Arminfo.info


Թշնամական ուժերը շարունակում են ականանետից և անօդաչու թռչող սարքերից հարվածներ հասցնել ՀՀ ԶՈՒ դիրքերին
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023, 14:00

Արմինֆո.ն: 13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ խոստանալով լրացուցիչ հայտարարություն անել։

ՀԿԵ-ն գործարկել է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023, 12:43

Արմինֆո. Սեպտեմբերի 1-ին գործարկվել է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ Այդ մասին հաղորդում է Շիրակի մարզպետի աշխատակազմը:

Երվանդ Զախարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար՝ "Երիտասարդական պալատի" ապօրինի վաճառքի գործով
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023, 10:12

Արմինֆո. Երվանդ Զախարյանը, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, առանց իրավական հիմքերի, որոշում է կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանն օտարել պետական սեփականություն հանդիսացող՝ «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ հողամասը: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Հայաստանը հաստատակամ է կայուն և հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշման մեջ. ՀՀ նախագահ
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023, 11:02

Արմինֆո.  Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

Արցախի նախագահ.  պայքարելու ենք այնքան, որքան հնարավորություն կունենանք
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 18:26

Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 30-ին տեսակապով ողջունել է Արցախի համար նախատեսված՝ ֆրանսիական քաղաքների  ու շրջանների հումանիտար օգնության շարասյունն ուղեկցող  պատվիրակության անդամներին:

Ստրասբուրգի քաղաքապետ. որպես 1915թ. ցեղասպանությունից փրկվածների ժառանգ՝ ինձ համար անընդունելի է, որ այսօր եւս ոտնահարվում են հայ ժողովրդի արժանապատիվ ապրելու և գոյատևելու իրավունքները
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 18:07

Արմինֆո.Ստրասբուրգը միացել է Ֆրանսիայից Արցախ օգնություն ուղարկելու մարդասիրական առաքելությանը, որը նախաձեռնել էր Փարիզի քաղաքապետարանը՝ երկու պատճառով: Այդ մասին հայտարարել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը՝ օգոստոսի 30-ին Ֆրանսիայից Լեռնային Ղարաբաղ մարդասիրական շարասյուն ուղարկելու կապակցությամբ Գորիսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Բրյունո Ռետայո. Լավ կլիներ, եթե Եվրահանձնաժողովի ղեկավարը չստորագրեր Բաքվի հետ գազային համաձայնագիրը
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 17:46

Արմինֆո.Լավ կլիներ, եթե Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը գազային համաձայնագիր չկնքեր Ադրբեջանի հետ։ Օգոստոսի 30-ին Գորիսում Արցախի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի "Հանրապետականներ" խմբակցության ղեկավար Բրյունո Ռետայոն, ով Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության կազմում:

Զախարովա. Լաչինի միջանցքում առկա իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու հետևանք է
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 16:29

Արմինֆո.Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ներկա իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու հետևանք էր: Այդ մասին օգոստոսի 30-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ անդրադառնալով միջանցքը հատելիս Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների առևանգմանը ։

Մոսկվայում թերահավատորեն են գնահատում ֆրանսիական միջնորդությունը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 15:28

Արմինֆո.Մոսկվայում թերահավատորեն են գնահատում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ֆրանսիական միջնորդությունը ։

Երեւան. Հայ հասարակությունն անմասն չի մնացել բռնի անհետացումների  խնդրից
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 14:56

Արմինֆո.13 տարի առաջ՝ 2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան թիվ 65/209 բանաձևով սահմանեց բռնի անհետացումների զոհերի օրը՝ մտահոգություն հայտնելով «աշխարհի տարբեր հատվածներում բռնի կամ հարկադիր անհետացումների աճով, ներառյալ ձերբակալությունները, կալանավորումներն ու մարդկանց առևանգումները»: Այդ մասին ասվում է Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

Արցախի ԱԺ նախագահ․մենք իրավունք չունենք հրաժարվելու "անջատում հանուն փրկության" սկզբունքից
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 13:30

Արմինֆո.Արցախի արտաքին քաղաքական գործունեության կարևորագույն բաղադրիչներից մեկը նրա միջազգային ճանաչումն է։ Այդ մասին օգոստոսի 30-ին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։

Արցախի ԱԺ նախագահ․պաշտպանության կայուն միասնական կենտրոնացված համակարգ ձևավորելու անհրաժեշտություն կա
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 13:11

Արմինֆո. Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը նրա Պաշտպանության բանակն է։ Այդ մասին օգոստոսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Վանաձոր. պետությունն օրենսդրական մակարդակով ոչ պատշաճ է կատարում անհետ կորած անձանց և նրանց հարազատների հանդեպ ունեցած իր պարտավորությունները
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 12:34

Արմինֆո. Պաշտոնական տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով 1988-2005 թթ. անհայտ կորածների թիվը ՀՀ-ից կազմում է 437 անձ, որոնցից 224-ը՝ զինծառայող, 213-ը՝ խաղաղ բնակիչ: Արցախից/ԼՂ-ից անհայտ կորած է համարվում 723 անձ, որոնցից 250-ը՝ զինծառայող, 473-ը՝ խաղաղ բնակիչ: Այդ մասին ասված է Անհետ կորածների միջազգային օրվա կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը պատրաստ է պետությանը վերադարձնել ապօրինի ձեռք բերված 4 հողամաս
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 12:30

Արմինֆո.2020 թվականի հոկտեմբերի 20-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրությունը։

"Լույս" հիմնադրամը ներկայացրել է Արցախի շուրջ ճգնաժամի հանգուցալուծման իր տեսլականը
 Երեթշաբթի, 29 Օգոստոսի 2023, 13:45

Արմինֆո. 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում իրավիճակի շրջադարձային փոփոխության ենթարկվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Այդ մասին ասվում է "Լույս" հիմնադրամի հայտարարությունում։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2023, 12:03

Արմինֆո. Օգոստոսի 27-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Մուլտիկուլտուրիզմը գործողության մեջ. Ադրբեջանի դեսպանատունը բողոք է հայտնել Ռուսաստանին Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետությանը նվիրված միջոցառման կապակցությամբb
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2023, 11:58

Արմինֆո. Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ ՝ Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետությանը նվիրված միջոցառման պատճառով:

Արցախի ՊԲ-ն ապատեղեկատվություն է որակել շփման գծում միջադեպի վերաբերյալ թշնամական կողմի հաղորդագրությունը
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2023, 11:52

Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 27-ին` ժամը 12:30-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Քարվաճառի ուղղությամբ, ինչն, իբր թե, կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Փարիզի, Մարսելի և Ստրասբուրգի քաղաքապետերը կուղեկցեն Ֆրանսիայի մարդասիրական բեռը շրջափակված Արցախի համար
 Շաբաթ, 26 Օգոստոսի 2023, 15:56

Արմինֆո.Փարիզի, Մարսելի և Ստրասբուրգի քաղաքապետերը կուղեկցեն շրջափակված Արցախի համար ֆրանսիական մարդասիրական բեռը:

Հայաստանի ՊՆ-ը հերքել է թշնամու հերթական ապատեղեկատվությունը
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023, 15:18

Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, օգոստոսի 23-ին` ժամը 23։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով