Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2014 08:41
Հոկտեմբերի 20-ին ժամը 05.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-Սառնակունք ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածում (30-րդ կմ) մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ: Ինչպես հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ձնաբքի և մերկասառույցի հետևանքով արգելափակված թվով 5 ավտոմեքենաներ: «Վայքի ՃՇՇ» աշխատակիցների կողմից իրականացվել են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքներ: >>> |
Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2014 08:40
ՀԱԿ-ը կօգտագործի իր բոլոր կարողությունները Շանթ Հարությունյանի և նրա ընկերների շուտափույթ ազատմանը հասնելու նպատակով: Այդ մասին ասվում է ՀԱԿ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հայտարարությունում: >>> |
Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2014 11:47
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել տարածաշրջան այցի արդյուների վերաբերյալ հայտարարությամբ: >>> |
Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2014 11:45
Մի շարք թուրքական ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներում Թուրքիային հղված ուղերձ է որակվել Վաշինգտոնում հայ որբերի գորգը ցուցադրելու Սպիտակ տան որոշումը: Մասնավորապես, ինչպես նշում է ermenihaber-ը, վկայակոչելով թուրքկան elazigdanhaber կայքը, հայկական գորգի ցուցադրումը, որը խորհրդանշում է Հայոց ցեղասպանությունը, կարելի է դիտարկել Անկարայի և Վաշինգտոնի միջև Ինջիրլիք ռազմակայանի շուրջ բանակցությունների համատեքստում: ԱՄՆ-ը ցանկանում է ռազմակայանն օգտագործել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հարվածելու համար: >>> |
Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2014 11:44
Իր ոչնչացված գյուղատնտեսությունով Հայաստանը փաստորեն Եվրասիական միության շուկա արտահանելու ոչ մի բան չունի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի խոսքով, երկրի գյուղատնտեսությունը բոլորովին պատրաստ չէ ԵԱՏՄ-ին միանալուն: >>> |
Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2014 11:43
Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում ադրբեջանցի գործընկերներից հետ մնալ երկրում քաղբանտարկյալների թվով: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ կայացված դատավճիռը: >>> |
Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2014 11:42
Հայաստանի դատական համակարգն ամենակախյալն է աշխարհում, և դրա վկայությունը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործը դարձավ: Այդ մասին հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հոկտեմբերի 18-ին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: >>> |
Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2014 07:50
|
Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2014 07:47
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, իսկ նրա որդին` Շահեն Հարությունյանը, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ: Դատավճիռը կայացվել է հոկտեմբերի 17-ին` Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Պատիժը կրելու ժամկետը հաշվվում է 2013 թվականի նոյեմբերի 5-ից, երբ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվեցին` Ազատության հրապարակում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների հետ ընդհարումների արդյունքում: >>> |
Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2014 07:46
ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ չէ նոր անձինք և նույնիսկ կին տեսնել Հայաստանի նախագահի պաշտոնում: Այդ մասին այսօր հայտարարել է նա`պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, թե արդյոք նա կպաշտպանի ՙԲարգավաճ Հայաստանի՚ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, եթե նա մասնակցի 2018 թ. ընտրություններին: >>> |
Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2014 07:43
Միլլի Մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովը խորհրդարանականներին կոչ է արել խստորեն չքննադատել Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծումը: Այդ մասին հայտնում է Turan-ը: >>> |
Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2014 07:42
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (Օմբուդսմեն) Կարեն Անդրեասյանին, ով հանդես է եկել ընկերության աշխատակիցների համար նախատեսված հանդիպում-դասախոսությամբ՝ «Մարդու իրավունքները գործարարության ոլորտում» թեմայով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, հանդիպման նպատակը ընկերության ու նրա շահառուների՝ ներառյալ աշխատակիցների, հաճախորդների, մատակարարների եւ հասարակության առավել լայն շերտերի միջև հարաբերությունների, ինչպես նաև մարդու իրավունքների մասին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աշխատակազմի իրազեկվածության մակարդակը բարձրացնելն էր: >>> |
Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2014 07:39
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկեց Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի 3/84 հասցեում գտնվող «Թիվ 21», Նոր Նորքի Գայի պողոտա 10/3 նոր հասցեում գտնվող «Թիվ 15», ինչպես նաև Չարենցավանի 4-րդ թաղամասում գտնվող վերանորոգված մասնաճյուղերը: >>> |
Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2014 07:36
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի Գևորգ Չաուշ 39/1 շենքի բնակիչները մեծ խանդավառությամբ նշեցին իրենց շենքի երեք շքամուտքերի վերանորոգման և մետաղապլաստե դռների և պատուհանների տեղադրման աշխատանքների ավարտը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մուտքերի վերանորոգումն իրականացվեց Հաբիթաթ Արմենիայի և Ինեկոբանկի հետ համատեղ իրականացվող Բազմաբնակարան շենքերի վերանորոգման ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է խթանել համատիրությունների կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգումը և էներգաարդյունավետության բարձրացման որոշակի աշխատանքները՝ նպաստելով համատիրությունների և բնակիչների դերի բարձրացմանը և բանկային ոլորտի՝ նման ծրագրերում ակտիվ ներգրավմանը: >>> |
Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2014 07:35
Beeline-ը պարգևատրեց «My Beeline Armenia» մրցույթի մասնակիցներին, որն անցկացվել է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Հյուսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում: >>> |
Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2014 07:34
ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային 9-րդ ամենամյա օլիմպիադայի գլխավոր գործընկերը: Օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է Երևանում՝ կազմակերպիչ` «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական կենտրոնում: >>> |
Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2014 07:33
Lydian International ընկերությունը, կառավարությունից վերջնական թույլտվությունները ստանալուց հետո, ծրագրում է 2017 թվականի առաջին կիսամյակից Հայաստանի հարավում ձեռնամուխ լինել ոսկու արդյունահանմանը: Այս մասին հոկտեմբերի 16-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը (Howard Stevenson): >>> |
Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2014 07:32
Հայաստանը չպետք է պայծառ հույսեր կապի, որ ԵԱՏՄ-ին միանալով դեպի երկիր օտարերկրյա ներդրումների հոսքը կտրուկ կաճի: Նախօրեին կայացած` «Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամության տնտեսական հեռանկարները» խորագրով համաժողովում նման կարծիք է արտահայտել «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Համաժողովը կազմակերպել էր Հայերի համաշխարհային կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը: >>> |
Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2014 07:31
Հայաստանի հարավում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի բացումով Lydian International ընկերությունը կկարողանա փոխել լեռնահումքային արդյունաբերության շուրջ հանրապետությունում ձևավորված վատ համբավը: Այս մասին հոկտեմբերի 16-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը (Howard Stevenson): >>> |
Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2014 13:19
|