Arminfo.info


Հայաստանում մեկնարկել է արցախցիներին կենսաթոշակների նշանակման դիմումների ընդունումը
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023, 16:46

Արմինֆո. Այսօրվանից ընդունվում են Լեռնային Ղարաբաղի հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումները: Այդ մասին հաղորդում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:  

Ֆրանսիան հայտարարել է Լեռնային Ղարաբաղից փախստականներին լրացուցիչ օգնության մասին
 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023, 19:54

Արմինֆո. Ֆրանսիան հայտարարել է Լեռնային Ղարաբաղից փախստականներին լրացուցիչ օգնության մասին։ Ինչպես ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում, օգնության չափը կկազմի 15 մլն եվրո:

Ռոբերտ Խաչատրյան. Հեռուստաալիքների հեռարձակման շուրջ համաձայնագրի դրույթների խախտման վերաբերյալ ռուսական կողմի հետ խորհրդատվությունները կանցկացվեն այս տարի
 Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2023, 15:18

Արմինֆո. Այս տարի ռուսական կողմի հետ կանցկացվեն խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագրի դրույթների խախտման վերաբերյալ, որով կարգավորվում է Ռուսաստանում հայկական հեռուստաալիքների, իսկ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը:  Այդ մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Զախարովա. Հենց արևմտամետների մատուցմամբ՝ ոչ մի բառով չեն հիշատակվել Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը
 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023, 15:57

Արմինֆո. Մոսկվան ողջունում է նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը։ Այդ մասին դեկտեմբերի 6-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին
 Շաբաթ, 2 Դեկտեմբերի 2023, 12:45

Արմինֆո.«ՏաԹևեր» ճոպանուղին արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավորներից համարվող միջազգային մրցանակի՝ World Travel Awards-ի: Հայկական ճոպանուղին հաղթել է մրցույթում՝ մրցակցելով Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և ՀԱՀ-ի ճոպանուղիների հետ և ճանաչվել լավագույնը:

2023 թ․  դեկտեմբերի 1-ին Դուբայում տեղի է ունեցել World Travel Awards հեղինակավոր միջազգային մրցանակի հաղթողների 30-րդ մրցանակաբաշխությունը։ Բաց քվեարկության արդյունքում «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում առաջին տեղն է  զբաղեցրել «ՏաԹևեր»-ը: Արարողության ժամանակ պատվավոր մրցանակն  ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին:

World Travel Awards մրցանակաբաշխությունը հաճախ անվանում են  «Զբոսաշրջային Օսկար»։ Այն հիմնադրվել է 1993 թ-ին և այդ ժամանակից ի վեր ծառայել է որպես ճանապարհորդության և հյուրընկալության ոլորտում կարևոր նվաճումների չափանիշ: «ՏաԹևեր» ճոպանուղին արդեն 2-րդ անգամ է ճանաչվել աշխարհի լավագույն ճոպանուղի. 1-ին մրցանակն այս նախագիծը Հայաստանին բերել էր 2021 թ-ին:

Բայրամով. մի շարք պետություններ փորձում են իրենց աշխարհաքաղաքական խաղերը տեղափոխել տարածաշրջան
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023, 21:16

Արմինֆո.Մի շարք պետություններ փորձում են իրենց աշխարհաքաղաքական խաղերը տեղափոխել տարածաշրջան: Այդ մասին նոյեմբերի 30-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում ելույթի ժամանակ:

Հայաստանի արտգործնախարարը Սկոպյեում բանակցություններ է վարել Մալթայի, Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի գործընկերների հետ
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023, 11:10

Արմինֆո.Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հանդիպումը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավար. Արցախից հետո՝ հիմա արդեն Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքը դարձել է Ադրբեջանի թիրախը
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023, 11:06

Արմինֆո. Հիմա Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքն է դարձել Ադրբեջանի թիրախը: Այդ մասին նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը բարելավել է իր վարկանիշը համաշխարհային ֆուտբոլում
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023, 11:03

Արմինֆո.Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հինգ հորիզոնականով բարելավել է իր վարկանիշը համաշխարհային ֆուտբոլում: Այս մասին է վկայում ՖԻՖԱ-ի թարմացված վարկանշային աղյուսակը։

Իրավապաշտպան. Հայերի և ադրբեջանցիների համակեցությունն անհնար է, քանի դեռ Ադրբեջանում պետական մակարդակով ատելության քաղաքականություն է քարոզվում
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 16:25

Արմինֆո. Բոլորը շատ լավ գիտեն, որ արցախյան հակամարտությունը ոչ թե տարածքային վեճ է, այլ՝ էթնիկ։ Այդ մասին նոյեմբերի 30-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը՝ ի պատասխան ադրբեջանցիների հետ հայերի համատեղ բնակության հնարավորության մասին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Բրյուսովի անվան համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի նախկին դեկանի նկատմամբ
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 16:23

Արմինֆո. Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2018-2022 թվականներին «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցրած Ց.Ա.-ի նկատմամբ՝ դիտավորությամբ այնպիսի գործողություններկատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Հայաստանը և ՆԱՏՕ-ն քննարկում են գործընկերության զարգացման հնարավորությունները
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 16:23

Արմինֆո. Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ։

Միրզոյանը Սկոպյեում շփվել է Դևիդ Քեմերոնի և Լորանս Բունի հետ
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 15:00

Արմինֆո.Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Լորանս Բունի հետ:

ԿԳՄՍՆ ղեկավարը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանների խնդիրների վրա
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 14:56

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի  նախարար  Ժաննա  Անդրեասյանն ընդունել է կրթական ու մշակութային հարցերով ԱՄՆ  պետքարտուղարի փոխտեղակալ Ռաֆիկ Մանսուրին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Դեսպան. Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդակի քաղաքական կապիտալ է ներդնում
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 14:51

Արմինֆո.Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդակի քաղաքական կապիտալ է ներդնում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, պարզաբանելով, թե ինչու ԵՄ-ն չի շտապում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, հատկապես, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին ագրեսիան։

ԵՄ-ն Հայաստանին 11 մլն եվրո կհատկացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների համար
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 14:45

Արմինֆո. ՀՀ կառավարությունը նոյեմբերի 30-ին հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև "Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ" ֆինանսական համաձայնագիրը հաստատելու մասին" ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին:

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են արցախցի փախստականների կարիքների բավարարմանն առնչվող հարցեր
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 10:59

Արմինֆո. Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրուինս Սլոթի հետ:

Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 11:56

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման մասին: Ազդագիրը Կենտրոնական բանկում գրանցվել է սույն թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1/575 որոշմամբ:

"Վեոլիա Ջուր" ընկերությունը տեղեկացնում է "Կաթնաղբյուր 5-րդ" ջրատարի վթարի մասին
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 11:37

Արմինֆո. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր 5-րդ» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ նոյեմբերի 30-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Փաշինյան. Հայաստանը պաշտոնապես Ռուսաստանին հրավիրել է խորհրդատվությունների՝ հեռուստահեռարձակման ոլորտում իրավիճակը կարգավորելու համար
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023, 15:06

Արմինֆո. Հայաստանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի դեկտեմբերի 30-ից գործում է զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որով կարգավորվում է Ռուսաստանում հայկական և Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Այդ մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով