Արմինֆո. Beeline-ը տեղեկացնում է որոշ վաճառքի և սպասարկման գրասենյակների վերաբացման մասին։ Գրասենյակները վերաբացվել են Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում և մարզկենտրոններում՝ Վանաձորում, Իջևանում, Եղեգնաձորում, Կապանում, Գյումրիում, Աշտարակում, Հրազդանում, Գավառում, Արմավիրում և Արտաշատում։