Arminfo.info


453
 Երեթշաբթի, 9 Հունվարի 2018, 14:47

Արմինֆո.

Կոնվերս Բանկի մասնաճյուղերն աշխատելու Են նաև տոներին
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2017, 17:01

Արմինֆո.Դեկտեմբերի 30-ին՝ շաբաթ օրը, Կոնվերս Բանկի բոլոր մասնաճյուղերն աշխատելու են սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 10:00-ից մինչև 14:30-ը, բացառությամբ «Զվարթնոց» մասնաճյուղի, որն աշխատելու է շուրջօրյա, և «Կոտայք» մասնաճյուղի՝ 9:30-17:00:

Վրաստանի և Հայաստանի իրավապահները քննարկում են Ցիգանկովին Հայաստան տեղափոխելու հարցը, որը մեղադրվում է  Կոնվերս բանկի մասնաճյուղի թալանման մեջ
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2017, 20:59

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները սերտորեն փոխգործակցելով Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, դեկտեմբերի 17-ին, Վրաստանի տարածքում հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովը։

Չեխիայի դեսպանությունը 4,6 մլն դրամ կհատկացնի Արմավիրի մարզի բնակչության շրջանում էկոլոգիական մտածելակերպի և կենսակերպի տարածման նպատակով
 Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2017, 14:26

Արմինֆո. Այսօրվա նիստում  կառավարությունը հաստատել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի «Չեխիայի Հանրապետության դեսպանատան կողմից ՀՀ Արմավիրի մարզում «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացների և բնակչության շրջանում քարոզչության անցկացում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը:

Կոնվերս Բանկը վերանայել է ապառիկ վարկավորման պայմանները:
 Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2017, 18:24

Արմինֆո.«Կոնվերս Բանկը բարելավել է ապառիկ վարկավորման պայմանները և հաճախորդներին է  առաջարկում մինչև 36 ամիս  ժամկետով, մինչև 2 մլն դրամի ապառիկ վարկավորում՝ սկսած 9 տոկոս տարեկան տոկոսադրույքից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, զուգահեռաբար, Բանկն իր Shopping card  քարտապաններին է առաջարկում 0 տոկոս տարեկան տոկոսադրույքով և 24 ամիս մարման ժամկետով ապառիկ վարկավորում»-տեղեկացրել են Բանկում:

Նոյեմբերի 9-10-ը Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի 2-3 աստիճանով նվազում
 Երկուշաբթի, 6 Նոյեմբերի 2017, 11:39

Արմինֆո.Նոյեմբերի 06-ին, 08-ին հանրապետության տարածքում ` սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԱԻՆ մամուլի ծառայությունից, նոյեմբերի 07-ին, 09-10-ին հանրիապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղուոմներ: Քամին արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն կբարձրանա 2-4 աստիճանով, 07-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Ռուսաստանցի սահմանապահները 1700 կգ մաքսանենգ ոչխարի դմակ են հայտնաբերել հայ-թուրքական պետական սահմանի մոտ
 Չորեքշաբթի, 1 Նոյեմբերի 2017, 12:48

Արմինֆո. Ռուսաստանցի սահմանապահները 1700 կգ մաքսանենգ ոչխարի դմակ են հայտնաբերել հայ-թուրքական պետական սահմանի մոտ: Ինչպես հաղորդել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 30-ին Արմավիրի սահմանապահ ջոկատի զինծառայողներն Արաքսի ափին, պետական սահմանի անմիջական հարևանությամբ հայտնաբերել են ավելի քան 40 պոլիեթիլենային տոպրակներով ոչխարի դմակ: «Հայտնաբերված «ապրանքի՚ ընդհաննուր քաշը 1700 կգ է: Դեպքի վայրի զննության ընթացքում  թփերի մեջ հայտնաբերվել են նոր ռետինե նավակ և կապրոնե ճոպան: Ըստ նախնական տվյալների, ահայտ անձինք ծրագրել են իրականցնել մաքսանենգ «ապրանքի՚ փոխադրում սահմանից այն կողմ: Դեպքի վայր են հրավիրվել Հայաստանի ԱԱԾ աշխատակիցներ: Այժմ իրավասու մարմիններն անցկացնում են այն անձանց պարզելու համալիր միջոցառումներ, որոնք մեղսակից են իրավախախտմանը՚, - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Տոնոյանը մասնակցել է նոր հակակարկտային հրթիռային կայանների տեղադրմանը Արտաշավանում
 Չորեքշաբթի, 1 Նոյեմբերի 2017, 11:21

Արմինֆո.Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում գտվող ռադիոլոկացիոն կայանում՝ ծանոթանալու պիլոտային ծրագրով նոր հրթիռային կայանների տեղադրման աշխատանքներին:

Ջանոյան. Արմավիրի մանկապարտեզում պատանդ պահվող երեխան ազատ է արձակվել
 Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2017, 20:56

Արմինֆո. Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդ պահվող երեխային հաջողվել է անվնաս հանել սենյակից։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանը:

Ջանոյան. Արմավիրի մանկապարտեզում շարունակվոււմ են պատանդներին ազատ արձակելու բանակցությունները 
 Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2017, 20:27

Արմինֆո. Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում շարունակվոււմ են պատանդներին ազատ արձակելու բանակցությունները: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանը:

Դանակով զինված տղամարդը պատանդ է վերցրել Արմավիրի մարզի մանկապարտեզներից մեկի աշխատակիցներին և երեխաներին
 Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2017, 17:53

Արմինֆո. Դանակով զինված տղամարդը հարձակվել է Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզի աշխատակիցների վրա:

Նոյեմբերի 5-ին Հայաստանի մարզերում կընթանան ՏԻՄ ընտրություններ
 Ուրբաթ, 27 Հոկտեմբերի 2017, 13:11

Արմինֆո. Հոկտեմբերի 26-ին, ժամը 18.00-ին, լրացել է նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

Ազգային ժողովը մերժել է մեծ օրակարգում «Ելք՚ ընդդիմադիր խմբակցության նախաձեռնած օրենսդրական նախաձեռնության ներառումը, որը պատգամավորներին իրավունք է ընձեռում այցելելու կալանավորված և ձերբակալված անձանց
 Երեթշաբթի, 24 Հոկտեմբերի 2017, 11:57

Արմինֆո. Ազգային ժողովը մերժել է մեծ օրակարգում «Ելք՚ ընդդիմադիր խմբակցության նախաձեռնած օրենսդրական նախաձեռնության ներառումը, որը պատգամավորներին իրավունք է ընձեռում այցելելու կալանավորված և ձերբակալված անձանց: Ներկայացնելով «Կալանավորվածների և ձերբակալվածների պահման մասին՚ օրենքում ուղղումների նախագիծը` խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ներկայում պատգամավորների հետ տեսակցությունները սահմանափակված են` եթե նման որոշում է կայացրել քննիչը, ինչն արմատապես ճիշտ չէ: «Մենք գալիս ենք ոչ թե տեսակցության, այլ, պարզապես,  ստուգելու, թե ինչ վիճակում է կալանավորը:  Եթադրենք` ստացվել է տագնապի ահազանգ. կինը զանգահարում է և ահազանգում, որ ամուսնուն խոշտանգում են: Չէ որ մենք պետք է ստուգենք, թե արդյոք դա այդպես է: Իսկ մեզ արդեն թույլ չեն տալիս: Հենց ինձ օրերս թույլ չեն տվել մուտք գործել «Արմավիր«՚ ՔԿՀ: Ընդ որում, ոչ թե խցեր, այլ` շենք՚, - նշել է Փաինյանը:

Նորապատում հրդեհի հետևանքով անօթևան է մնացել 14 ընտանիք
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017, 13:22

Արմինֆո. Արմավիրի մարզի Նորապատ գյուղում հրդեհի հետևանքով անօթևան է մնացել 14 ընտանիք: Ինչպես հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 22-ին, ժամը 22:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում: Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը :  Ժամը 23:16-ին հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան. դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:48-ին:

Ոստիկանությունում ուսումնասիրում են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսին առնչվող հերթական հաղորդումը
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017, 12:11

Արմինֆո. ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրում են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսին առնչվող հերթական հաղորդումը: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանը, «Econews.am» բնապահպանական տեղեկատվական կայքը հոկտեմբերի 20-ին «Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք» վերտառությամբ, սպանված անգղը ձեռքին քաղաքացու լուսանկարով հոդված է հրապարակել, որ համացանցում հայտնաբերվել է սպիտակագլուխ անգղի ապօրինի որսի հերթական դեպքը: Հոդվածում նշված է նաև, որ լուսանկարը համացանց է բեռնվել 2014 թվականին, իսկ նկարագրության մեջ տեղանքի անունը նշված է Բախչալար՝ ներկայիս Բագարան համայնքը: «Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անգղի ապօրինի որսը կատարել է Արմավիր քաղաքի բնակիչ, 1967 թ. ծնված Արմեն Շ.-ն, որը հրավիրվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին և բացատրություն տվել, որ 2012թ. փետրվարին Բագարան գյուղի վարչական տարածքի դաշտերում որս անելիս իրեն պատկանող որսորդական հրացանից կրակել է նշված անգղին: Կատարվում է հետաքննություն»,-գրել է Ջանոյանը:

Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսի փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2017, 13:47

Արմինֆո. Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսի փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է:

«Կոնվերսբանկե ՓԲԸ-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց
 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017, 14:02

Արմինֆո.Հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկե ՓԲԸ «Սայաթ-Նովաե մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

ՀՀ Ոստիկանությունը պարզել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր որսած երեք անձանցից երկուսի ինքնությունը
 Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2017, 12:27

Արմինֆո.ՀՀ Ոստիկանությունը պարզել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր որսած երեք անձանցից երկուսի ինքնությունը:

Ռուսաստանցի սահմանապահները երկու սահմանախախտի են ձերբակալել հայ-թուրքական սահմանին
 Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2017, 12:30

Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցները երկու սահմանախախտի են ձերբակալել հայ-թուրքական սահմանին:

 Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2017, 16:44

Արմինֆո




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով