Երկուշաբթի, 26 Օգոստոսի 2019, 19:24
Արմինֆո. Ամուլսարի նախագծի վերաբերյալ Earth link & Advanced Resources Development (ELARD) խորհրդատվական ընկերության փորձաքննությունն իրականացվել է փաստաթղթերի հիման վրա, այլ ոչ թե հենց ոսկու հանքավայրում: Այդ մասին օգոստոսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ամուլսարի հարցերով քննչական խմբի ղեկավար Յուրի Իվանյանը։
|
Երեթշաբթի, 20 Օգոստոսի 2019, 18:13
Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է Lydian Armenia-ի շահերի լոբբինգի մասին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի մեղադրանքներին:
|
Երեթշաբթի, 20 Օգոստոսի 2019, 12:23
Արմինֆո. ՙՀայաստանում որոշ ուժեր, չեմ նշի, թե, հատկապես, ով, փորձում են սեպ խրել իշխանությունների և ժողովրդի միջև՝ իրենց գործողությունների թիրախ ընտրելով "Ամուսար" հանքավայրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՚, - հայտարարել է հայտնի տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
|
Երկուշաբթի, 19 Օգոստոսի 2019, 13:28
Արմինֆո. ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա է ընթանում Ամուլսարի հանքի շահագործման դեմ։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է Արմինֆո-ի թղթակիցը։
|
Երկուշաբթի, 19 Օգոստոսի 2019, 13:25
Արմինֆո. «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները: Ինչպես նշվում է «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում, ընկերությունը ՀՀ Քննչական կոմիտեին է տրամադրել Ամուլսարի ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ «Earth Link & Advanced Resources Development» ընկերության կողմից իրականացված փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների իր պատասխանները:
«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսն այս առիթով ասել է. «Փորձաքննության եզրակացությունը հաստատեց շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Լիդիանի խիստ զգուշավոր մոտեցումը: Լիդիանի պատասխանները եզրակացության մեջ տեղ գտած առաջարկություններին արդեն իսկ վկայում են շրջակա միջավայրի նկատմամբ Ընկերության պատասխանատու վերաբերմունքի մասին: Պատասխանները հրապարակվել են, և անկողմանկալ վերաբերմունք ունեցող յուրաքանչյուր անձ կարող է լիովին տեղեկացված լինել՝ ծանոթանալով դրանց»:
Պարոն Սելլերսի հավաստմամբ, ՙշրջակա միջավայրի պահպանության՝ Լիդիանի միջոցառումները համապատասխանում և հաճախ նույնիսկ գերազանցում են միջազգային բոլոր կիրառվող չափանիշները՚: ՙԴրանք արդեն իսկ գնահատվել և հաստատվել էին շրջակա միջավայրի վրա ազդեցության համապարփակ գնահատման շրջանակներում, ինչի հիման վրա Ընկերությունը ստացել է ընդերքօգտագործման թույլտվությունները», - ընդգծել է նա:
«Լիդիանը տրամադրել է փորձաքննության շրջանակներում իրենից պահանջված ցանկացած տեղեկատվություն, և տրամադրված ողջ տեղեկատվությունը համապատասխանում է շրջակա միջավայրի նախորդ գնահատումների և բազմաթիվ աուդիտների շրջանակներում Ընկերության կողմից տրամադրված տեղեկատվությանը: Տրամադրված տեղեկատվությունը ավելի քան բավարար էր, որպեսզի Փորձաքննության եզրակացության հեղինակները կարողանային մասնագիտական եզրահանգումներ կատարել, և այդ եզրահանգումները համապատասխանում են փորձաքննության առարկա հանդիսացող խնդիրները նախկինում ուսումնասիրած միջազգային այլ փորձագետների եզրահանգումներին»:
Լիդիան ընկերությունը Հայաստանում իր գործունեությունն իրականացնում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության համապարփակ գնահատման գործընթացի հիման վրա տրված ընդերքօգտագործման թույլտվությունների համաձայն։ Այդուհանդերձ, անցած տարվա հուլիսից սկսած Լիդիանի Ամուլսարի ծրագիրը բնապահպանական երեք աուդիտի է ենթարկվել և Ընկերությունը լաիրժեք համագործակցել է բոլոր փորձաքննական մարմինների հետ՚, - ասվում է հաղորդագրությունում։
|
Երկուշաբթի, 19 Օգոստոսի 2019, 13:16
Արմինֆո. Բաղրամյան 26-ում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցով հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
|
Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2019, 15:47
Արմինֆո.<Ամուլսար> հանքավայրում փորձագիտական հետազոտությունների արդյունքները սպասված իրադարձություն էին Lydian Armenia ընկերության համար, քանի որ ՀՀ կառավարությունը բազմիցս ասել է, որ ընկերությունը կարող է շարունակել Ամուլսարի ծրագրի իրականացումը, եթե փորձաքննության արդյունքները դրական լինեն:
|
Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2019, 12:44
Արմինֆո. Ամուլսարի նախագծի վերաբերյալ Earth link & Advanced Resources Development (ELARD) խորհրդատվական ընկերության փորձաքննության եզրակացության վերլուծությունը այս փուլում թույլ է տալիս խոսել որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդման հիմքերի բացակայության մասին:
|
Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2019, 21:58
Արմինֆո. Լիդիան Ինթերնեյշնլը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, որ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման նպատակով «Earth Link & Advanced Resources Development» ընկերության կողմից իրականացված փորձաքննության եզրակացությունը, որը ՀՔԿ-ին էր տրամադրվել սույն թվականի օգոստոսի 7-ին։
«Պետք է նշեմ, որ եզրակացության ստացումից հետո, վերլուծելով ձեռքբերված փաստական տվյալները, վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան քրեական գործով վարույթի հետագա շարունակման համար», - նախօրեին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Քննչական կոմիտեի ՀՔԿ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը:
Լիդիան Ինթերնեյշնլի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը այս առիթով ասել է. «Փորձաքննական եզրակացության հրապարակումը սպասված իրադարձություն էր, քանի որ ՀՀ կառավարությունը բազմիցս նշել է, որ Լիդիանը հնարավորություն կունենա շարունակել Ամուլսարի ծրագրի իրականացումը փորձաքննության արդյունքներից կախված։ Այժմ պետք է ծանոթանանք փորձաքննական եզրակացության ամբողջական տեքստին և վստահենք, որ այն կհաստատի շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Լիդիանի խիստ ուշադիր մոտեցումը։ Ուրախ ենք տեղեկանալ նաև, որ փորձաքննական եզրակացության հետ կապված Լիդիանի նկատմամբ քրեական հետապնդման կամ քրեական գործի վարույթը շարունակելու հիմքեր չկան»։
Պարոն Սելլերսը նաև նշել է. «Ծանր տարի էր Ամուլսարի ծրագրի հազարավոր ուղղակի և անուղղակի շահառուների համար։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր աշխատակիցներին, կապալառուներին, մատակարարներին, համայնքներին, վարկաատուներին, բաժնետերերին և մյուս աջակիցներին, ովքեր այս ողջ ընթացքում վստահել են Լիդիանին»։
ՙԼիդիան ընկերությունը մշտապես շեշտել է, որ Հայաստանում իր գործունեությունն իրականացնում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության համապարփակ գնահատման գործընթացի հիման վրա տրված ընդերքօգտագործման թույլտվությունների համաձայն։ Այդուհանդերձ, անցած տարվա հուլիսից սկսած Լիդիանի Ամուլսարի ծրագիրը բնապահպանական երեք աուդիտի է ենթարկվել, և Ընկերությունը լիովին համագործակցել է բոլոր փորձաքննական մարմինների հետ։ Ավելի վաղ ՀՀ կառավարությունը նշել էր, որ պատրաստ է փորձաքննության եզրակացության վերաբերյալ որոշում կայացնել այս շաբաթ՚, - նշված է հաղորդագրությունում։
|
Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2019, 18:10
Արմինֆո. Եթե Ամուլսարի նախագծի շահագործումը էկոլոգիական տեսանկյունից աղետալի են համարում, ապա հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների 90% - ն այսօր չպետք է աշխատի: Օգոստոսի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը ։
|
Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2019, 12:30
Արմինֆո.Վերջին օրերին տարբեր անձանց կողմից շահարկվող տեղեկությունը, թե ՀՀ Քննչական կոմիտեի քննիչները և փորձագետները հուլիսի 13-ին Ամուլսարի հանքավայր են այցելել «Լիդիան Արմենիաե ընկերությանը պատկանող ավտոմեքենաներով, նպատակ են հետապնդում կասկածի տակ դնել գործի քննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունը: Այդ մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի պարզաբանման մեջ:
|
Չորեքշաբթի, 30 Հունվարի 2019, 16:38
Արմինֆո. Մեր դռները միշտ բաց են եղել ցանկացած տեսակի ստուգման համար, որը ձեռնարկության գործունեության դադարեցման պատճառ չի կարող հանդիսանալ: Այդ մասին հունվարի 30-ին Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) առաջին ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված միջոցառումների շրջանակներում հայտարարել է Lydian Armenia ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը: <Բայց իրականությունն այսօր այնպիսին է, որ ստեղծված իրավիճակում մենք ակնկալում ենք միջազգային փորձաքննության շուտափույթ անցկացում>,- ընդգծել է նա:
|