդ անօրինականությունը բոլոր հնարավոր հարթակներում", - հայտարարել է Ամստերդամը։

 

Վերն ասվածի լույսի ներքո իրավաբանը Եվրահանձնաժողովից պահանջել է անհապաղ դադարեցնել Հիբրիդային արագ արձագանքման խմբի ծավալումն ու գործունեությունը Հայաստանում, քանի դեռ չեն ստեղծվել անկախ և թափանցիկ վերահսկողության մեխանիզմներ, ներառյալ ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը: Բացի այդ, հրապարակել խմբի մանրամասն գործառնական մանդատը, բովանդակությունը որպես "ապատեղեկատվություն" դասակարգելու համար օգտագործվող չափանիշները և բողոքարկման մեխանիզմները, որոնք հասանելի են նրա որոշումներից տուժած անձանց; կատարել անկախ գնահատում Հայաստանում քաղաքական մրցակցության հավասարակշռության վրա 27 միլիոն եվրոյի հատկացման ազդեցության վերաբերյալ և կասեցնել վճարումները մինչև այդ գնահատման ավարտը; հրապարակայնորեն դատապարտել Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք արգելում են առանձին անձանց անունների օգտագործումն ընտրական դաշինքներում, որպես միջամտություն ազատ և արդար ընտրություններին և, ի վերջո, Հայաստանի նկատմամբ կիրառել իրավունքի գերակայության պահպանման պայմանականության նույն չափորոշիչները, որոնք ԵՄ-ն կիրառում է իր անդամ պետությունների նկատմամբ, և համագործակցության շարունակությունը պայմանավորել քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածների ազատ արձակմամբ և ընդդիմադիր գործիչների, հոգևորականների և փաստաբանների նկատմամբ հետապնդումների դադարեցմամբ:

 

"Եթե Հանձնաժողովը չձեռնարկի պատշաճ և ժամանակին միջոցներ՝ ի պատասխան վերոնշյալ պահանջների, սույնով մենք պաշտոնապես տեղեկացնում ենք Ձեզ, որ կձեռնարկենք հետևյալ իրավական գործողությունները.
Անվավեր ճանաչելու հայց՝ ԵՄ գործունեության մասին պայմանագրի (TFEU) 263-րդ հոդվածի համաձայն Եվրոպական միության Ընդհանուր դատարանում՝ վիճարկելով ֆինանսական իրականացման ակտերը, որոնք NDICI-Global Europe-ից միջոցներ են ուղղում Հայաստանում իրականացվող գործողությանը:

Հայց՝ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ՝ պահանջելով տեղակայման և միջոցների հատկացման անհապաղ կասեցում՝ այն հիմքով, որ վնասը ենթադրյալ չէ, այլ արդեն իսկ նյութականացվել է նմանատիպ հանգամանքներում Մոլդովայում և Ռումինիայում:
(iii) Ցանկացած այլ վարույթ, որը կարող է անհրաժեշտ լինել միջազգային ատյաններում, ներառյալ, բայց չսահմանափակվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանով՝ պաշտպանելու հայաստանյան ընդդիմության իրավունքները և Եվրոպական միությանը պատասխանատվության ենթարկելու հայաստանյան ժողովրդավարությունը խաթարելու հարցում իր դերի համար:
 

Եվրոպական միությունը Հայաստանում հանդես չի գալիս որպես ժողովրդավարության չեզոք երաշխավոր: Այն հանդիսանում է որպես իշխող կառավարության համար նպաստավոր ընտրական միջավայր ձևավորելու ակտիվ մասնակից:

 

Ընդդիմության խոսույթի սեկյուրիտիզացումը (անվտանգայնացումը), կառավարության համաձայնության կեղծիքը՝ որպես լեգիտիմացում, մոլդովական մոդելի կրկնօրինակումը, մեխանիզմի անթափանցիկությունը, ռումինական էսկալացիայի հետագիծը, առանց իրավական հիմքի գործիքների արտատարածքային ընդլայնումը, ասիմետրիկ ֆինանսական պայմանականությունը, կանոնների կիրառման երկակի ստանդարտները, տեղեկատվական էկոհամակարգի զավթումը, Ընտրական օրենսգրքի գործիքավորումը և բռնաճնշումների ու համագործակցության սինխրոնիզացումը՝ այս տարրերից յուրաքանչյուրը կարող է քննվել առանձին, բայց դրանց փաստարկված և ապացուցողական ուժը կայանում է դրանց կուտակային ազդեցության մեջ: Սրան այժմ պետք է հավելել վարչապետի կողմից պարոն Կարապետյանի հանրային թիրախավորումը անուն առ անուն, Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտորդական առաքելության եզրակացությունները, որոնք հաստատում են ժողովրդավարական պայմանների վատթարացումը, ընտրական համատեքստում ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմների ռիսկերի վերաբերյալ ընդունված միջազգային մտահոգությունները և Հանձնաժողովի կողմից Բարձր ներկայացուցիչ Կալլասին ուղղված մեր 2026 թ. մարտի 23-ի նամակում ներկայացված կառուցողական առաջարկներից և ոչ մեկին չարձագանքելը: Այս հանգամանքների կուտակային կշիռը տեղ չի թողնում երկիմաստության համար: Արդարադատությունը վաճառքի ենթակա չէ, և ժողովրդավարությունը չի կարող լինել միակողմանի փողոց: Մենք կվիճարկենք այս անօրինականությունը բոլոր հնարավոր հարթակներում և Հանձնաժողովին պատասխանատվության կկանչենք հայաստանյան ժողովրդավարության քանդմանը հանցակից լինելու համար»,- ամփոփել է նա:

 

Ավելի վաղ ԵՄ-ը հայտարարել էր հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի համար Հայաստանին 15 մլն եվրո հատկացնելու մասին՝ ի պատասխան օգնության մասին Հայաստանի իշխանությունների դիմումի։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) դիմել է ՄԻԵԴ՝ կապված Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետԾառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) դիմել է ՄԻԵԴ՝ կապված Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ
Փաստաբան․ Փաշինյանն ինքն է ստորագրել կառավարության որոշման տակ, որը թույլ է տվել ՀԷՑ-ին իր բաժնետոմսերը գրավ դնել վարկի համարՓաստաբան․ Փաշինյանն ինքն է ստորագրել կառավարության որոշման տակ, որը թույլ է տվել ՀԷՑ-ին իր բաժնետոմսերը գրավ դնել վարկի համար
Վարդևանյան․ Սամվել Կարապետյանին չի կարելի մեղադրել ՀԷՑ-ում անգամ 64 դրամի չարաշահման համարՎարդևանյան․ Սամվել Կարապետյանին չի կարելի մեղադրել ՀԷՑ-ում անգամ 64 դրամի չարաշահման համար
Կարծիք. Հայաստանում ընդունված բարոյական նորմերի փլուզման ճանապարհով ձևավորվել է Կարծիք. Հայաստանում ընդունված բարոյական նորմերի փլուզման ճանապարհով ձևավորվել է "արհեստական բարոյականության" մթնոլորտ
Հայաստանի Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել նախկին գլխավոր դատախազ ՆազարյանինՀայաստանի Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել նախկին գլխավոր դատախազ Նազարյանին
Իրավապաշտպան․ Վճռաբեկ դատարանը տարբերակված մոտեցում է ցուցաբերել է Դավիթ Համբարձումյանի հանդեպԻրավապաշտպան․ Վճռաբեկ դատարանը տարբերակված մոտեցում է ցուցաբերել է Դավիթ Համբարձումյանի հանդեպ
Եվրոպացի պատգամավորը Թուրքիային հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասինԵվրոպացի պատգամավորը Թուրքիային հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում․ կազմակերպության գլխավոր քարտուղարՀայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում․ կազմակերպության գլխավոր քարտուղար
ՀՀԿ-ը կասկածի տակ է դրել Մասիսում ընտրությունների լեգիտիմությունը ՝ ընդդիմության թեկնածուի ձերբակալության ֆոնինՀՀԿ-ը կասկածի տակ է դրել Մասիսում ընտրությունների լեգիտիմությունը ՝ ընդդիմության թեկնածուի ձերբակալության ֆոնին
Երևանում երեք օր փակ կլինի Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոց ընկած հատվածը. քաղաքապետարանԵրևանում երեք օր փակ կլինի Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոց ընկած հատվածը. քաղաքապետարան
Վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել Մասիս համայնքի ղեկավարի թեկնածուի նկատմամբ դատավճիռըՎճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել Մասիս համայնքի ղեկավարի թեկնածուի նկատմամբ դատավճիռը
Երազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
Ընդդիմադիրը քննադատել է ԿԳՄՍՆ-ին՝ 9-րդ դասարանի դասագրքում 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана» սերիալը հիշատակելու համարԸնդդիմադիրը քննադատել է ԿԳՄՍՆ-ին՝ 9-րդ դասարանի դասագրքում 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана» սերիալը հիշատակելու համար
Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել ԴիլիջանումՀայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել Դիլիջանում
Հայաստանի ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՀայաստանի ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Բագրատ Միկոյան․ Հայաստանի երկրորդ նախագահին փոխանցել են նոր սահմանադրության նախագիծըԲագրատ Միկոյան․ Հայաստանի երկրորդ նախագահին փոխանցել են նոր սահմանադրության նախագիծը
"Ուժեղ Հայաստան" կուսակցությունն ավարտում է Սպիտակի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը
Կրեմլ․ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում կլինեն անվտանգության և ԵՄ և ԵԱՏՄ միջև Հայաստանի ընտրության հարցերըԿրեմլ․ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում կլինեն անվտանգության և ԵՄ և ԵԱՏՄ միջև Հայաստանի ընտրության հարցերը
Էդգար Ղազարյանը մտադիր է դիմել գլխավոր դատախազին՝ խորհրդարանական հանձնաժողովի նիստին Փաշինյանի թիմակիցների չներկայանալու պատճառովԷդգար Ղազարյանը մտադիր է դիմել գլխավոր դատախազին՝ խորհրդարանական հանձնաժողովի նիստին Փաշինյանի թիմակիցների չներկայանալու պատճառով
ՀՀ վարչապետն անցկացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  նիստ, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներՀՀ վարչապետն անցկացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  նիստ, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Դատախազությունը պահանջում է բռնագանձել "Հրազդան" մարզադաշտը
Հայաստանի Արդարադատության նախարարությունն արձագանքել է Դատավորների միության հայտարարությանը, որում մտահոգություն է հայտնվում ՀՀ սահմանադրության նախագծի դրույթների վերաբերյալՀայաստանի Արդարադատության նախարարությունն արձագանքել է Դատավորների միության հայտարարությանը, որում մտահոգություն է հայտնվում ՀՀ սահմանադրության նախագծի դրույթների վերաբերյալ
Սերժ Սարգսյան. նոր սահմանադրության նախագծի սկիզբն Սերժ Սարգսյան. նոր սահմանադրության նախագծի սկիզբն "ալիևյան" է, շարունակությունը ՝ "փաշինյանական"
Արցախի նախկին օմբուդսմենը Հայաստանի ԱԽ քարտուղարին կոչ է արել իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված նամակներըԱրցախի նախկին օմբուդսմենը Հայաստանի ԱԽ քարտուղարին կոչ է արել իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված նամակները
Հայ քաղաքագետ․ Մոտ ապագայում BRICS-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցության հեռանկարներ  չեն երեւումՀայ քաղաքագետ․ Մոտ ապագայում BRICS-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցության հեռանկարներ  չեն երեւում
Հայ փորձագետ. Եվրասիան կրկին դառնում է մեծ տերությունների մրցակցության գլխավոր ասպարեզՀայ փորձագետ. Եվրասիան կրկին դառնում է մեծ տերությունների մրցակցության գլխավոր ասպարեզ
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դեմ են հանդես եկել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի նախագահությանըՄիջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դեմ են հանդես եկել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի նախագահությանը
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունն արտացոլվում է Հայաստանում դիվանագիտական փոխգործակցության մեջ․ Լի ՍինվեյՌուսաստանի և Չինաստանի համագործակցությունն արտացոլվում է Հայաստանում դիվանագիտական փոխգործակցության մեջ․ Լի Սինվեյ
Փաշինյանը Խուդաթյանին գործուղել է ԼոնդոնՓաշինյանը Խուդաթյանին գործուղել է Լոնդոն
ՌԴ դեսպան․ Ռուսաստանն ու Չինաստանը նպաստում են բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ու Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանըՌԴ դեսպան․ Ռուսաստանն ու Չինաստանը նպաստում են բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ու Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են հայ-վրացական ռազմավարական գործընկերության օրակարգըՀայաստանի խորհրդարանի նախագահն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են հայ-վրացական ռազմավարական գործընկերության օրակարգը
Հայաստանի դեսպանը Բիշքեկում մի շարք հանդիպումներ է անցկացրել Հայաստան-Ղրղզստան փոխգործակցության օրակարգի առաջմղման նպատակովՀայաստանի դեսպանը Բիշքեկում մի շարք հանդիպումներ է անցկացրել Հայաստան-Ղրղզստան փոխգործակցության օրակարգի առաջմղման նպատակով
Ջոն Մուլահին դարձավ ավստրալացի ութերորդ խորհրդարանականը, որը հանդես է եկել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանությամբՋոն Մուլահին դարձավ ավստրալացի ութերորդ խորհրդարանականը, որը հանդես է եկել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանությամբ
Թուրքիայի և Վրաստանի միջև սկանդալ է ծագել՝ թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուների հետ կապված միջադեպի պատճառովԹուրքիայի և Վրաստանի միջև սկանդալ է ծագել՝ թուրքական «Բեշիքթաշի» երկրպագուների հետ կապված միջադեպի պատճառով
Հայաստանում մշակվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման համակարգի նոր մոդելՀայաստանում մշակվել է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման համակարգի նոր մոդել
Վարչապետի մոտ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՎարչապետի մոտ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
Զախարովա. Հայաստանի սահմանադրության վերաբերյալ գերմանացի պաշտոնյայի դատողություններն անպատկառ միջամտություն են ինքնիշխան պետության ներքին գործերինԶախարովա. Հայաստանի սահմանադրության վերաբերյալ գերմանացի պաշտոնյայի դատողություններն անպատկառ միջամտություն են ինքնիշխան պետության ներքին գործերին
Հայաստանում կարևորում են ԵՄ աջակցությունը Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների բավարարման հարցումՀայաստանում կարևորում են ԵՄ աջակցությունը Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների բավարարման հարցում
ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան հետեւում է TRIPP նախագծի զարգացման դինամիկայինՌԴ ԱԳՆ․ Մոսկվան հետեւում է TRIPP նախագծի զարգացման դինամիկային
Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններըԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները
Հայաստանն ու Վրաստանը հանդես են եկել հարկադիր կատարման ոլորտում համագործակցության ամրապնդման օգտինՀայաստանն ու Վրաստանը հանդես են եկել հարկադիր կատարման ոլորտում համագործակցության ամրապնդման օգտին
Հայաստանի նախագահը պաշտոնից ազատել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ ԳրիգորյանինՀայաստանի նախագահը պաշտոնից ազատել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Գրիգորյանին
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են աշխատանքի և սոցապահովության ոլորտում համատեղ աշխատանքըՀայաստանն ու ԵՄ-ն քննարկել են աշխատանքի և սոցապահովության ոլորտում համատեղ աշխատանքը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են գիտական, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են գիտական, կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Le Monde․ Սիմոն Աբկարյանը կգլխավորի Le Monde․ Սիմոն Աբկարյանը կգլխավորի "Դյու Սոլեյ" թատրոնը
Արդշինբանկը «Սև ուրբաթի» առթիվ պրեմիում քարտապաններին առաջարկում է 10% cashbackԱրդշինբանկը «Սև ուրբաթի» առթիվ պրեմիում քարտապաններին առաջարկում է 10% cashback
Հայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետՀայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն ԲուդաղյանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
Երևանում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Փաստաբան․ Գորիսի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ադրբեջանցի հանցագործի կալանքըՓաստաբան․ Գորիսի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ադրբեջանցի հանցագործի կալանքը
Քաղաքագետ․ Վախը կարող է ստիպել ժողովրդին լռել, բայց չի կարող պետությանը դարձնել ուժեղՔաղաքագետ․ Վախը կարող է ստիպել ժողովրդին լռել, բայց չի կարող պետությանը դարձնել ուժեղ
Փաստաբան․ Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքըՓաստաբան․ Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքը
Բեգլարյան․ Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում էԲեգլարյան․ Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է
Հայաստանի ԱԽ քարտուղարն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցերՀայաստանի ԱԽ քարտուղարն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցեր
Աշոտյան․ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի դժվար կացությունը պետք է վերածի նրա ցուգցվանգիԱշոտյան․ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի դժվար կացությունը պետք է վերածի նրա ցուգցվանգի
Մետաքսե Հակոբյան․ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն էՄետաքսե Հակոբյան․ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն է
Արդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ումԱրդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Արցախցիներն ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. նրանք դեմ են Արցախցիներն ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. նրանք դեմ են "Ադրբեջան" նշմանն իրենց անձնագրերի "ծննդավայր" դաշտում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով