Arminfo.info


ԵԱՀԿ գործող նախագահը կրկին կոչ է արել դադարեցնել արյունահեղությունն Արցախում
 Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2023, 13:08

Արմինֆո. ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին կրկին կոչ է արել դադարեցնել արյունահեղությունն Արցախում:

Հայաստանն  Արդարադատության միջագային դատարանին ծանուցել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքների մասին
 Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2023, 10:35

Արմինֆո.Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը Արդարադատության միջագային դատարանին ծանուցել է երեկ և այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին։ Այդ մասին ասվում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հաղորդագրությունում:

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանին կանգնեցնելու կոչով
 Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2023, 10:33

Արմինֆո.Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան նախօրեին Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Այդ մասին հաղորդել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:

Եթե առավոտյան արթնանալիս չենք խոստովանում, որ ինչ-որ բան չգիտենք, նշանակում է` մեծ է հավանականությունը, որ այդ օրը մենք կօգտագործենք անարդյունավետ. Փաշինյանը ներկա է գտնվել ՔՈԱՖ «Կոնցեպտ» հյուրանոցի բացմանը
 Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2023, 11:15

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, Լոռու մարզի Դեբեդ գյուղում ներկա է գտնվել Հայաստանի մանուկներ հիմնադրամի «Կոնցեպտ» հյուրանոցի բացման արարողությանն ու Արվեստի, արհեստի և երաժշտության փառատոնի բացմանը, որի նպատակն է նպաստել Լոռու տնտեսական և զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ, նախարարներ, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր նախագահ Գարո Արմենը, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը և այլք:

Թշնամու ուժերը կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ
 Ուրբաթ, 15 Սեպտեմբերի 2023, 11:40

Արմինֆո. Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Թշնամու ուժերը շարունակում են կրակել ՀՀ զինված ուժերի դիրքերի ուղղությամբ
 Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023, 10:30

Արմինֆո.Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Բաքուն արդեն հատում է տրամաբանության սահմանները. Արցախի ՊՆ-ը հերքում է շան միջոցով ահաբեկչական գործողության իրականացումը
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023, 18:26

Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը՝ արդեն հատելով տրամաբանության սահմանները։ Այդ մասին հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծսռայությունը։

Հայաստանի ՊՆ-ը հերքել է Բաքվի հերթական ապատեղեկատվությունը
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023, 18:14

Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 11-ին` ժամը 13։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն, իբր, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Արցախում մտացածին և կեղծ են որակել ՊԲ-ի կողմից դիվերսիայի և ականապատման մասին ադրբեջանցիների հաղորդագրությունը
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023, 11:17

Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ականներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 10-ին` ժամը 13։30-ի սահմաններում ականապայթունային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող, ամբողջությամբ մտացածին և կեղծ է։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուսամետ բլոգերն ու Sputnik Արմենիա-ի մեկնաբանն ազատվել են արգելանքից. ՔԿ-ը մանրամասներ է ներկայացրել
 Կիրակի, 10 Սեպտեմբերի 2023, 00:31

Արմինֆո. Հրազենի, դրա հիմնական բաղադիչների, ռազմամթերքի և այլ նյութերի ապօրինի շրջանառության գործով, որի շրջանակներում սեպտեմբերի 6-ին և 7-ին Սյունիքում ձերբակալվել էր 7 անձ, կալանքից ազատ են արձակվել 3-ը, այդ թվում ՝ ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը և Sputnik Արմենիա ռադիոյի մեկնաբան Աշոտ Գևորգյանը։

"ԱՕԿՍ"-ի շենքը կվերադարձվի պետությանը. Գլխավոր դատախազություն
 Կիրակի, 10 Սեպտեմբերի 2023, 00:29

Արմինֆո. Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2022 թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ընդգրկված Աբովյան 3 հասցեի շենքը (հանրության շրջանում հայտնի «ԱՕԿՍ»-ի շենքը) Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու նպատակով հայց էր հարուցել Վարչական դատարան:

Ֆրանսիայի հայ բժիշկները ծրագիր են իրականացրել Շիրակի մարզում
 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2023, 20:25

Արմինֆո.Մարալիկի թիվ 1 դպրոցում Ֆրանսիայից եկած հայ բժիշկները 2 շաբաթ աշխատել և հետազոտել են 300-ից ավելի երեխաների՝ ըստ անհրաժեշտության վերջիններիս տրամադրելով ակնոցներ։

Թշնամական ուժերը շարունակում են ականանետից և անօդաչու թռչող սարքերից հարվածներ հասցնել ՀՀ ԶՈՒ դիրքերին
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023, 14:00

Արմինֆո.ն: 13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ խոստանալով լրացուցիչ հայտարարություն անել։

ՀԿԵ-ն գործարկել է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023, 12:43

Արմինֆո. Սեպտեմբերի 1-ին գործարկվել է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ Այդ մասին հաղորդում է Շիրակի մարզպետի աշխատակազմը:

Երվանդ Զախարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար՝ "Երիտասարդական պալատի" ապօրինի վաճառքի գործով
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023, 10:12

Արմինֆո. Երվանդ Զախարյանը, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, առանց իրավական հիմքերի, որոշում է կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանն օտարել պետական սեփականություն հանդիսացող՝ «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ հողամասը: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Հայաստանը հաստատակամ է կայուն և հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշման մեջ. ՀՀ նախագահ
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023, 11:02

Արմինֆո.  Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

Արցախի նախագահ.  պայքարելու ենք այնքան, որքան հնարավորություն կունենանք
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 18:26

Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 30-ին տեսակապով ողջունել է Արցախի համար նախատեսված՝ ֆրանսիական քաղաքների  ու շրջանների հումանիտար օգնության շարասյունն ուղեկցող  պատվիրակության անդամներին:

Ստրասբուրգի քաղաքապետ. որպես 1915թ. ցեղասպանությունից փրկվածների ժառանգ՝ ինձ համար անընդունելի է, որ այսօր եւս ոտնահարվում են հայ ժողովրդի արժանապատիվ ապրելու և գոյատևելու իրավունքները
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 18:07

Արմինֆո.Ստրասբուրգը միացել է Ֆրանսիայից Արցախ օգնություն ուղարկելու մարդասիրական առաքելությանը, որը նախաձեռնել էր Փարիզի քաղաքապետարանը՝ երկու պատճառով: Այդ մասին հայտարարել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը՝ օգոստոսի 30-ին Ֆրանսիայից Լեռնային Ղարաբաղ մարդասիրական շարասյուն ուղարկելու կապակցությամբ Գորիսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Բրյունո Ռետայո. Լավ կլիներ, եթե Եվրահանձնաժողովի ղեկավարը չստորագրեր Բաքվի հետ գազային համաձայնագիրը
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 17:46

Արմինֆո.Լավ կլիներ, եթե Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը գազային համաձայնագիր չկնքեր Ադրբեջանի հետ։ Օգոստոսի 30-ին Գորիսում Արցախի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի "Հանրապետականներ" խմբակցության ղեկավար Բրյունո Ռետայոն, ով Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության կազմում:

Զախարովա. Լաչինի միջանցքում առկա իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու հետևանք է
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 16:29

Արմինֆո.Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ներկա իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու հետևանք էր: Այդ մասին օգոստոսի 30-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ անդրադառնալով միջանցքը հատելիս Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների առևանգմանը ։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով