Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 11:08
Արմինֆո.Այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացները քննարկվել են նախօրեին կայացած "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները" կլոր սեղանի ժամանակ: Հանրային քննարկմանը մասնակցել են փորձագետներ և քաղաքագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
|
Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 11:00
Արմինֆո. Երևանում առավոտյան ժամը 10.40-ի դրությամբ ոստիկանները բերման են ենթարկել անհնազանդության ակցիայի 134 մասնակցի: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել Է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
|
Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 10:50
Արմինֆո. Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
|
Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 10:48
Արմինֆո.Այսօր վաղ առավոտից Երևանի կենտրոնում մեկնարկել է քաղաքացիական անհնազանդության ակցիան: "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման ակտիվիստները, աջակիցները սկսել են աղբամաններով և փողոցի նստարաններով արգելափակել փողոցները, իսկ ոստիկանությունը՝ անխտիր բերման ենթարկել քաղաքացիներին:
|
Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 10:19
Արմինֆո.ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին, եվրոպական գործերի եւ առեւտրի նախարար Յան Բորգն այսօր ՝ մայիսի 13-ին, ժամանել է Երեւան:
|
Շաբաթ, 11 Մայիսի 2024, 17:28
Արմինֆո. 2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:
|
Շաբաթ, 11 Մայիսի 2024, 17:26
Արմինֆո.Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Նրան այս պահին Զեյթունի բաժնում ցուցաբերվում է բուժօգնություն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:
|
Շաբաթ, 11 Մայիսի 2024, 12:18
Արմինֆո.Իրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին։ Տարբեր տվյալներով արդեն բերման է ենթարկվել մոտ 50 քաղաքացի։ Իրավապահ մարմինների աշխատակիցներն անհամաչափ ուժ են կիրառում նրանց ձերբակալելու համար։ Այս մասին են վկայում համացանցում տարածված տեսանյութերը։
|
Շաբաթ, 11 Մայիսի 2024, 12:15
Արմինֆո.Մեր օրերում ժամանակը փող է: Բարձր գնահատելով հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը՝ Կոնվերս Բանկն առաջարկում է լուծում բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր իրենց գործունեության ընթացքում հաճախակի են օգտվում արտարժույթի փոխանակման բանկային ծառայությունից:
|
Շաբաթ, 11 Մայիսի 2024, 12:04
Արմինֆո. Երևանի տարբեր հատվածներում ընթացել են "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման աջակիցների անհնազանդության ակցիաներ:
|
Շաբաթ, 11 Մայիսի 2024, 11:54
Արմինֆո. "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման "Սրբազան պայքարի" ակնհայտ հաջողությունն այն է, որ Բագրատ Սրբազանն այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք, որը կարող է հավաքել և կառավարել տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակ, և որի խոսքն ու գործն այս օրերին համահայաստանյան հանրային ամենապահանջված օրակարգերը կերտողն են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արևելագետ Վարդան Ոսկանյանը:
|
Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 20:30
Արմինֆո.Երևանի Հանրապետության հրապարակում ընթանում է հերթական համազգային հակակառավարական հանրահավաքը, որի հիմնական կարգախոսը իշխանությունների հրաժարականն է ՝ հանուն ազգային ինքնության և ազգի արժանապատվության պահպանման:
|
Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 20:20
Արմինֆո. Դեռ վաղ է խոսել այն օգնության մանրամասների մասին, որը Հայաստանին կտրամադրվի Եվրոպական միության Խաղաղության հիմնադրամի գծով։ Այդ մասին մայիսի 10-ին Երեւանում Եվրոպայի օրերի բացմանը հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
|
Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 20:04
Արմինֆո. Հայաստանի վարչապետի իմփիչմենտի ընթացակարգի իրականացման գործընթացը քննարկման փուլում է։ Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանին հաղորդել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, նշելով, որ խոսքը գնում է ինչպես գործընթացի նախաձեռնման համար անհրաժեշտ 36 պատգամավորների ստորագրությունների ապահովման, այնպես էլ նոր վարչապետի թեկնածուի մասին:
|
Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 20:03
Արմինֆո.Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքերով։
|
Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 19:59
Արմինֆո.Հայ ժողովուրդն ունի միայն ճանապարհ. կամ իմփիչմենտ, կամ ժողովրդի ինքնապաշտպանության սրբազան իրավունք։ Ռուսաստանցի քաղաքական գործիչ, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով փորձագետ Սեմյոն Բաղդասարովն այդպես է մեկնաբանել Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացները։
|
Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 15:15
Արմինֆո. Ես երբեք հավակնություններ չեմ ունեցել, ցանկություն չեմ ունեցել զբաղեցնել Հայաստանի վարչապետի աթոռը, նաեւ՝ սեփական սկզբունքների պատճառով։ Այդ մասին մայիսի 10-ին Երեւանի պետական թատերական համալսարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՝ մեկնաբանելով Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ՝ երկրի վարչապետի թեկնածու դառնալու առաջարկը ։
|
Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 14:01
Արմինֆո.Իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի արածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։ Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում, ակցիայի մասնակիցներին ներկայացվել է ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ։
|
Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 13:21
Արմինֆո.Երևանում բողոքի շարժման մասնակիցները հասել են Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա։ Բուհի մուտքի արգելափակման առնչությամբ որոշակի դադարից հետո ցուցարարներին հաջողվել է մտնել կոնսերվատորիայի շենք: "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ է արել ուսումնական հաստատության ուսանողներին միանալ դասադուլին, իսկ հրատապ գործեր ունեցողներին երեկոյան հավաքվել Հանրապետության հրապարակում: Նա կրկին նշել է, որ ճշմարտության համար պայքարի կիզակետում պետք է լինի հայ երիտասարդությունը՝ ի դեմս ուսանողության։
|
Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 13:20
Արմինֆո.Հանրապետության հրապարակում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման երեկվա հանրահավաքը տպավորիչ է։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հավելելով, որ անձամբ է մասնակցել երեկվա բողոքի ակցիային ։
|