Arminfo.info


263
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում
 Չորեքշաբթի, 1 Նոյեմբերի 2017, 17:39

Արմինֆո. ՀՀ ԱԺ պատվիրակությունն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Կիեւում մասնակցում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

Նալբանդյան. Որպես ցեղասպանության սարսափը վերապրած ժողովուրդ՝ մենք բարոյական պարտավորվածություն ենք զգում բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017, 17:23

Արմինֆո. «Որպես ցեղասպանության սարսափը վերապրած ժողովուրդ՝ մենք բարոյական պարտավորվածություն ենք զգում բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը՚, - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` հոկտեմբերի 19-ին  Եվրոպայի հայկական չորրորդ համագումարի ընթացքում իր ելույթում:

Սվիտալսկի. Հայաստանի գծով ԵՄ-ը որևէ թաքնված օրակարգ չունի
 Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017, 17:36

Արմինֆո. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պետր Սվիտկսկին դրական է գնահատում Երևանի և Բրյուսելի միջև շրջանակային համաձայնագրի առաջիկա ստորագրման փաստը:

Զաքարյան. Քանի դեռ չկա ղարաբաղյան հարցի քաղաքական լուծում, հայկական ԶՈՒ պետք է հնարավորություն ունենան ներգործելու հակառակորդի ագրեսիայի վրա
 Երկուշաբթի, 4 Սեպտեմբերի 2017, 15:13

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում բեկում չլինելու  հետևանքով հայկական կողմը պետք է պատրաստ լինի առաջնագծում պարբերաբար գնդակոծությունների: Սեպտեմբերի 4-ին ՀՅԴ կազմակերպած «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունը և մեր գործողությունները» խորհրդաժողովում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Արցախի եւ Հայաստանի նախագահները մասնակցել են ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
 Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2017, 12:29

Արմինֆո. Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել են ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

 Երեթշաբթի, 27 Հունիսի 2017, 19:43

Արմինֆո.

Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին մեղադրել է ապակառուցողականության համար
 Չորեքշաբթի, 7 Հունիսի 2017, 14:03

Արմինֆո. Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեին Մուֆթուողլուն հանդես է եկել հայտարարությամբ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում  354 բանաձևի ընդուման առնչությամբ, որը դատապարտում է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը: «Երեկ երեկ երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է չհիմնավորված որոշում, որի օգտին ավելի վաղ քվեարկել էր պալատի արտաքին գործերի կոմիտեն: Օրենսդիրների ձեռնարկած քայլերը, որոնք փորձում են քաղաքականացնել այդ հարցը, ապակառուցողական են: Դա նաև հակասում է Թուրքիայի և ԱՄՆ միջև դաշնակցության և գործընկերության ոգուն», - ասվում է Մուֆթուողլուի հայտարարությունում, որը հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ կայքում:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը դատապարտող բանաձև է ընդունել
 Չորեքշաբթի, 7 Հունիսի 2017, 10:50

Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է թիվ 354 բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը:

Նալբանդյան. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում խոսում է Երևանի արտաքին քաղաքական գծի արդյունավետության մասին
 Շաբաթ, 27 Մայիսի 2017, 14:16

Արմինֆո. Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը մեծ կարևորություն է տալիս Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին, որը կկայանա 2018 թվականի աշնանը Երևանում և մեր նորանկախ պատմության մեջ իրավամբ նախադեպը չունեցող միջազգային մասշտաբի իրադարձության է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` «Նուվել դ'Աղմենի» ամսագրում հրապարակված  հարցազրույցում:

Տեխաս նահանգը ճանաչել է Ցեղասպանությունը
 Շաբաթ, 20 Մայիսի 2017, 10:42

Արմինֆո. ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտնում է ԱՄՆ Արևմտյան ափի «Հայ դատի» հանձնախումբը:

 Ուրբաթ, 19 Մայիսի 2017, 19:40

Արմինֆո.

Հայացք Բեռլինից. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կմնա ապագա սերունդներին
 Ուրբաթ, 12 Մայիսի 2017, 11:57

ԱրմինֆոԳերմանառուսական ֆորումի գիտական տնօրեն, Գերմանիայում Ռուսաստանի տնտեսության խորհրդի վարչության անդամ, գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է Հարավային Կովկասի գոյություն ունեցող և նոր սպառնալիքների ու մարտահրավերների մասին, մեկնաբանում ղարաբաղյան հակամարտության ապասառեցման հնարավորությունը, Ռուսաստանի կովկասյան քաղաքականությունը:

 Շաբաթ, 29 Ապրիլի 2017, 12:20

Արմինֆո.

Հայաստանում Չեխիայի դեսպան. Չեխիայի նախագահը կատարեց Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու իր խոստումը
 Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2017, 16:16

Արմինֆո.Հայոց ցեղասպանության պատմական փաստի ճանաչումը դարձավ վերջին ժամանակներում Հայաստանի և Չեխիայի միջև կարևորագույն իրադարձություններից մեկը, ասել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: Նա հիշեցրել է, որ Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը, նախաձեռնություն ներկայացնելով երկրի խորհրդարան, դրանով իսկ կատարեց 2016 թվականի հունիսին Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում իր տված խոստումը:

Շարմազանով. Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Չեխիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին
 Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2017, 15:03

Արմինֆո. Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Չեխիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: Այդ մասին հայտարարել է  Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը`  ապրիլի 26-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի հետ հեռախոսազրույցում:

Ռոդ Այլընդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
 Երեթշաբթի, 18 Ապրիլի 2017, 12:32

Արմինֆո.Ռոդ Այլընդի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ճանաչման վերաբերյալ բանաձև է ընդունել: Ինչպես հաղորդում է Armenian Weekly–ն, պալատի անդամ Քեթրին Քազարյանի ներկայացրած բանաձևն ընդունվել է միաձայն: Պալատի խոսնակը նշել է, որ հայ և հրեա համայնքներն իրենց ավանդն են ներդրել Ռոդ Այլենդ նահանգի զարգացման գործում`  չնայած պատմության ողբերգական էջերին:

 Երեթշաբթի, 11 Ապրիլի 2017, 20:10

Արմինֆո.

Կանխատեսում. Առանց ուժի համաշխարհային կենտրոնների ռազմավարական խնդիրներն ու շահերը հասկանալու` Հայաստանն ի զորու չի լինի համարժեք արձագանքել արտաքին սպառնալիքներին  
 Ուրբաթ, 10 Մարտի 2017, 12:10

Արմինֆո. Մի կողմից Ռուսաստանի և, մյուս կողմից, ԱՄՆ, Մեծ Բարիտանիայի, Իսրայելի և Թուրքիայի շահերի բախման տագնապալից կետերից մեկում գտնվող Հայաստանի համար ամենահրատապը արդյունավետ կողմնորոշման խնդրի լուծումն է` սրընթաց փոփոխվող ռազմաքաղաքական, տնտեսական և հումանիտար իրադրությունում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:

Սերժ Սարգսյանը դեսպանընկալ երկրներում և միջազգային կազմակերպություններում Հայաստանը պատշաճ ներկայացնելու ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ հանձնարարականներ է տվել դիվանագետներին
 Ուրբաթ, 3 Մարտի 2017, 12:09

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը Դիվանագետի օրվա կապակցությամբ այցելել է Արտաքին գործերի նախարարություն և հանդիպում է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ: 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին պետության ղեկավարի մամլո գրասենյակից,  նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է հավաքի մասնակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ապա իր ելույթում հանգամանորեն անդրադարձել անկախացումից ի վեր Հայաստանի անցած ճանապարհին, արտաքին քաղաքականության մեջ ունեցած ձեռքբերումներին, հաղթահարած խոչընդոտներին, արտաքին քաղաքականության առաջնայնություններին և մարտահրավերներին: Հանրապետության նախագահը նաև մի շարք ուղղություններով հանձնարարականներ է տվել դիվանագետներին դեսպանընկալ երկրներում և միջազգային կազմակերպություններում Հայաստանը պատշաճ ներկայացնելու ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ, անդրադարձել է այն խնդիրներին, որոնք այսօր դրված են դիվանագետների առջև, տվել համապատասխան ցուցումներ:

«Ոմանք կարծում են, թե դիվանագետները շատ արտոնություններ ունեն: Դիվանագիտական ծառայությունը որքան արտոնյալ, նույնքան էլ, միգուցե բազմապատիկ անգամ ավելի պատասխանատու ծառայություն է, և արտոնություններն էլ սահմանվում են ոչ թե վայելքի, այլ սեփական երկրի շահերին արդյունավետորեն ծառայելու համար։ Ձեր առաքելությունն է՝ արժանավայել կերպով աշխարհին ներկայացնել Հայաստանը՝ որպես երկխոսության համար բաց, խաղաղասեր և ժողովրդավար երկիր, որ կառուցում է ժամանակակից կենսունակ քաղաքական և տնտեսական համակարգ»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահը խոսել է նաև դիվանագիտական աշխատանքի նրբությունների մասին՝ նշելով, որ այդ աշխատանքը հաճախ իրականացվում է փակ դռների հետևում, սակայն անգամ ամենագաղտնի բանակցություններն ունենում են հրապարակային դրսևորումներ, արդյունքներ և հետևանքներ: «Պահպանելով այս աշխատանքի բնույթից բխող գաղտնապահությունը՝ Հայաստանի դիվանագիտությունը միևնույն ժամանակ պետք է լինի ըմբռնելի մեր հասարակության համար: Ձեռնարկվող գործողությունների տրամաբանությունն անհրաժեշտ է հետևողականորեն ներկայացնել հանրությանը՝ առանց երկնչելու հնարավոր քննադատությունից: Ձեր խոսքը, ձեր ուղերձը պետք է լինի վստահ, պետք է լինի հասկանալի և այդպիսով վստահություն կներշնչի նաև հանրությանը»,-ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ուղղությամբ արտերկրում և միջազգային տարբեր հարթակներում ՀՀ դիվանագիտական ծառայության առջև դրված խնդիրներին ու Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը, տարածաշրջանում լարվածության ստեղծման քայլերին հակազդելուն: 

«Երևանը և Ստեփանակերտը պատերազմ չեն ցանկանում, մինչդեռ Բաքուն վաղուց ամենաբարձր մակարդակում անընդհատ խոսում է պատերազմի մասին, մեծացնում է լարվածությունը շփման գծում, հերոսացնում է այն զինվորներին, որոնց գործած, այսպես ասած, «սխրանքները» համարվում են պատերազմի հանցագործություն: Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները։ Այսօր տարածաշրջանում լայնածավալ պատերազմի զսպող գլխավոր գործոնը հայ զինվորն է, ով ամուր կանգնած է և հստակ գիտակցում է, թե ինչի համար է պայքարում և ինչ խնդիր է լուծում»: 

Ընդգծելով, որ անցած քառորդ դարում Հայաստանին հաջողվել է ձևավորել արտաքին քաղաքական բավականին հագեցած և դրական օրակարգ, հանրապետության նախագահը նշել է, որ մեր երկիրն իր փորձն ու ջանքերը ներդնում է հանուն համամարդկային նշանակության հարցերի բարձրաձայնման և իր նպաստը բերում միջազգային հանրության կողմից դրանց լուծման գործին: «Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք պետք է մշտապես գտնվենք մարդկության դեմ կատարվող հանցագործությունների կանխարգելման միջազգային պայքարի առաջնագծում: Ձեր հետևողական քայլերի շնորհիվ 2015 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, իսկ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում դեկտեմբերի 9-ը հռչակվեց ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր: Այս ուղղությամբ հսկայական ջանքեր ներդրվեցին հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում»: 

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր նվաճումներից մեկը համարելով Հայաստանում 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովն անցկացնելու որոշումը՝ հանրապետության նախագահը դա նախաձեռնողական դիվանագիտության արդյունք, ինչպես նաև մեր երկրի նկատմամբ ութ տասնյակից ավելի պետությունների վստահության և համերաշխության դրսևորում է որակել։ 

«Համոզված եմ, որ ձևավորված պետական հանձնաժողովի համակարգմամբ և ձեր ջանքերով կանենք հնարավորը՝ այդ միջոցառումն ամենաբարձր մակարդակով հյուրընկալելու և դրա հնչեղությունն ապահովելու համար։ Այս գագաթնաժողովը լինելու է Հայաստանի անկախությունից ի վեր հյուրընկալվող ամենաներկայացուցչական միջոցառումներից մեկը: Այն նաև կնպաստի մեր երկրի հեղինակության բարձրացմանն ու մշակույթն ավելի ճանաչելի դարձնելուն։ Այն հիանալի հնարավորություն կընձեռի գործընկերային առավել սերտ կապեր հաստատելու բազմաթիվ պետությունների հետ, որոնցում մենք ներկայացված չենք»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նշելով, որ անցյալ տարի քայլեր ձեռնարկվեցին Հայաստանի արտաքին քաղաքական գլխավոր ուղղություններից մեկը՝ տնտեսական դիվանագիտությունը, ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու ուղղությամբ, Սերժ Սարգսյանը ՀՀ դիվանագետների խնդիրն է համարել առավել ակտիվացնել ջանքերն արտերկրում Հայաստանի ներդրումային գրավչության և համեմատական առավելությունների ճիշտ ներկայացման, համապատասխան գործարար շրջանակներին հնարավոր բիզնես նախագծերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, Հայաստանում արտադրված ապրանքատեսակների և ծառայությունների համար նոր շուկաների բացահայտման ուղղությամբ:

Նախագահը կարևորել է նաև արտերկրում Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների պատշաճ ներկայացումը՝ ակնկալելով ակտիվ աշխատանք այս ուղղությամբ։ «Վերջին շրջանում որոշ երկրների հետ ազատականացրել կամ զգալիորեն դյուրացրել ենք արտոնագրային ռեժիմը։ Սա պետք է որ իր դրական ազդեցությունն ունենա այս ոլորտի զարգացման վրա։ Դեսպաններից ակնկալում ենք կոնկրետ և չափելի աշխատանք: Ուզում եմ նաև ավելացնել, որ մենք հատուկ հաստիք սահմանեցինք, փոխնախարարի պարտականություններն այս ուղղությամբ հստակեցրեցինք և ակնկալում ենք, որ նախ տնտեսական ակտիվության որոշակի չափանիշներ կհաստատվեն դեսպանների համար և ապա՝ գոնե ամեն տարի մենք կամփոփենք, կտեսնենք, թե կոնկրետ ին՞չ է կատարվել և ի՞նչ արդյունքներ ունենք այս ուղղությամբ»,-ասել է հանրապետության նախագահը: 

Ելույթի ավարտին նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ, ի վերջո, հանդիպման բոլոր մասնակիցների մշտական ուշադրության կենտրոնում պետք է լինի Հայաստանի քաղաքացին։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրված անձնագրում գրված է, որ անձնագրի կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը, և արտերկրում Հայաստանի քաղաքացիները պետք է զգան, որ այդ բառերի հետևում կանգնած է իր հովանավոր պետությունը՝ բոլոր ծառայություններով և հնարավորություններով։ Եվ ձեր առաջնային խնդիրներից է նաև արտերկրում մեր ժողովրդի ինքնության և մշակութային ժառանգության պահպանումը, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների սատարումը։  

Առհասարակ, պետք է համախմբված աշխատելու մշակույթն ամրապնդենք մեր մեջ և նպաստենք յուրաքանչյուրիս առջև դրված խնդիրների լուծմանը, որովհետև Հայաստանի շենացմանը պետք է ուղղված լինեն մեր բոլորի ջանքերը շատ պարզ պատճառով՝ Հայաստանը մեր Հայրենիքն է: Մենք այլ Հայրենիք չունենք, և ա՛յս Հայրենիքն են ժառանգելու մեր ապագա սերունդները: Հարատևելու այլ բանաձև գոյություն չունի: Ով այս բանաձևը չի ընկալում, նա մնում է պատմության կեռմաններում»,-ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը:

 Հինգշաբթի, 2 Մարտի 2017, 14:21

Արմինֆո.




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան