Երեթշաբթի, 29 Հուլիսի 2014 09:46
Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: >>> |
Երեթշաբթի, 29 Հուլիսի 2014 09:22
Հայաստանի և Ադրբեջանի սահմանում գնդակոծության է ենթարկվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի պատվիրակության ավտոմեքենան: Ինչպես հաղորդել է ԿԽՄԿ Երևանի պատվիրակության հաղորդակցության ծրագրի ղեկավար Զառա Ամատունին, տուժածներ չկան: >>> |
Շաբաթ, 26 Հուլիսի 2014 10:39
Հայկական կողմը կորուստներ չունի Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի նախաձեռնած փոխհրաձգության հետևանքով: >>> |
Շաբաթ, 26 Հուլիսի 2014 10:38
Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերն Ադրբեջանը հերթական դիվերսիան է իրականցրել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հետ շփման գծում` Մարտակերտի շրջանի ուղղությամբ: >>> |
Շաբաթ, 26 Հուլիսի 2014 10:37
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր աշխատանքային պրակտիկայի ընթացքում արդեն բազմիցս հանրությանը տեղեկանքների և հայտարարությունների միջոցով ներկայացրել է դեպքեր, երբ պաշտպանության բանակ են զորակոչվել առողջական խնդիրներով երիտասարդներ: >>> |
Ուրբաթ, 25 Հուլիսի 2014 11:25
Իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե ՀՀԿ-ն երգչուհի Շուշան Պետրոսյանին ստիպում է հրաժարվել ԱԺ պատգամավորի մանդատից, որը նա ստացել է կուսակցության համամասնական ցուցակով: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո, հավելելով, թե Պետրոսյանը թիմի անդամ է և զինակից: >>> |
Ուրբաթ, 25 Հուլիսի 2014 09:23
Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը 2014 թվականի առաջին կիսամյակին 2013-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել է 3.4%, որը ցածր ցուցանիշ է։ Այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում: >>> |
Ուրբաթ, 25 Հուլիսի 2014 09:11
ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների վերջին հայտարարությունը հասցեագրված էր Ադրբեջանին, և դա ակնհայտ է: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո այդպիսի համոզմունք է հայտնել ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: >>> |
Ուրբաթ, 25 Հուլիսի 2014 08:07
Վերջին տարիներին զինված ուժերում սահմանային բոլոր հատվածներում հակադիվերսիոն միջոցառումների իրականացման ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք է տարվել, անձնակազմի պատրաստությանը զուգահեռ մշակվել է ինժեներական սարքավորումների համապատասխան համակարգ, որը հնարավորություն է տալիս կանխել դիվերսիոն ներթափանցման փորձերը, «Ազատության» հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` խոսելով սահմանների անվտանգության մասին: >>> |
Ուրբաթ, 25 Հուլիսի 2014 08:07
Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի զարգացման համար կարևոր մի շարք հարցեր: Մասնավորապես, ՀՀ նախագահին ներկայացվել են խորհրդի տարբեր հանձնաժողովներում մինչ օրս քննարկված և հասարակությանը մտահոգող մի շարք հարցեր և դրանց վերաբերյալ խորհրդի մոտեցումները, վերլուծությունների արդյունքներն ու առաջարկությունները: Մասնավորապես, անդրադարձ է եղել արտագաղթի խնդրին, այդ երևույթին նպաստող պատճառներին, հետևանքներին և կանխման հնարավորություններին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, անդամակցության պարագայում՝ Հայաստանի զարգացման նոր հնարավորություններին, սահմանամերձ գոտու ամրապնդմանն ու անվտանգության ապահովմանը, հանքարդյունաբերության և բնապահպանական խնդիրներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցերին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության բարեփոխումներին: Նշված հարցերի վերաբերյալ Հանրային խորհրդի անդամներին տրվել են տեղեկություններ, ներկայացվել են պետության կողմից վերոնշյալ ուղղություններով իրականացվող աշխատանքներն ու նախատեսված ծրագրերը: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը տեղեկացրել է, որ խորհրդի անդամներն ակտիվ քննարկումներ են ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահի և անդամների հետ, բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել, որոնց մի մասն ընդունվել է, սակայն հանրային խորհրդի անդամների մոտ կան հարցեր, որոնց վերաբերյալ դեռևս ընդհանուր մոտեցումներ չեն ձևավորվել և նոր քննարկումների կարիք ունեն: Նախագահը հավաստիացրել է, որ նման քննարկումների համար դեռ շատ երկար ժամանակ կա: >>> |
Ուրբաթ, 25 Հուլիսի 2014 08:05
Ռուսաստանի քննչական կոմիտեն գործարար Լևոն Հայրապետյանին մեղադրանք է ներկայացրել ՌԴ ՔՕ 160-րդ (մսխում) եւ 174-րդ (փողերի լվացում) հոդվածներով: Նա մեղադրվում է Բաշկիրիայի նախկին նախագահ Ուրալ Ռահիմովի որդու հետ հանցակցության համար` 2009 թվականին «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի կապակցությամբ, հաղորդում է «ՌԲԿ»-ն: >>> |
Ուրբաթ, 25 Հուլիսի 2014 08:05
Սպանվել է Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի հարազատ եղբայրը` Հարություն Գրիգորյանը: Նրա հրազենային վիրավորումներով դիակը հայտնաբերվել է հուլիիս 24-ին, ժամը 16:00-ի սհամաններում` Շիրակի մարզի Գետք համայնքի չօգտագործող ֆերմաներից մեկի տարածքում: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն, հաղորդում է Հայաստանի ոստիկանությունը: >>> |
Հինգշաբթի, 24 Հուլիսի 2014 21:20
Հայ բնապահպանները փորձում են գտնել Հայաստան ներկրված կապիկների հետքը, որոնք գրանցված են Կարմիր գրքում: Հուլիսի սկզբին ավստրալական The Sydney Morning Herald թերթը նյութ էր հրապարակել կապիկների ապօրինի վաճառքի վերաբերյալ: Թերթը վկայակոչել էր PEGAS (Project to End Great Ape Slavery) նախագծի ներկայացուցիչ Դենիել Սթայլզի խոսքերը, ով պնդել էր, թե «գազանաբար որսացվել են» հարյուրավոր կապիկներ, այդ թվում` շիմպանզեներ, գորիլաներ և օրանգուտանգներ, և վաճառվել են այնպիիս երկրների, ինչպիսիք են Հայաստանը, Չինաստանը, Եգիպտոսը, Ռուսաստանը, Թաիլանդը և ԱՄԷ: Բնապահպանները պնդում են, որ մեծ կապիկների վաճառքը «ստրկության» բազմամիլիոնանոց շահույթ է բերում: >>> |
Հինգշաբթի, 24 Հուլիսի 2014 21:19
Ամենայն հավանականությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: >>> |
Հինգշաբթի, 24 Հուլիսի 2014 21:17
Ճոռոմ հայտարարությունների և սպառնալիքների միջոցով Ադրբեջանը փորձում է մանիպուլյացիայի ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Միջազգային անվտանգության հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի այն հայտարարությունը, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը չի նպաստում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա պետք է մի կողմ քաշվի, որպեսզի Երևանն ու Բաքուն այն լուծեն: >>> |
Հինգշաբթի, 24 Հուլիսի 2014 21:16
ԱՄՆ պետական դեպարտամենտը հատուկ նախազգուշացում է հրապարակել երկրի այն քաղաքացիների համար, ովքեր մտադիր են այցելել Հայաստան կամ այնտեղ են ապրում: >>> |
Հինգշաբթի, 24 Հուլիսի 2014 21:16
Ադրբեջանի փախստականների պետական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել Քարվաճառի շրջանում ձերբակալված երկու ադրբեջանցիների և մեկ սպանվածի գործի առնչությամբ, հաղորդում է «Թուրանը»: >>> |
Հինգշաբթի, 24 Հուլիսի 2014 16:26
Իսրայելը և Հայաստանը նախատեսում են առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել: Ի՞նչ փուլում են գտնվում բանակցությունները: Ո՞րն է այդ համաձայնագրի նպատակը: >>> |
Հինգշաբթի, 24 Հուլիսի 2014 16:25
Հուլիսի 22-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մի լավ տեղն է դրել Ադրբեջանի արտգործնախարարին, երբ վերջինս ասել է, թե իբր Հայաստանը խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունները։ >>> |
Հինգշաբթի, 24 Հուլիսի 2014 08:31
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրիեն լուրջ մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության և բռնությունների աճի, այդ թվում՝ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում քաղաքացիական անձանց թիրախավորված սպանությունների առնչությամբ: >>> |