Arminfo.info


Հայաստանի օմբուդսմենն արձագանքել է Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ ադրբեջանական կեղծ դատարանի դատավճռին
 Երեթշաբթի, 7 Նոյեմբերի 2023, 17:59

Արմինֆո.Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձագանքել է հուլիսի 29-ին Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի ապօրինի անցակետում առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ ադրբեջանական կեղծ դատարանի վճռին:

Ախոյանը սոցցանցում կոչ է արել կազմել այն մարդկանց ցուցակը, ում պետք է սպանել Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո. ՀՀ ՔԿ
 Երեթշաբթի, 7 Նոյեմբերի 2023, 14:50

Արմինֆո. 2023 թվականի հուլիսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում առերևույթ հանցանքի մասին վկայող տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ա․ Ա․-ն, 2023 թվականի հունիսի 8-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, հանրության լայն շրջանակների համար հանրամատչելի «Facebook» սոցիալական կայքի իր «Aragats Akhoyan» անվամբ էջում, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Քննչական կոմիտեն 60 քրեական հետապնդում է  հարուցել սեպտեմբերյան ընդդիմադիր բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ
 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2023, 19:04

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է սեպտեմբերի 19-ին, 20-ին և դրան հաջորդող մի քանի օրերին Երևան քաղաքում իրականացված զանգվածային հավաքների, երթերի և այլ գործողությունների ընթացքում դրանց անմիջական մասնակիցների, ինչպես նաև այլ անձանց կողմից կատարված հանցավոր արարքների դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում քննվող վարույթներով քրեական ընդհանուր շարժընթացը։

Հայաստանի քաղաքացիները Pegasus ծրագրով վարակվելու մասին նոր ծանուցումներ են ստացել. փորձագետ
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 12:02

Արմինֆո. Հայաստանի քաղաքացիները Pegasus ծրագրով վարակման մասին նոր ծանուցումներ են ստացել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է կիբեռանվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը:

Հայաստանում կներդրվի տեսահսկման նոր համակարգ . նախարար
 Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2023, 16:03

Արմինֆո.Հայաստանում կներդրվի տեսահսկման նոր համակարգ։ Այդ մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Լեմկինի ինստիտուտը ՄԱԿ-ին կոչ է անում հակամարտության նկատմամբ չեզոք երկրների ներկայացուցիչներից բաղկացած առաքելություն ուղարկել Արցախ
 Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2023, 12:06

Արմինֆո. Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիասթափված է հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության Արցախ (Լեռնային Ղարաբաղ) այցի արդյունքներից:

Լինդսի Սնել. Ադրբեջանցիները խլել են Արցախում մնացած հայերի անձնագրերը և նրանց թույլ չեն տալիս խոսել հարազատների հետ՝ առանց վերահսկողության
 Ուրբաթ, 27 Հոկտեմբերի 2023, 22:30

Արմինֆո.Ադրբեջանցիները խլել են Արցախում մնացած հայերի անձնագրերը և թույլ չեն տալիս առանց հսկողության խոսել հարազատների հետ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։

Մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգն այլընտրանք չունի. Հայաստանի ԱԺ փոխխոսնակ
 Ուրբաթ, 27 Հոկտեմբերի 2023, 12:04

Արմինֆո. ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովում: ԱԺ հաղորդագրության համաձայն, իր ելույթում ԱԺ փոխնախագահը, մասնավորապես, նշել է.

Գործարկվել է Ակբա բանկի 65-րդ մասնաճյուղը
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023, 14:46

Արմինֆո.Ակբա բանկը գործարկել է 65-րդ՝ «Սեբաստիա» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը տրամադրում է Ակբա բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը:

Երևան է ժամանել Արգենտինայից արցախցիների համար մարդասիրական օգնություն փոխադրող ինքնաթիռ
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023, 14:30

Արմինֆո.Արգենտինայից Երեւան է ժամանել մարդասիրական օգնություն փոխադրող ինքնաթիռ: Ինչպես հաղորդում է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության մամուլի ծառայությունը, երեկ երեկոյան՝ ժամը 22:30-ին, Արգենտինայի «Սոլիդաիրե» ՀԿ-ի մարդասիրական ինքնաթիռը վայրէջք է կատարել Արգենտինայի ԱԳՆ «Սպիտակ սաղավարտներ» կամավորների և Արգենտինայում հավաքված 11 տոննա մարդասիրական օգնություն հետ միասին՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության համար:

Հայաստանի առողջապահության փոխնախարարն Արցախի միայնակ մայրերի հարցը բարձրացրել է Ժնևում բնակչության և զարգացման կոնֆերանսի շրջանակում
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023, 11:55

Արմինֆո. Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հայաստանյան պատվիրակության կազմում Ժնևում մասնակցել է Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի 30-ամյակին նվիրված տարածաշրջանային կոնֆերանսին, որտեղ ներկայացվել են մարդկանց կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանն ուղղված գործողությունների արդյունքները:

Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունները մեղադրվում են Արաքս գետի հունը խախտելու համար
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023, 17:27

Արմինֆո. Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր գույքային և այլ էական վնաս: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Արման Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանի ռազմավարական նպատակները՝ Արցախում վերջին ագրեսիայի ընթացքում
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023, 15:41

Արմինֆո.Հայաստանի նախկին օմբուդսմեն, "Թաթոյան" հիմնադրամ իրավունքի եւ արդարության կենտրոնի ղեկավար Արման Թաթոյանը հոկտեմբերի 20 - ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի իշխանությունների ռազմավարական նպատակները Լեռնային Ղարաբաղի եւ նրա բնակիչների նկատմամբ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի ընթացքում:

Ամունդի-Ակբան առաջին ուղղակի ներդրումն է կատարել հայաստանյան բաժնետոմսերում
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023, 12:26

Արմինֆո.«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունն իր կառավարման ներքո գտնվող Հավասարակշռված և Պահպանողական կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից խոշոր  ներդրում է կատարել Տելեկոմ Արմենիա ԲԲ ընկերության բաժնետոմսերում՝  առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով։

Մարտական դիրքերն առանց մարտի հանձնած զինծառայողների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023, 10:57

Արմինֆո.Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 17-ին հաստատել է N բանակային կորպուսի, զորամասի և վաշտի հրամանատարների կողմից՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով հակառակորդի առաջխաղացումը դեպի ՀՀ ինքնիշխան տարածք չկանխելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այդ մասին հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Երևանը 2805 տարեկան է
 Շաբաթ, 14 Հոկտեմբերի 2023, 16:58

Արմինֆո.Այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանը՝ աշխարհի ամենահին քաղաքներից մեկը, նշում է իր 2805-ամյակը: Հայաստանի և նրա ժողովրդի համար վերջին ողբերգական իրադարձությունների առնչությամբ այս տարի քաղաքում որևէ տոնակատարություն չի նախատեսվում: Սակայն միշտ պետք է հիշել, թե ինչպիսի քաղաքում ենք ապրում, պահպանել այն, սիրել և նպաստել քաղաքի բարգավաճմանը։

Արցախի ՄԻՊ. Միջազգային հանրությունը պետք է ապահովի Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան
 Շաբաթ, 14 Հոկտեմբերի 2023, 16:57

Արմինֆո.Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը ՝ Ադրբեջանը շինծու քրեական գործով կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ՝ անդրադառնալով 2023 թվականի հուլիսի 29-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի Հակարի կամրջի մոտ ապօրինի անցակետում առևանգված Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավարությանը, ով ԿԽՄԿ միջնորդությամբ մեկնում էր Հայաստան ՝ սրտի շտապ վիրահատության:

Բաքվում ընթանում է առեւանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ բեմականացված դատավարությունը
 Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2023, 12:37

Արմինֆո. Բաքվում ընթանում է Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի ապօրինի անցակետից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ բեմականացված դատավարությունը:

Փարաքար համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի և առանձնապես խոշոր չափերի խարդախության համար
 Երեթշաբթի, 10 Հոկտեմբերի 2023, 17:15

Արմինֆո. Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Փարաքար համայնքի նախկին ղեկավար Ս.Վ.-ի նկատմամբ: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Վաշտի հրամանատարները 2021 թվականին առանց մարտի հանձնել են զբաղեցրած բնագծերը. Գլխավոր դատախազություն
 Երեթշաբթի, 10 Հոկտեմբերի 2023, 14:41

Արմինֆո. Բանակային կորպուսի, զորամասի, վաշտի հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք. դատախազը նոր հանրային քրեական հետապնդումներ է հարուցել: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով