Arminfo.info


Միրզոյանը Սկոպյեում շփվել է Դևիդ Քեմերոնի և Լորանս Բունի հետ
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 15:00

Արմինֆո.Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Լորանս Բունի հետ:

ԿԳՄՍՆ ղեկավարը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանների խնդիրների վրա
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 14:56

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի  նախարար  Ժաննա  Անդրեասյանն ընդունել է կրթական ու մշակութային հարցերով ԱՄՆ  պետքարտուղարի փոխտեղակալ Ռաֆիկ Մանսուրին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Դեսպան. Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդակի քաղաքական կապիտալ է ներդնում
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 14:51

Արմինֆո.Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդակի քաղաքական կապիտալ է ներդնում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, պարզաբանելով, թե ինչու ԵՄ-ն չի շտապում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, հատկապես, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին ագրեսիան։

ԵՄ-ն Հայաստանին 11 մլն եվրո կհատկացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների համար
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 14:45

Արմինֆո. ՀՀ կառավարությունը նոյեմբերի 30-ին հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև "Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ" ֆինանսական համաձայնագիրը հաստատելու մասին" ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին:

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են արցախցի փախստականների կարիքների բավարարմանն առնչվող հարցեր
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 10:59

Արմինֆո. Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրուինս Սլոթի հետ:

Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 11:56

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման մասին: Ազդագիրը Կենտրոնական բանկում գրանցվել է սույն թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1/575 որոշմամբ:

"Վեոլիա Ջուր" ընկերությունը տեղեկացնում է "Կաթնաղբյուր 5-րդ" ջրատարի վթարի մասին
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 11:37

Արմինֆո. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր 5-րդ» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ նոյեմբերի 30-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Փաշինյան. Հայաստանը պաշտոնապես Ռուսաստանին հրավիրել է խորհրդատվությունների՝ հեռուստահեռարձակման ոլորտում իրավիճակը կարգավորելու համար
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023, 15:06

Արմինֆո. Հայաստանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի դեկտեմբերի 30-ից գործում է զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որով կարգավորվում է Ռուսաստանում հայկական և Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Այդ մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին։

Երեւանի կենտրոնում ԱՕԿՍ-ի շենքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023, 17:21

Արմինֆո.Այսօր կառավարության նիստում գործադիրն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող քաղաք Երևան, Աբովյան փողոցի 3 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

ԱԳՆ. Նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի հերթական հանդիպումը
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023, 12:16

Արմինֆո. Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Ադրբեջանի խորհրդարանը դատապարտել է հայերի պաշտպանության օգտին ԱՄՆ Սենատի որոշումը
 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2023, 17:27

Արմինֆո. Ադրբեջանի Միլի Մեջլիսը հայտարարություն է տարածել ԱՄՆ Սենատի կողմից ավելի վաղ ընդունված S. 3000 օրենքի (Հայերի պաշտպանության ակտ) կապակցությամբ:

Բռնությունից փախած Ինգուշեթիայի բնակչուհին Հայաստանում է. ՔԿ-ը մանրամասներ է ներկայացրել
 Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2023, 17:00

Արմինֆո. Ինգուշեթիայի բնակչուհի Ֆաթիմա Զուրաբովան, ով փախել է ընտանեկան բռնությունից, հայտնաբերվել և հարցաքննվել է Հայաստանի ոստիկանության աշխատակիցների կողմից: Վերջիններիս հանձնարարվել է ապահովել Զուրաբովայի անվտանգությունը ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ սոցցանցի իր էջում։

Փախստականներ եւ քաղաքացիներ. Արցախի բնակիչներին կարգավիճակ տալու գործընթացի նրբությունների մասին
 Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2023, 15:18

Արմինֆո.Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված անձանց "քաղաքացիական կարգավիճակի" խնդիրը, որոնց թիվը ճշտված տվյալներով կազմել է 105 հազար 577 մարդ, վերջին շրջանում չի լքում ամենաարդիական և հասարակայնությանը հուզող թեմաների ցանկը: Իրավագետ-փորձագետների քննարկումներն այն մասին, թե ինչու են Հայաստանի կապույտ անձնագիր ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական իրավունքները, իրականում, իրավական տեսանկյունից սահմանափակված, չեն հանդարտվում:

Սյունիքի նախկին մարզպետի որդին կալանավորվել է. Նրան լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել
 Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2023, 17:05

Արմինֆո. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ՝ Տիգրան Խաչատրյանը, կալանավորվել է, մեղադրանքը փոխվել է։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՔԿ ղեկավարի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հայաստանում բոլոր նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրերն ու ծառայությունները ենթակա են պարտադիր լիցենզավորման. ԿԳՄՍՆ
 Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2023, 13:00

Արմինֆո.«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությամբ սահմանվել է, որ պարտադիր լիցենզավորման են ենթակա ոչ միայն նախադպրոցական այլընտրանքային (բացառությամբ՝ փորձարարական), լրացուցիչ կրթական ծրագրերը, այլև նախադպրոցական ծառայությունների ծրագրերը:

Հայաստանի իրավապահ մարմինները հայտնաբերել և ձերբակալել են Սյունիքի նախկին մարզպետի որդուն
 Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2023, 11:40

Արմինֆո.Հայաստանի իրավապահ մարմինները հայտնաբերել և ձերբակալել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին:

Բրոքերային հաշվի բացում ու գրանցում օնլայն. MyInvest-ի նոր հնարավորությունները
 Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2023, 17:09

Արմինֆո.Ամերիաբանկի MyInvest հարթակի միջոցով արդեն հնարավոր է առցանց բացել բրոքերային հաշիվ` րոպեների ընթացքում և առանց բանկ այցելելու լրացուցիչ անհրաժեշտության: Հաշվի բացումից հետո հաճախորդները կարող են 24/7 ռեժիմով առցանց կատարել արժեթղթերով գործարքներ, մշտական հասանելիություն ունենալ ներդրումային պորտֆելին։

Հայաստանն ու Բելառուսը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ թողարկել են "Ազգային պարեր" թեմատիկ նամականիշեր
 Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2023, 14:06

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված "Ազգային պարեր" թեմայով հայ-բելառուսական նամականիշի համատեղ թողարկման նախաձեռնության շրջանակներում շրջանառության մեջ է դրվել երկու թեմատիկ նամականիշ:

Թաթոյան. Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանական իշխանությունն, ուղղակի, դարձրեց իր քաղաքական խաղերի հերթական զոհը
 Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2023, 12:54

Արմինֆո. Ակնհայտ էր չէ՞, որ ադրբեջանական դատարանը 68- ամյա Վագիֆ Խաչատրյանին չէր էլ արդարացնելու կամ ազատ չէր արձակելու: Այսպես է արձագանքել ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվի կեղծ դատարանի դատավճռին:

Երկրորդ օրն է՝ փրկարարները պայքարում են Դիլիջանի ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհի դեմ
 Երեթշաբթի, 7 Նոյեմբերի 2023, 18:01

Արմինֆո. Նոյեմբերի 6-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։
 




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով