


Արմինֆո.Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը վիթխարի պատմական առաջընթաց քայլ է։ Այդ մասին հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան՝ ապրիլի 10-ին Երեւանում Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
"Ինչպես արդեն ասացի, դա վիթխարի պատմական առաջընթաց քայլ է, և այդ նորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական է և պերմանենտ։ Ինչպես ասել է նախարարը (Արարատ Միրզոյանը - խմբ.), անհնար է բոլոր հարցերը միանգամից լուծել, ժամանակ է պետք, շատ բարդ խնդիրներ են լինում", - ասել է Էստոնիայի ԱԳ նախարարը։
Նրա ասելով՝ դա մեծ առաջընթաց է հայ ժողովրդի և ողջ տարածաշրջանի, հայ ժողովրդի ապագայի համար ։ "Խաղաղությունը կարևոր պայման է ժողովուրդների բարգավաճման , տնտեսական զարգացման, հիմնարար ազատությունների համար։ Դա վիթխարի առաջընթաց քայլ է, որը կատարել է Հայաստանի կառավարությունը", - հայտարարել է Ցահքնան։ Նա հավելել է, որ գործընթացը տեւական է և բարդ, բայց բոլոր հիմքերը կան՝ ենթադրելու, որ այն կհասնի վերջնագծին, կհաստատվի արդար և երկարատև խաղաղություն:



