Arminfo.info


Երևանում անցկացվել են  Ուկրաինայում պատերազմի երկրորդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 13:58

Արմինֆո. Երևանում անցկացվել են հիշատակի միջոցառումներ ՝ նվիրված Ուկրաինայի պատերազմի երկրորդ տարելիցին: Ուկրաինայի աջակցության ակցիան Հայաստանի մայրաքաղաքում սկսվել է հաղթանակի և արդար խաղաղության համաուկրաինական աղոթքով, որից հետո ուկրաինացի բանաստեղծ և նկարիչ Տարաս Շևչենկոյի հուշարձանի մոտ տեղի է ունեցել ակցիա Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցների, ուկրաինացի փախստականների և Երևանի բոլոր ոչ անտարբեր բնակիչների մասնակցությամբ:

ՀՀ ՆԳՆ. 300 հազար դոլարով ավտոմեքենայի էլիտար համարանիշի վաճառքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 11:05

Արմինֆո. 300 հազար դոլարով ավտոմեքենայի էլիտար համարանիշի վաճառքի մասին սոցիալական ցանցերում տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
 Շաբաթ, 24 Փետրվարի 2024, 13:19

Արմինֆո.Փաշինյանը, փաստացի, իրեն հռչակեց ոչ թե Հայաստանի,այլ՝ «Ուկրմենիայի» շահերի սպասարկող։ Այդ մասին Facebook - ի իր էջում գրել է ՀՀԿ վարչության անդամ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով France 24-ի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիյանի հարցազրույցը:

Գեղարքունիքի բնակիչները փակել են Երևան-Մարտունի մայրուղին՝ պահանջելով չեղարկել աշխատանքային միգրանտներին հարկելու ՊԵԿ որոշումը
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 14:40

Արմինֆո. Գեղարքունիքի աշխատանքային միգրանտները փակել են Երևան - Մարտունի մայրուղին ՝ պահանջելով չեղարկել Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնած աշխատավորներին լրացուցիչ հարկելու մասին ՊԵԿ որոշումը:

Կոնվերս Բանկն առաջարկում է լայն ծածկույթով բանկային ծառայությունների փաթեթներ
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2024, 15:35

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է Neo, Ultra և Elite բանկային ծառայությունների փաթեթների գործարկման մասին: Այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ հաճախորդները կարող են ընտրել իրենց ֆինանսական կարիքներին առավելագույնս համապատասխանող փաթեթ, բաժանորդագրվել դրան և օգտվել մի քանի բանկային պրոդուկտից միասնական՝ ավելի ցածր սակագնով:

Հայաստանում կներդրվի դատական ակտերի հարկադիր կատարման նոր համակարգ
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2024, 15:29

Արմինֆո.Հայաստանում կներդրվի դատական ակտերի հարկադիր կատարման բոլորովին նոր համակարգ։ ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովը փետրվարի 20-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած "Կատարողական վարույթի մասին" օրենքի նախագծին և հարակից օրենքների փաթեթին, որը բաղկացած է 30 փաստաթղթից:

Դատախազությունը փորձում է համայնքին վերադարձնել Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու ապօրինի վաճառված տարածքները
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2024, 15:26

Արմինֆո.Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Աջափնյակ վարչական շրջանի «Բուենոս Այրես» զբոսայգուն հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման ընթացակարգերը:

ՊԵԿ պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառակերության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2024, 15:21

Արմինֆո.ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ՊԵԿ նախկին աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր:

«Հավաքական թիմերի մարզական կենտրոն " ՓԲԸ-ի ղեկավարը մտադիր էր Ծիծեռնակաբերդի խճուղում անշարժ գույք և հող ձեռք բերել կադաստրայինից  5 անգամ ցածր գնով. Գլխավոր դատախազություն
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2024, 11:07

Արմինֆո.«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրենը, 2003 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 2-ը, իր հետ փոխկապակցված անձի անվամբ հիմնադրել և 2007 թվականի փետրվարի 5-ին նույն անձի անվամբ ձևականորեն գրանցել է «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը: Այդ մասին հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Բնակարանով ապահովման ծրագրից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիություն ստացած բռնի տեղահանված արցախցիները
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024, 16:16

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին բնակարանով ապահովելու ծրագիր իրականացնել, սակայն ծրագրին մասնակցելու պայմաններից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացիություն ստանալը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

20 տարի է անցել ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնամարզական ճամբարում սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունից
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024, 16:14

Արմինֆո. 20 տարի առաջ փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնամարզական ճամբարում դաժանաբար սպանվեց Հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանը. քնած ժամանակ նրանց կացնահարեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը։ Այսօր հանցագործը ոչ միայն հանգիստ զբոսնում է ազատության մեջ, այլև Ադրբեջանում ընկալվում է որպես ազգային հերոս։

Անդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ
 Շաբաթ, 17 Փետրվարի 2024, 13:28

Արմինֆո.Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտը թանկացնելը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ:  Նման կարծիք է հայտնել "Մայր Հայաստան" շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Վարչապետի հրաժարականի 100 պատճառ. Ընդդիմությունը համազգային հանրահավաք է հրավիրում
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024, 13:36

Արմինֆո. Փետրվարի 20-ին ընդդիմությունը համազգային հանրահավաք է հրավիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականի պահանջով: Այդ մասին փետրվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Չգիտեի, որ մեր կյանքի իմաստը կադաստրային և անձնագրավիզային բաժանմունքներն են. Փաշինյանը ՝ Վարդենիսը "հանձնելու" մասին
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 17:40

Արմինֆո."Չգիտեի, որ մեր կյանքի իմաստը կադաստրային եւ անձնագրային եւ վիզաների բաժանմունքներն են", -  փետրվարի 15-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մի շարք համայնքներում պետական գերատեսչությունների տեղական ստորաբաժանումների փակմանը:

Թուրքմենստանի նախագահը Հայաստանի իր պաշտոնակցին հրավիրել է մասնակցելու թուրքմեն մտածող և բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված պետական միջոցառումներին
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 11:00

Արմինֆո. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մուհամեդգելդի Այազովին: Ողջունելով հյուրին, նախագահը նշել է, որ ավելի քան երեք տասնամյակ Հայաստանի և Թուրքմենստանի հարաբերությունները դինամիկ զարգանում են և երկու երկրների գործընկերության հետագա ընդլայնման ու խորացման հույս հայտնել:

Փորձագետ. Մանր բախումները կարող են հանգեցնել նոր հակամարտության և ճակատագրական հետևանքների Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 17:50

Արմինֆո.Ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հարավային Կովկասում 2024 թվականը կրիտիկական տարի կլինի, որը նաև փորձություն կլինի որոշումներ կայացնող որոշ եվրոպական քաղաքական գործիչների համար: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի գծով փորձագետ Թոմաս դե Վաալը՝ Քարնեգի հիմնադրամի կայքում հրապարակված իր հոդվածում։

Երևանում բացվել է թուրքմենական գրականության ականավոր դասական Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյա հոբելյանին նվիրված լուսանկարչական ցուցահանդես
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 16:58

Արմինֆո.Փետրվարի 13-ին Երևանում բացվել է լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված 2024 թվականի "Մահթումկուլի Ֆրագիի բանականության գանձարանը" կարգախոսին, ինչպես նաև թուրքմենական գրականության ականավոր դասական Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյա հոբելյանի տոնակատարությանը:

Ադրբեջանի կողմից սադրանքներ եղել են և կլինեն, կարևոր է, որ դրանք չվերածվեն լայնամասշտաբ էսկալացիայի. իշխող կուսակցության պատգամավոր
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 12:59

Արմինֆո.Ադրբեջանի կողմից սադրանքներ եղել են և կլինեն, կարևոր է, որ դրանք նվազագույնի հասցվեն և չվերածվեն լայնածավալ էսկալացիայի։ Այդ մասին փետրվարի 13-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով Ներքին հանդ գյուղի մոտ տեղի ունեցած սադրանքը, որի ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, չորս հայ զինծառայող է սպանվել, կան վիրավորներ։

Ադրբեջանը շարունակում է հայկական հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման քաղաքականությունը. հերթը հասել է Սաղմոսավանքին և Նորավանքին
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 11:30

Արմինֆո. Շարունակելով կեղծիքները՝ Սաղմոսավանքը և Նորավանքը հայտնվել են Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում։ Այդ մասին հաղորդում է "Թաթոյան" հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Մարուքյան. Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ չհրահրված ապօրինի ագրեսիան
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 11:29

Արմինֆո. Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության դեմ չհրահրված ագրեսիան: Այդ մասին X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան