Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2017, 15:50
Արմինֆո. Կատալոնիայի հանրաքվեն էական սրբագրում է կատարել ղարաբաղյան հակամարտության եվրոպական տեսլականում: Միջազգային հարցերի և անվտանգության հայկական ինստիտուտում կլոր սեղանի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
|
Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2017, 14:26
Արմինֆո. Հայաստան-ԵՄ համաձայնագրի տեքստի 357 էջի հրապարակումը բացառում է դրա բովանդակության վերաբերյալ որևէ շահարկում: Իհարկե, բացառապես` տեսականորեն: Միջազգային հարցերի և անվտանգության հայկական ինստիտուտում կլոր սեղանի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը:
|
Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2017, 11:54
Արմինֆո. Հոկտեմբերի 25-ին Տալլինում տեղի ունեցան ՀՀ և Էստոնիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, էստոնականը՝ Էստոնիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Մարտին Ռոջերը: Խորհրդակցությանը մասնակցեց նաև Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
|
Երեթշաբթի, 24 Հոկտեմբերի 2017, 11:34
Արմինֆո. Եվրամիությունը և Հայաստանը բարձր մակարդակով հայտարարել են Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն ստորագրելու պատրաստակամության մասին: Այդ մասին հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը, իրոք, ընթացիկ տարվա նոյեմբերին կստորագրի ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը:
|
Երեթշաբթի, 24 Հոկտեմբերի 2017, 11:20
Արմինֆո. Հավաստիացնում եմ, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը՝ նոյեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման համար: Այդ մասին հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք, տեխնիկական ընթացակարգերի պատճառով, կողմերը չստորագրեն շրջանակային համաձայնագիրն ընթացիկ տարվա նոյեմբերին:
|
Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017, 17:00
|
Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017, 15:57
Արմինֆո.Հայաստան-ԵՄ հարաբերությունները հանդիսանում են Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` հոկտեմբերի 19-ին Եվրոպայի հայկական չորրորդ համագումարի ընթացքում իր ելույթում:
|
Երեթշաբթի, 17 Հոկտեմբերի 2017, 14:31
Արմինֆո. Եվրախորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան համոզված է, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ կբացի Երևանի և Բրյուսելի միջև համագործակցությունը շարունակելու համար:
|
Շաբաթ, 14 Հոկտեմբերի 2017, 01:38
|
Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2017, 15:21
Արմինֆո. Հոկտեմբերի 2-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, չեխականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Յակուբ Դյուրը:
|
Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2017, 20:47
|
Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2017, 16:01
Արմինֆո.Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական Միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Այդ մասին այսօր Երևանում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
|
Շաբաթ, 16 Սեպտեմբերի 2017, 13:36
Արմինֆո. Եվրամիության եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների ամբողջ փաթեթը տեղ է գտել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրում, որը կողմերը կարող են ստորագրել արդեն մոտ ապագայում, հայտարարել է Եվրոպական Հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով խոսնակ Մայա Կոսիանչիչը` Բրյուսելից «Ամերիկայի Ձայն»-ի հետ հեռախոսազրույցում: Եվրամիության ներկայացուցչի խոսքով, մասնավորապես, նոր համաձայնագիրը Հայաստանի հետ սերտ համագործակցության հիմք է ստեղծում մի շարք ոլորտներում, այդ թվում էներգետիկ, տրանսպորտի, շրջակա միջավայրի, առեւտրի եւ ներդրումների ընդլայնման հեռանկարներ: «Հայաստանի հետ մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ», - նշել է Մայա Կոսիանչիչը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ համաձայնագիրը կբացի համագործակցության նոր դռներ հայ արտադրողների համար:
|
Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017, 17:36
Արմինֆո. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պետր Սվիտկսկին դրական է գնահատում Երևանի և Բրյուսելի միջև շրջանակային համաձայնագրի առաջիկա ստորագրման փաստը:
|
Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017, 13:38
|
Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017, 17:50
Արմինֆո.Այսօրվա դրությամբ ոչ մի լուրջ խոչընդոտ չկա Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագրի ստորագրման համար: Սեպտեմբերի 13-ին այդ մասին հայտարարել է «Կովկաս՚ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
|
Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017, 17:49
|
Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2017, 14:15
Արմինֆո. Եվրամիությունը պատրաստ է նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրել Հայաստանի հետ ընդլայնված և համապարփակ համագործակցության շուրջ համաձայնագիրը, և այսօր չկան հանգամանքներ, որոնք կարող են դրան խոչընդոտել: Սեպտեմբերի 12-ին Երևանում լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հաայստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Կիսլերը:
|
Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2017, 13:44
Արմինֆո. Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո, ինչի համար կան բոլոր նախադրյալները, Հայաստանը կդառնա միակ պետությունը, որը, լինելով ԵԱՏՄ անդամ, ԵՄ հետ համագործակցության շուրջ համաձայնագիր կստորագրի: Սեպտեմբերի 12-ին Երևանում այդ մասին լրագրողներին հայտարարել է հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե 2013 թվականին հենց Եվրամիությունն է հայտարարել փոխգործակցությունը շարունակելու անհնարինության մասին` այն բանից հետո, երբ Երևանը հայտարարեց ԵԱՏՄ անդամակցելու մտադրության մասին:
|
Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017, 14:44
Արմինֆո.ԵՄ-ն չի տեսնում հայկական կողմից ահազանգ, որը կվայեր Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման գծով ավելի վաղ Երևանի ստանձնած պարտավորություններից հրաժարվելու հնարավորության մասին: Սեպտեմբերի 11-ին Երևանում լրագրողներին այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` մեկնաբանելով Մոսկվայի ճնշման ներքո համաձայնագրի ստորագրումից Երևանի հրաժարվելու հնարավորությունը:
|