Արմինֆո. Մեր դռները միշտ բաց են եղել ցանկացած տեսակի ստուգման համար, որը ձեռնարկության գործունեության դադարեցման պատճառ չի կարող հանդիսանալ: Այդ մասին հունվարի 30-ին Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) առաջին ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված միջոցառումների շրջանակներում հայտարարել է Lydian Armenia ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը: <Բայց իրականությունն այսօր այնպիսին է, որ ստեղծված իրավիճակում մենք ակնկալում ենք միջազգային փորձաքննության շուտափույթ անցկացում>,- ընդգծել է նա: