Arminfo.info


Տեղումներ, մառախուղ. օդերևութաբանները ներկայացրել են եղանակի կանխատեսումը
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 11:51

Արմինֆո.Երևանում այսօր ցերեկը, հունվարի 11-ին հնարավոր են կարճատև տեղումներ։ Ինչպես հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հունվարի 12-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետն այցելել է 2-րդ բանակային կորպուս՝ մարտական դիրքերում մեկ օրում երկու սպաների մահվան մասին հաղորդումների ֆոնին
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 11:46

Արմինֆո. Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային կորպուս, հանդիպել հրամանատարական կազմի հետ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով. օդերեւութաբաններրի կանխատեսում
 Երկուշաբթի, 8 Հունվարի 2024, 09:59

Արմինֆո. Երևանում հունվարի 8-9-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին և 12-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։ Այդ մասին ասվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրությունում։

Արգիշտի Քյարամյան. 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով 223 մարդ է զոհվել
 Ուրբաթ, 5 Հունվարի 2024, 11:53

Արմինֆո. 2023 թվականի սեպտեմբերի 19-20 - ը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 մարդ, որոնցից 25-ը՝ քաղաքացիական անձինք , այդ թվում՝ անչափահասներ։ Այդ մասին ՀՀՀ հարցազրույցում հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

2024 թվականին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարները կավելանան 87% - ով. "Լույս" հիմնադրամ
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024, 12:12

Արմինֆո.2024 թվականին Երևանի քաղաքապետարանի պարգևավճարների ֆոնդը կավելացվի մինչեւ աննախադեպ չափերի՝ 87% - ով։ Այդ մասին ասված է "Լույս" հիմնադրամի հաղորդագրությունում, որը վերլուծել է Երևանի ավագանու կողմից հաստատված ընթացիկ տարվա բյուջեն:

Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի զարմիկը՝ «զանգերի կենտրոններին» առնչվող գործով
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 14:35

Արմինֆո. Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի զարմիկ Միխայիլ Բենիմինին Հայաստանում ձերբակալվել է ներդրումների ոլոորտի «զանգերի կենտրոնների» գլոբալ խարդախ ցանցի գործով: Այդ մասին հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Լևոն Ազիզյան. Հայաստանում կլիմայական ֆոնը բացասական հետևանքներ կունենա ջրային ռեսուրսների համատեքստում
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 14:29

Արմինֆո. Հայաստանում կլիմայական ֆոնը բացասական հետևանքներ կունենա ջրային ռեսուրսների համատեքստում։ Այդ մասին դեկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության "Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն" ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Ամանորյա տոներին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն օդի ջերմաստիճանը կնվազի
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 10:42

Արմինֆո. Հանրապետության տարածքում ամանորյա տոներին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

ԵԱՏՄ շրջանակներում հայկական կողմի հետ Ռուսաստանի փոխգործակցությունը կառուցվում է պրագմատիկ, փոխշահավետ հիմքի վրա. Զախարովա
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 13:13

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հայկական կողմի հետ Ռուսաստանի փոխգործակցությունը կառուցվում է պրագմատիկ, փոխշահավետ հիմքի վրա։ Այդ մասին դեկտեմբերի 27-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան ճշգրտող հարցի, թե՝ արդյոք Մոսկվան մտավախություններ չունի ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության վերաբերյալ՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում պարբերաբար առաջացող լարվածությունը։

Ժաննա Անդրեասյան. հայ գիտնականներն ավելի մրցունակ են դառնում միջազգային ասպարեզում
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 13:49

Արմինֆո. Անցյալ տարվանից առաջին անգամ Հայաստանում գրանցվել է այն անձանց թվի աճ, ովքեր սկսել են զբաղվել գիտական գործունեությամբ: Այդ մասին ՀՀՀ հարցազրույցում հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ խորհրդային շրջանից հետո մեր երկրում գիտնականների թիվը սրընթաց նվազել է։ Սակայն անցած տարվա արդյունքներով, նախարարի հավաստմամբ, արդեն դրական դինամիկա է նկատվում։ Մասնավորապես, 2022 թվականին գրանցվել է մոտ 300 նոր գիտնական։

Հայաստանի հավաքականը մեկնարկում է արագ շախմատի աշխարհի առաջնությունում
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 11:30

Արմինֆո. Դեկտեմբերի 26-ից 30-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կանցկացվի 2023 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պատասխանել է Ռուսաստանի դեսպանության հայտարարությանը
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023, 17:52

Արմինֆո. Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պատասխանել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության հայտարարությանը՝ կապված «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը կսեցնելու որոշման հետ։

Ինչպես տարբերել ֆինանսական բուրգերը
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023, 16:37

Արմինֆո. Վերջին ամիսներին Հայաստանում ֆինանսական զեղծարարությունների ակտիվացմանը զուգահեռ ի հայտ են եկել և սոցիալական ցանցերով ակտիվորեն գովազդվում են տարբեր ֆինանսական բուրգեր, որոնք խոստանում են բարձր եկամուտ ներդրումների համար և, որպես կանոն, հավաքելով գումարը՝ անհետանում:

Բացահայտվել է Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության խոշորագույն դեպքերից մեկը. ՔԿ
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 18:25

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննված հսկայածավալ քննչական և վարութային գործողությունների, ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության ամենամասշտաբային դեպքերից մեկը՝ ինչպես շրջնառված թմրամիջոցների, այնպես էլ` դրանց իրացումից առաջացած դրամական միջոցների ծավալների, ներգրավված անձանց քանակի տեսանկյունից։ Այդ մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Դատարանն Ավետիք Չալաբյանին դատապարտել է ազատության սահմանափակման՝ 1 տարի 11 ամիս 5 օր ժաամկետով
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023, 19:24

Արմինֆո. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, դատավճիռ է կայացրել հասարակական–քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնությոն համակարգող Ավետիք Չալաբյանի վերաբերյալ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է «Էքսպրես» վարկ
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023, 16:05

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներն այսուհետ կարող են ստանալ «էքսպրես» վարկ ազգային արժույթով: Միջոցները հասանելի են ընթացիկ գործունեություն իրականացնելու, գործող պարտավորությունները մարելու կամ արտադրությունն ընդլայնելու համար: Վարկի առավելագույն գումարը կազմում է 20 մլն ՀՀ դրամ։

Երևանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը դեմ է կայանման վճարի բազմակի բարձրացմանը . հարցում
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023, 15:26

Արմինֆո. Երևանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը դեմ է կայանատեղերի վարձավճարները բազմակի բարձրացնելու Երևանի ավագանու  նախաձեռնությանը: Այդ մասին են վկայում MPG (Marketing Professional Group՝  GALLUP միջազգային ասոցիացիայի բացառիկ ներկայացուցիչ Հայաստանում) խորհրդատվական ընկերության կողմից անցկացված "Ասեք՝ անենք, ներկեք՝ գանձենք" հարցման արդյունքները:

Երևանում հարցվածների մեծ մասը չարդարացված է համարում մայրաքաղաքի ամանորյա ձևավորման համար Երևանի քաղաքապետարանի ծախսերը. հարցում
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023, 15:03

Արմինֆո. Երևանում հարցվածների մեծ մասը չարդարացված Է համարում մայրաքաղաքի ամանորյա ձևավորման համար Երևանի քաղաքապետարանի ծախսերը: Այդ մասին են վկայում MPG (Marketing Professional Group՝  GALLUP միջազգային ասոցիացիայի բացառիկ ներկայացուցիչ Հայաստանում) խորհրդատվական ընկերության կողմից անցկացված "Ասեք՝ անենք, ներկեք՝ գանձենք" հարցման արդյունքները:

Հասարակական տրանսպորտի աշխատանքին առնչվող խնդիրները շարունակում են մնալ ամենահրատապը երևանցիների համար. հարցում
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023, 15:01

Արմինֆո. Հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ կապված խնդիրները շարունակում են մնալ ամենահրատապը երևանցիների համար։ Այդ մասին են վկայում MPG (Marketing Professional Group՝  GALLUP միջազգային ասոցիացիայի բացառիկ ներկայացուցիչ Հայաստանում) խորհրդատվական ընկերության կողմից անցկացված "Ասեք՝ անենք, ներկեք՝ գանձենք" հարցման արդյունքները:

ՀՀ գլխավոր դատախազությունը Դմիտրի Սետրակովին ձերբակալելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդություն չի ստացել. "Գնացեք անտառով"-ը հաղորդում է ռուսաստանցու արտաքսման մասին
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023, 13:44

Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազությունը Դմիտրի Սետրակովին ձերբակալելու և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնելու (արտահանձնելու) վերաբերյալ միջնորդություն չի ստացել, չի քննարկվել և չի բավարարվել: Այդ մասին դեկտեմբերի 20-ին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան