Arminfo.info


Եվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետ
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 17:46

Արմինֆո. Եվրախորհրդարանն ապրիլի 25-ին ընդունել է "Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները և Գուբադ Իբադօղլուի և Իլհամիզ Գուլիևի գործը" բանաձևը:

Քաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 13:48

Արմինֆո.Հայաստանում և նրա շուրջ իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը' մեկնաբանելով Հայաստանին ներկայացվող Ադրբեջանի նախագահի պահանջները:

Ռուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա Հայաստանում
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 13:05

Արմինֆո.Ռուս վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը ելույթ կունենա Հայաստանում: Ինչպես ասվում է համերգի կազմակերպիչների հաղորդագրության մեջ, դաշնամուրային մենահամերգը տեղի կունենա ապրիլի 30-ին, ժամը 19:00-ին՝ Ա.Բաբաջանյան համերգասրահում: Երևանյան հանդիսատեսի համար Ռամլավը կկատարի Բեթհովենի, Ռախմանինովի, Լիստի, Դեբյուսիի և Չայկովսկու ստեղծագործությունները:

Բրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներին
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 16:58

Արմինֆո.Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր պարոն Էդվարդ Լին իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների դեմ հարձակումներին:

Կարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերը
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 16:17

Արմինֆո.Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը ՝ Դաշնության խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ։

Աշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 10:52

Արմինֆո.Այսօր ՝ ապրիլի 24-ին, լրանում է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Այսօր աշխարհասփյուռ հայությունը հարգանքի տուրք է մատուցում Սուրբ նահատակների հիշատակին: Այսօր Հայաստանում քաղաքացիները ծաղիկներ են տանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՝ հարգանքի տուրք մատուցելու մարդկության պատմության մեջ առաջին անգամ ազգային հողի վրա մարդկանց զանգվածային սպանության անմեղ զոհերի հիշատակին: Իսկ երեկ  երեկոյան Երևանում և հանրապետության մի շարք մարզերի տեղի են ունեցել ջահերով երթեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։

Բագրատ Սրբազան. «Երկրապահ» եւ նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 17:45

Արմինֆո.ԵԿՄ և նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հավաքեք ձեզ, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք: Այս խոսքերով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Նորին Սրբություն Բագրատ Գալստյանը դիմել է ԵԿՄ ղեկավարին, որի անդամներն այսօր Նոյեմբերյանում ցույցի ժամանակ կրկին հարձակվել են մարդկանց վրա:

Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:45

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին: 

Արդյո՞ք Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են. International Center օn Development of Parliamentarism-ի պարզաբանումը
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:41

Արմինֆո. Արդեն մեկ ամիս է, ինչ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ՝ ընդդիմադիր հասարակական գործիչներ՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ապօրինաբար ազատազրկված են: Այդ մասին ասվում է "Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի" (International Center on Development of Parliamentarism) Facebook-ի էջում զետեղված հաղորդագրությունում:

Վլադիմիր Վարդանյան. Իրական քաղաքականությունը կառուցվում է այն բանի վրա, որ փորձենք գտնել այն հատվածները, որտեղ հնարավոր է հասնել փոխհամաձայնության և առաջ շարժվել
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:36

Արմինֆո. Այն, որ մենք հնարավորություն կունենանք ունենալ դե-յուրե հաստատված սահմանի որոշակի տեղամաս, լուրջ հիմքեր է տալիս իրավական գործընթացների հետագա աշխատանքների համար։ Այս մասին լրագրողներին հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով սահմանազատմանն առնչվող իրավիճակը Տավուշում։

«Բեբուկ» շարժական թատրոնն ամենափոքր բնակիչների համար «անիվների վրա հեքիաթներ» կուցադրի Երևանի բոլոր վարչական շրջաններում
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 11:45

Արմինֆո. Մայիսի 1-ից հունիսի 30-ը «Բեբուկ» շարժական թատրոնն ամենափոքր բնակիչների համար «Հեքիաթներ անիվների վրա» կուցադրի Երևանի բոլոր վարչական շրջաններում:

Ֆրանկոֆոնիայի եզրափակիչ գալա համերգը նվիրվելու է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակին
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 11:15

Արմինֆո. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի փակմանը նվիրված եզրափակիչ գալա համերգը տեղի կունենա ապրիլի 27-ին, ժամը 19:00-ին, Երևանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում: Համերգը նվիրված է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակին:

Տավուշցիները գիշերն անցկացրել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհին և մտադիր չեն ճանապարհը բացել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն լսել նրանց
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 10:49

Արմինֆո. Տավուշի 4 գյուղերի բնակիչները, որոնք ՀՀ վարչապետը միակողմանի որոշել է հանձնել Ադրբեջանին, գիշերն անցկացրել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհին: Երկրի իշխանությունները դեռ չեն գնացել խոստացված ուժային ցրման։

ՀՀ ԱԳՆ. Հայաստանը մշտապես աջակցել է «երկու պետություն» սկզբունքով Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հանգուցալուծմանը
 Շաբաթ, 20 Ապրիլի 2024, 12:20

Արմինֆո. Հայաստանը մշտապես աջակցել է «երկու պետություն» սկզբունքով Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հանգուցալուծմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Arab News-ի հետ հարցազրույցում:

Մահացել է հայտնի դիվանագետ և խաղաղարար Վլադիմիր Կազիմիրովը
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 20:05

Արմինֆո.Մահացել է ռուս հայտնի դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, ով հսկայական ջանքեր է գործադրել ղարաբաղյան հարցի արդարացի լուծման համար:

Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Jewellery Academy  խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 17:27

Արմինֆո. Գեղագիտության ազգային կենտրոնի Պատկերասրահում (Աբովյան փ. 13) բացվել է Jewellery Academy («Զարդարվեստի ակադեմիա») խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Հունգարիայի և Սլովակիայի գեղարվեստի ակադեմիաների և մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները:

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակում
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 16:08

Արմինֆո.Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։

Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 16:03

Արմինֆո. Ռուսաստանը Հայաստանին նախկինի պես իր դաշնակիցն է համարում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Sputnik, "Գովորիտ  Մոսկվա" և "Կոմսոմոլսկայա պրավդա" ռադիոկայաններին տված հարցազրույցում ՝ ի պատասխան Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցին։

Քաղաքագետ. "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացման համատեքստում
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 11:36

Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը, չնայած մի շարք դժվարություններին, շարունակում են մնալ անվտանգության միասնական համակարգում։ Այս մասին «Երկիր Մեդիա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանը ՝ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ՝ վերջերս Հայաստան կատարած այցի համատեքստում:




Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը