Arminfo.info


Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոնները նախատոնական և տոնական օրերին կաշխատեն հատուկ գրաֆիկով
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 15:19

Արմինֆո. Team Telecom Armenia-ի վաճառքը եւ սպասարկման կենտրոնները նախատոնական և տոնական օրերին կաշխատեն հատուկ գրաֆիկով: Մասնավորապես, այն կենտրոնները, որոնք աշխատում են մինչև ուրբաթ, այդ ժամանակահատվածում բաց կլինեն շաբաթ և կիրակի օրերին: Ընդ որում, Ամիրյան փողոցի և Հյուսիսային պողոտայի գլխավոր մասնաճյուղերը բաց կլինեն  մինչև դեկտեմբերի 30-ի կեսգիշեր և մինչև դեկտեմբերի 31-ի երեկոյան 20:00:

Ինչպիսին էր Թիմային 2023-ը․ Team Telecom Armenia-ն ամփոփել է իրականացրած ծրագրերը
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 14:52

Արմինֆո. Հավատարիմ մնալով որդեգրած բաց ու հանրային գործելաոճին՝ Team Telecom Armenia-ն ամփոփել է անցնող տարին։ IPO-ի հաջող իրականացում և բաժնետոմսերի ցուցակում, նոր սերնդի ցանցի կառուցում ու բջջային կայանների վերազինում, Team Energy նախագծի մեկնարկ և մի շարք աջակցության ծրագրեր․ սրանք ընկերության իրականացրած խոշոր նախագծերի մի մասն են։

Team Telecom Armenia-ն դարձավ առաջին տելեկոմ ընկերությունը Հայաստանում, որի բաժնետոմսերն առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով ցուցակվեցին ֆոնդային բորսայում։ Տեղաբաշխվեց 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, ինչի արդյունքում Team-ի բաժնետերերի թիվն ավելացավ 1000-ով։ Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։   

Ակբա բանկը բարեգործական 4 ծրագիր է մեկնարկել Արցախի երեխաների համար
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 14:06

Արմինֆո. Ակբա բանկը տարին ամփոփում է բարեգործական միանգամից 4 ծրագրով, որոնք ուղղված են արցախցի երեխաներին և պատանիներին։

Հայաստանի ԶՈՒ գնդապետ. Արժանապատիվ խաղաղությունը բոլորիս նպատակն է
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 12:53

Արմինֆո. Արժանապատիվ խաղաղությունը բոլորիս նպատակն է։ Այդ մասին հայտարարել է N զորամասի հրամանատար, գնդապետ Վահան Սարգսյանը՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից երկրի հյուսիս-արևելյան սահմանագոտի ԶԼՄ-ների համար կազմակերպված այցի ժամանակ։

Ռոբերտ Քենեդի կրտսերը խոստացել է ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում լուծել Հայաստանի և Արցախի խնդիրները
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 10:36

Արմինֆո. Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է արցախահայերի ինքնորոշման և վերադարձի իրավունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդու հայտարարությունները:

Ամանորի հրաշքը` Շիրակի մարզում. Ամերիացի Ձմեռ պապերն այցելեցին արցախցի փոքրիկներին
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 16:17

Արմինֆո. Ամանորին ընդառաջ Ամերիաբանկը, գործընկերներին կրկին համախմբելով բարի գործ անելու գաղափարի շուրջ և շարունակելով Շիրակի մարզում հաստատված արցախցիների աջակցությանն ուղղված նախաձեռնությունը, իրականացրեց «Ամանորի հեքիաթ` արցախցի փոքրիկների համար» ծրագիրը:

Փաշինյանն ու Ալիևը խաղաղության օրակարգը քննարկել են ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի հարթակներում
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 10:45

Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Այդ մասին «Արմենպրես»-ին հաղորդել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Հայաստանի հավաքականը մեկնարկում է արագ շախմատի աշխարհի առաջնությունում
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 11:30

Արմինֆո. Դեկտեմբերի 26-ից 30-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կանցկացվի 2023 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պատասխանել է Ռուսաստանի դեսպանության հայտարարությանը
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023, 17:52

Արմինֆո. Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պատասխանել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության հայտարարությանը՝ կապված «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը կսեցնելու որոշման հետ։

Արգենտինացի փաստաբանն ու թուրք լրագրողը բաց նամակ են հղել ԿԽՄԿ-ին՝ գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի ճակատագիրը պարզելու խնդրանքով
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023, 12:45

Արմինֆո. Արգենտինայից մարդու իրավունքների գծով փաստաբան Լուչիանա Մինասյանը և թուրք լրագրող Ուզայ Բուլութը 2020 թվականի նոյեմբերից Բաքվում գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի ընտանիքի անունից բաց նամակ են հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան գրասենյակին։

Converse Mobile հավելվածում ներդրումների մասին. հասանելի են նաև Եվրոթերմի պարտատոմսերը
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 14:41

Արմինֆո. Կոնվերս Բանկում վստահ ենք, որ թվային հարմարավետ միջավայրը ենթադրում է ոչ միայն առօրյա, ընթացիկ ֆինանսական ակտիվության սպասարկում և ապահովում, այլև ներդրումային կամ ֆինանսների համալրման, կառավարման երկարաժամկետ լուծումներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է «Էքսպրես» վարկ
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023, 16:05

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներն այսուհետ կարող են ստանալ «էքսպրես» վարկ ազգային արժույթով: Միջոցները հասանելի են ընթացիկ գործունեություն իրականացնելու, գործող պարտավորությունները մարելու կամ արտադրությունն ընդլայնելու համար: Վարկի առավելագույն գումարը կազմում է 20 մլն ՀՀ դրամ։

 "Շրջափակումից դեպի պատերազմ. Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը". Zovighian Public Office-ի հաշվետվությունը
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023, 13:18

Արմինֆո. "Զովիգյան" հանրային գրասենյակը (Zovighian Public Office) հաստատակամորեն աջակցում է Արցախ/Լեռնային Ղարաբաղի հայությանը և շարունակելու է լուծել նրանց ամենահրատապ և ռազմավարական կարիքները: Այս մասին ասվում է "Շրջափակումից դեպի պատերազմ.Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը" հաշվետվությունում, որը պատրաստել է Zovighian Public Office-ը ՝ որպես Արցախի/ Լեռնային Ղարաբաղի հանրային ակտիվ:

«ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ը՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ համատեղ պաշտոնապես ազդարարել են «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախաձեռնության (ՔԿԿ) մեկնարկը
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023, 10:16

Արմինֆո. «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպությունը՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ համատեղ դեկտեմբերի 19-ին տվյալ բուհում պաշտոնապես ազդարարեցին «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախաձեռնության (ՔԿԿ) մեկնարկը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնաճյուղերում բացել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիներ
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 16:10

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը «Պրիվիլեգիա» սեգմենտի հաճախորդների անհատական ​​սպասարկման համար գոտիներ է բացել հինգ մասնաճյուղերում. երկուսը՝ Երևանում, Էջմիածնում, Արմավիրում և Գյումրիում: 2024թ.-ին բանկը նախատեսում է կրկնապատկել պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար հատկացված տարածքով նման գրասենյակների թիվը։

Լուիս Մորենո Օկամպոն հրապարակել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանության մասին 2-րդ զեկույցը
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 14:17

Արմինֆո. ՄՔԴ նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ իր 2-րդ զեկույցը ՝ ընդգծելով այդ փաստի ժխտման միջազգային հետևողական պրակտիկան: Այն պարունակում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ցուցմունքները։

ՀԿԵ-ն երկարաձգում է անվճար երթևեկության ակցիան Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 10:48

Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը երկարաձգում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիան:

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը "Եռաբլուր" զինվորական պանթեոնի հարակից հողատարածքները վերադարձրել է պետությանը
 Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2023, 13:01

Արմինֆո. "Եռաբլուր" զինվորական պանթեոնի հարակից տարածքում ապօրինի գույքի բռնագանձման գործերով պետությանը վերադարձված հողամասերն ամրագրվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

Լոռիում հատուկ ծրագիր է մեկնարկել հաշմանդամություն ունեցող երեխաների համար  
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 17:41

Արմինֆո.Ստեփանավանի «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման կենտրոնում կինեզոթերապիայի, լոգոպեդի, հոգեբանի, արտ-թերապիայի և այլ հատուկ ծառայությունների միջոցով օգնում են հաշմանդամություն ունեցող երեխաներին վերադառնալ լիարժեք կյանք։

Մեկ օրում ՀՀ-ում կենսաթոշակի նշանակման համար արցախցիներից ստացվել է ավելի քան 5 հազար դիմում, մերժվել է շուրջ 2000 դիմում․Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 17:38

Արմինֆո.ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:




Մեկնաբանվողներ
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան