Arminfo.info


Զախարովա. Մոսկվան դատապարտում է արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու և ապակառուցողական միջամտությունը Հարավային Կովկասի գործերին
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 15:22

Արմինֆո. Մոսկվան դատապարտում է արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու եւ ապակառուցողական միջամտությունը Հարավային Կովկասի գործերին, տարածաշրջանի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ պառակտում սերմանելու ձգտումը: Այդ մասին ապրիլի 10 - ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ անդրադառնալով Բրյուսելում Հայաստան - ԱՄՆ-ԵՄ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպմանը։

«Գեղարդ» հիմնադրամ. 1992թ. Մարաղայում ջարդերի արդյունքում սպանվեց առնվազն 50 անձ, մի քանի տասնյակ բնակիչ էլ գերեվարվեց, որոնցից 19-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 15:18

Արմինֆո. «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հայտարարություն է հրապարակել Մարաղայի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ:

Ստեփանակերտին արգելել են Բաքվի հետ երկխոսություն վարել, բայց դա ես չեմ եղել․Փաշինյան
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 15:16

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի նախկին էլիտայի մի շարք ներկայացուցիչներ հույս ունեին իշխանությունը վերցնել Հայաստանում, եթե ձախողվեն հենց ԼՂ-ում ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 10-ին խորհրդարանում։

Փաշինյանը չի ցանկանում վիճել Մոսկվայի հետ, բայց հայտարարում է ցավոտ տրանսֆորմացիայի  մասին
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 13:03

Արմինֆո. Հայ-ռուսական հարաբերությունները ոչ լավագույն ժամանակներ են ապրում։ Միևնույն ժամանակ, դժվար է գերագնահատել դրանց առանձնահատուկ կարևորությունը հայոց պետականության, ինքնիշխանության, տնտեսության և անվտանգության համար։ Այդ մասին ապրիլի 10-ին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ։

Երևանն Անկարայի հետ հարաբերություններում "սպասման ռեժիմում է". Փաշինյան
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 12:40

Արմինֆո. Հայաստանը սպասում է Թուրքիայի հետ հարաբերություններում ձեռք բերված և պաշտոնապես ամրագրված պայմանավորվածությունների իրականացմանը։ Այդ մասին ապրիլի 10-ին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանն Արևմուտքի հետ հարաբերությունները չի զարգացնում Իրանի հետ հարաբերությունների հաշվին. Փաշինյան
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 12:32

Արմինֆո. Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին: Այդ մասին ապրիլի 10-ին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել ևս երկու տարով. Փաշինյան
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 12:31

Արմինֆո.Քննարկվում է ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու հարցը: Այդ մասին ապրիլի 10-ին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյան. պատմական Հայաստանը երկրների մի խմբի հետ մեր թշնամանքի հարատեւ երաշխիք է և մեր նկատմամբ այդ երկրների ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանության երաշխիք
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 12:12

Արմինֆո. Ազգային ժողովն ապրիլի 10-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի  ծառայությունը,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնական ելույթում, նախ, խոսել է պատմական եւ իրական հայաստանների վերաբերյալ մեր հանրության ընկալումների ու դրա վտանգների վերաբերյալ:

Ղազախստանն Արարատի եւ Արագածոտնի մարզերում պատվավոր հյուպատոսություններ կբացի
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 15:49

Արմինֆո. Վերջին 5 տարիների արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի միջև արձանագրվել է փոխադարձ առևտրի եռակի աճ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը՝ ապրիլի 9-ին հայ - ղազախական գործարար համաժողովի բացման ժամանակ։ "Սա շատ կարեւոր եւ կայուն միտում է, որին պետք է աջակցել", - ընդգծել է նա:

Հայաստանի ՊՆ-ը հերքել է թշնամու հերթական ապատեղեկատվությունը
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 14:39

Արմինֆո.Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Համացանցում օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանցիների կողմից հիվանդ արցախցու նկատմամբ ծաղրի տեսարանով տեսանյութեր են տարածվել
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 14:17

Արմինֆո. Համացանցում օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանցիների կողմից հիվանդ արցախցու նկատմամբ ծաղրը պատկերող տեսանյութեր են տարածվել։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Ղազախստանի առևտրի և ինտեգրացիայի նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է տնտեսական համագործակցության ընդլայնման կարեւուրությունը
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 11:00

Արմինֆո.  Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 8-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՂՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ու Ղազախստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը։

Լևոն Զուրաբյանը թվերով ապացուցել է գործող իշխանությունների արևմտամետ քաղաքականության ձախողումը
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 18:23

Արմինֆո. "Հայ ազգային կոնգրես" կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը թվերով ապացուցել է Հայաստանի գործող իշխանությունների արևմտամետ քաղաքականության ձախողումը։

Իդրամն ու IDBank-ը մասնակցել են Կանանց հզորացման սկզբունքների հայտարարագրի ստորագրման արարողությանը
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 13:34

Արմինֆո.Ապրիլի 4-ին IDBank-ն ու Իդրամը ստորագրեցին Կանանց հզորացման սկզբունքների համատեղ հայտարարագիրը՝ ի թիվս այլ կազմակերպությունների, որոնք միացել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությանը։

"Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնն այս տարի կմեկնարկի հուլիսի 7-ին
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 13:03

Արմինֆո. Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 21-րդ միջազգային կինոփառատոնը 2024 թվականին տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այդ մասին հաղորդում է կինոփառատոնի կազմակերպիչների մամուլի ծառայությունը:

Պետեր Ստանո. ԵՄ-ն չի կարող գլխավոր դեր ստանձնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 13:02

Արմինֆո.«ԱՄՆ-ԵՄ- Հայաստան եռակողմ հանդիպումն ապացուցում է, որ մենք մոտենում ենք միմյանց», «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն:

Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 12:52

Արմինֆո. Կարևոր է պահպանել պայմանավորվածությունները.եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե՝ ոչ, պետք չէ քաղաքից ժամանակ խլել։ Այդ մասին, ապրիլի 8-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՝ խոսելով Երեւանում ծառահատումների ժամանակավոր դադարեցման հետ կապված իրավիճակի մասին։ Նշենք, որ Ավինյանի այս որոշումը կայացվել է նախօրեին քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո:

Վաշինգտոնը կաջակցի Երևանին էներգետիկայի դիվերսիֆիկացման գործում. Փաշինյանի բրյուսելյան հանդիպման արդյունքները
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 18:31

Արմինֆո. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, Բրյուսելում հանդիպում են ունեցել` վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը: Այդ մասին ասվում է ի աջակցություն Հայաստանի դիմակայունության  ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի համատեղ հանդիպման ամփոփիչ հաղորդագրությունում:

Թուրքիան կասեցնում է իր մասնակցությունը ԵՍԶՈՒՊ-ին
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 18:24

Արմինֆո. Թուրքիան կասեցնում է իր մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին (ԵՍԶՈՒՊ)։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այն հրապարակվել է Resmi Gazete կառավարական պաշտոնական տեղեկագրում ։

ԱՄՆ-ը նախատեսում է ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին. Բլինքեն
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 15:24

Արմինֆո.ԱՄՆ-ը նախատեսում է ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ համատեղ ճեպազրույցում:




Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը