Հինգշաբթի, 18 Նոյեմբերի 2021, 10:40
Արմինֆո.Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 17-ին, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։
|
Չորեքշաբթի, 17 Նոյեմբերի 2021, 11:25
Արմինֆո.Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Այդ մասին ասվում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:
|
Հինգշաբթի, 28 Հոկտեմբերի 2021, 17:49
Արմինֆո. Հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։ Այդ մասին հաղորդել է ՊՆ մամուլի ծառայությունը: «Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։ Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար», - ասվում է հաղորդագրությունում։
|
Երկուշաբթի, 30 Օգոստոսի 2021, 11:45
Արմինֆո. COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 29-ի դրությամբ` կատարվել է 275138 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 176552, երկրորդ դեղաչափ` 98586։ Այդ մասին ասվում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:
|
Երկուշաբթի, 23 Օգոստոսի 2021, 11:45
Արմինֆո. Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 22-ի դրությամբ` կատարվել է 239342 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 153888, երկրորդ դեղաչափ` 85454։ Այդ մասին հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
|
Երկուշաբթի, 26 Հուլիսի 2021, 14:13
Արմինֆո.COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 25-ի դրությամբ` կատարվել է 152529 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 108674, երկրորդ դեղաչափ` 43855։ Այդ մասին հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
|
Երկուշաբթի, 21 Հունիսի 2021, 10:54
Արմինֆո. COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 20-ի դրությամբ` կատարվել է 64293 պատվաստում։ Այդ մասին ասվում է Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
|
Երկուշաբթի, 7 Հունիսի 2021, 11:44
Արմինֆո. COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 6-ի դրությամբ` կատարվել է 46503 պատվաստում։ Այդ մասին հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
|
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2020, 11:03
Արմինֆո.Դիլիջանի կողմից էլեկտրական մալուխների վերականգնման աշխատանքների պատճառով նոյեմբերի 5-ին՝ ժամը 10։00-ից մինչև 13։00-ն‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2020, 13:56
Արմինֆո. Ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության` ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից, ժամը 14:00-ից գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ Մասնավորապես՝
|
Ուրբաթ, 26 Հունիսի 2020, 20:53
Արմինֆո. Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ հուլիսի 2-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը (ժամը՝ 18։00-ին)։
|
Չորեքշաբթի, 3 Հունիսի 2020, 13:50
Արմինֆո.Ուկրաինական SkyUp ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 7-ին ժամը 15։10-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք՝ կոմերցիոն հիմունքներով (մեկ ուղղությամբ տոմսի արժեքը՝ 189 Եվրոյի համարժեք ուկրաինական հրիվնա):
|
Երկուշաբթի, 18 Մայիսի 2020, 13:20
Արմինֆո. Մայիսի 18-ից չեղարկվել է Մառնեուլիի շրջանում արդեն երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
|
Երկուշաբթի, 11 Մայիսի 2020, 11:46
Արմինֆո. ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ մայիսի 11-ին ժամը՝ 10։00-ին, Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին (Վանաձոր քաղքից դեպի Ալավերդի տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհը միակողմանի փակ է։
|
Երեթշաբթի, 28 Ապրիլի 2020, 13:29
Արմինֆո.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսային վարակը հատկապես վտանգավոր է տարեցների համար` կենսաթոշակառուներն այլևս ստիպված չեն լինի այցելել Բանկ իրենց կենսաթոշակային քարտերը ստանալու համար։
|
Ուրբաթ, 17 Ապրիլի 2020, 16:36
Արմինֆո. Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, ժամը 10։30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում դռնփակ կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
|
Երկուշաբթի, 16 Մարտի 2020, 11:39
Արմինֆո.Մարտի 16-ին՝ Ժամը 10։00 դրությամբ, ձյան տեսքով տեղումների և ձնահյուսի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմիմդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2020, 15:38
Արմինֆո.Հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքները՝ IDBank-ը որոշում է կայացրել աշխատել ավելի երկար։
|