Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 20:13
Արմինֆո.Ակբա բանկը միացել է Ասիական զարգացման բանկի «Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսական ծրագրին»:
|
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 20:10
Արմինֆո."Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուծի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտադիր է հանդիպել Հայաստանի նախկին նախագահների հետ: Այդ մասին նա լրագրողներին հաղորդել Է մայիսի 22-ին։
|
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 19:40
Արմինֆո. Բագրատ Սրբազանի գլխավորած համերաշխության շարժումը կարևոր նշանակություն ունի տնտեսության զարգացման և կայունության համատեքստում: Լրագրողներին նման կարծիք է հայտնել տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը գլխավորող Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից հետո։
|
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 19:39
Արմինֆո.Վերջին շրջանում Հայաստանը և Եվրոպական միությունը սկսել են վերանայել իրենց հարաբերությունները՝ դրանց ակտիվացման և զարգացման ուղղությամբ: Այդ մասին մայիսի 22-ին Ազգային ժողովում կառավարական ժամին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ։
|
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 19:38
Արմինֆո.Ձեր կառավարությանը ոչ ոք չի խնդրել Արցախը հանձնել Ադրբեջանին և նրա ժողովրդին զրկել տներից, աշխատանքից ու հայրենիքից։ Արցախցիների հասցեին կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) այսօրվա սպառնալիքներն այդպես է մեկնաբանել քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
|
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 19:37
Արմինֆո. Կամավորների կողմից արդեն երեք տասնամյակի պատմություն ունեցող գործունեությունն անգնահատելի դերակատարում ունի կրթության և երիտասարդության զարգացման, ինչպես նաև հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապն ավելի ամրապնդելու գործում: Մայիսի 22-ին այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ ելույթ ունենալով «Խաղաղության կորպուսի» նոր խմբի կամավորների երդման հանդիսավոր արարողությանը։
|
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 19:33
Արմինֆո."Այն, ինչի մասին ասում էր Բելառուսի նախագահն իր ադրբեջանցի գործընկերոջը, ես փորձում էի հայ ժողովրդին հասցնել վերջին չորս տարիների ընթացքում", - մայիսի 22-ին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի ամբիոնից:
|
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 19:30
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ են եղել Տավուշի մարզի Կիրանց գյուղ տանող նոր ճանապարհների կառուցմանը։ Այդ մասին մայիսի 22-ին ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
|
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 18:53
Արմինֆո.ԱրարատԲանկը սույն թվականի մարտի 26-ին մեկնարկել էր պարտատոմսերի հերթական տեղաբաշխման գործընթացը։ Համաձայն պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների՝ տեղաբաշխման ավարտ էր սահմանվել սույն թվականի հունիսի 26-ը, սակայն տեղաբաշխումն ավարտվել է մայիսի 17-ին։
|
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 16:35
Արմինֆո.Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 16-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
|
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:59
Արմինֆո.Սերգեյ Փարաջանովի թանգարանում բացվել է հայ դիզայներների «Փարաջանովը և նորաձևությունը» բացառիկ աշխատանքների ցուցահանդեսը, որոնց ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Մաեստրոյի ստեղծագործությունը: Վերջինիս անցկացումը նախաձեռնել է Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատը (FDC)՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ֆինանսական աջակցությամբ:
|
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:58
Արմինֆո.Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
|
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:56
Արմինֆո. Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ մատնանշել է Իրանի և Հայաստանի պատմական և աշխարհագրական ընդհանրություններն ու ընդհանուր շահերը:
|
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:53
Արմինֆո. Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետ Փաշինյանն իր և ՀՀ պատվիրակության անունից խորը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնակատարին, նախագահի տեղակալներին, կառավարության անդամներին և Իրանի ողջ ժողովրդին:
Վարչապետն ընդգծել է, որ Էբրահիմ Ռայիսիի, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, և Հայաստանն ու հայ ժողովուրդը վշտակցում ու կիսում են բարեկամ Իրանի ողջ ժողովրդի ցավը:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ոչ միայն գործընկերային, այլ նաև ջերմ բարեկամական կապեր ունեին, որն ինքնին արտացոլվում էր Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Վարչապետը հույս է հայտնել, որ Էբրահիմ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների դրական միտումը կշարունակվի:
Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ վարչապետի ներկայությունն իրենց գոտեպնդում և ուժ է տալիս այս դժվարին օրերին: Նրա խոսքով` տեղի ունեցած աղետը ցնցել է Իրանի ողջ ժողովրդին և իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը:
|
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:52
Արմինֆո.Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան մայիսի 22-ին հայտարարել են Պաղեստինյան պետության ճանաչման մասին:
|
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:52
Արմինֆո. Մայիսի 13-17-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետներն անցկացրել են դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:
|
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:51
Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Հայ առաքելական եկեղեցու հասցեին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հնչեցրած քննադատությանը:
|
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:48
Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետությունների տարածքային ամբողջականության հարցի շուրջ երկխոսությունը շարունակվում է, սակայն այդ խնդրի շուրջ պայմանավորվածություն դեռևս չկա: Այդ մասին մայիսի 22-ին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի ղեկավար Կլոդ Վիսլերի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
|
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 12:47
Արմինֆո.Կան հազվագյուտ մարդիկ, որոնց մասին ոչ միայն դժվար է, այլև անհնար է խոսել անցյալ ժամանակով: Երբ նրանց խոսքերը տարեցտարի ավելի բարձր են հնչում, երբ նրանք դեռ գթության, մարդասիրության, ազնվականության, անձնվիրության օրինակ են ծառայում ոչ մեկ ժողովրդի մի քանի սերունդների համար:
|
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 12:44
Արմինֆո. Չափագիտության ազգային ինստիտուտի նախկին պաշտոնատար անձինք վերականգնել են պետությանը պատճառված 51 մլն դրամ վնասը: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
|