Arminfo.info


Արդշինբանկը հաճախորդներին առաջարկում է Visa Digital թվային քարտ
 Երկուշաբթի, 17 Հոկտեմբերի 2022, 17:05

Արմինֆո.Ակտիվ զարգացնելով թվային բանկինգը` Արդշինբանկը իր հաճախորդներին է ներկայացնում հերթական նորույթը՝ Visa Digital թվային վճարային քարտը։ Թվային քարտը տրամադրվում է օնլայն, իր ֆունկցիոնալությամբ նման է պլաստիկ քարտին, բայց ավելի կատարելագործված է: Հաճախորդները կարող են թվային քարտ պատվիրել առանց բանկ այցելելու՝ օգտագործելով միայն Արդշինբանկի բջջային հավելվածը:

Պաշտպանության նախարարությունը մարտական հրաձգության անվճար դասընթացներ է կազմակերպում զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար
 Երկուշաբթի, 17 Հոկտեմբերի 2022, 11:35

Արմինֆո. Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները՝ Պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները:
Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։

Ամերիաբանկն արժանացել է «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից
 Հինգշաբթի, 13 Հոկտեմբերի 2022, 21:38

Արմինֆո.«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանշային աղյուսակը, որում Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է Հայաստանում «Տարվա ամենահուսալի բանկ» հեղինակավոր մրցանակին:

Կոնվերս Բանկն առաջարկում է նոր հիփոթեքային վարկ՝ սկսած 0% տարեկան դրույքաչափից
 Հինգշաբթի, 13 Հոկտեմբերի 2022, 17:04

Արմինֆո.Կոնվերս Բանկն ընդլայնել է իր հիփոթեքային վարկատեսակների ցանկը՝ սկսելով էներգաարդյունավետ վերանորոգման ֆինանսավորում նաև պետական աջակցության ծրագրի շրջանակում:

My Team հավելվածը Հայաստանում առաջինն է ներբեռնումների թվով
 Չորեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2022, 17:27

Արմինֆո. Team Telecom Armenia-ի My Team հավելվածը App Store-ի և Play Store-ի անվճար հավելվածների շարքում ներբեռնումների թվով առաջինն է Հայաստանում ըստ Similarweb վերլուծական կայքի տվյալների։

Acba Soft POS. առաջին անգամ Հայաստանում հնարավոր է անկանխիկ վճարումներ ընդունել սմարթֆոնով
 Չորեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2022, 17:22

Արմինֆո.Նոր տեխնոլոգիաների ներդրմամբ Ակբա բանկն իր թվային տրանսֆորմացիայի շրջանակում շարունակում է զարգացնել Հայաստանում անկանխիկ վճարումները:

ՀՀ գլխավոր դատախազությունը ԱԱԾ-ին  հանձնարարել է վարույթ նախաձեռնել Ղրիմի կամրջի պայթեցմանը ՀՀ քաղաքացու մասնակցության փաստի առնչությամբ
 Չորեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2022, 13:26

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները:

Կամք, ձգտում և ոգեշնչում. արշավի հերոսն Ակբա բանկի հաճախորդն է  
 Երեթշաբթի, 11 Հոկտեմբերի 2022, 23:34

Արմինֆո.Ակբա բանկը նոր արշավի շրջանակում ներկայացնում է երեք հերոս, ովքեր հաղթահարում են դժվարություն, ունեն կամք, ձգտում և ոգեշնչում։

ԵՄ դեսպանները համաձայնել են Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկել
 Երեթշաբթի, 11 Հոկտեմբերի 2022, 17:18

Արմինֆո.Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում:

Թեոդոր Կուռենտզիսի ղեկավարած musicAeterna նվագախումբը և երգչախումբը առաջին անգամ ելույթ կունենան Հայաստանում
 Երեթշաբթի, 11 Հոկտեմբերի 2022, 12:04

Արմինֆո.2022 թվականի հոկտեմբերի 14-17-ը Հայաստանում տեղի կունենան Թեոդոր Կուռենտզիսի ղեկավարած musicAeterna նվագախմբի և երգչախմբի առաջին հյուրախաղերը:

Բացականչական նշան HIGH FEST-ին. Ռոդենի հանճարի քանդակների շքերթը Բորիս Էյֆմանի հանճարեղ բեմադրությամբ ցուցադրել են Երեւանում
 Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի 2022, 17:19

Արմինֆո. Հոկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկել է կատարողական արվեստի HIGH FEST միջազգային փառատոնը։ Ամեն օր մայրաքաղաքի թատերական բեմահարթակներում միաժամանակ ցուցադրվում են մի քանի ներկայացումներ (այդ թվում ՝ բաց երկնքի տակ), պարային ներկայացումներ և վարպետության դասեր։ Փառատոնի հեդլայները, ինչպես հայտարարվել էր կազմակերպիչների կողմից, դարձել է Սանկտ-Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի պետական ակադեմիական թատրոնը՝ "Ռոդեն, նրա հավերժական կուռքը" ներկայացմամբ:

4․676․836 դրամ՝ 4090 հիմնադրամին. հոկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժի» շահառուն Զինվորի տուն վերականգնողական կենտրոնն է
 Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի 2022, 15:42

Արմինֆո. Սեպտեմբեր ամսվա ընթացքում Idram&IDBank հավելվածով, IDBank-ի և Իդրամի տերմինալներով, IDBanking.am առցանց հարթակով կատարվել է 4․676․836 վճարում, հետևաբար «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում հենց այդքան՝ 4․676․836 դրամ կուղղվի սեպտեմբեր ամսվա շահառուին՝ 4090 բարեգործական հիմնադրամին։

Էներգաարդյունավետություն. Ինչպե՞ս ընտրել բնակարան
 Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի 2022, 22:14

Արմինֆո.Այս տարեսկզբից նոր բնակֆոնդի շինարարության աշխարհագրությունը սկսեց ընդլայնվել՝ Երևանի ծայրամասերից բացի ամբողջական թաղամասերի շինարարություն սկսվեց Աբովյանում, Աշտարակում, մայրաքաղաքին հարող այլ բնակավայրերում:

Բարձր արվեստը պետք է լինի. Երեւանում կայացել է HIGH FEST 20-րդ փառատոնի բացումը
 Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի 2022, 15:19

Արմինֆո.Այս տարի լրացավ ուղիղ 20 տարի, որ Արթուր Ղուկասյանն ու նրա թիմը, արիաբար ու անխոնջ, ընդլայնում են արվեստի, իսկ ինչ-որ տեղ՝ նաև սովորական ընկալման "թույլատրելի սահմանները", փորձում են բարձր չափանիշներ ներդնել Հայաստանի թատերական և մշակութային կյանքում ՝ անցկացնելով կատարողական արվեստի HIGH FEST միջազգային փառատոնը:

Բորիս Էյֆմանի բալետի թատրոնը ելույթ կունենա Հայաստանում
 Երեթշաբթի, 27 Սեպտեմբերի 2022, 19:34

Արմինֆո. Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի պետական ակադեմիական թատրոնը HIGH FEST կատարողական արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում հանդես կգա Հայաստանում:

Koreez համադպրոցական մրցույթի հաղթողները մրցանակներ ստացան Team Telecom Armenia-ից
 Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022, 19:10

Արմինֆո. Team Telecom Armenia-ի աջակցությամբ իրականացվող Koreez 2022 համադպրոցական մրցույթն ամփոփվեց։ Մրցույթին մասնակցել են շուրջ 800 հանրակրթական դպրոցների ավելի քան 11000 աշակերտներ և ուսուցիչներ Հայաստանից ու Արցախից։  

Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մրցանակաբաշխության ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած 80 աշակերտները, ինչպես նաև նրանց ուսուցիչներն ու տնօրենները պարգևատրվեցին բազմաթիվ արժեքավոր և խրախուսական մրցանակներով։

Մրցույթի 5-րդ դասարանցի երեք լավագույն մասնակիցները՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղից Սուրեն Գյագունցը, Երևանից Մանե Սահակյանը և Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքից Բագրատ Արշակյանը, Team Telecom Armenia-ի կողմից ստացան նոութբուք, պլանշետ և սմարթֆոն։

«Այս մրցանակները երեխաների աշխատասիրության ու ձգտման գնահատականն են։ Հուսով եմ՝ դրանք կմոտիվացնեն ու կնպաստեն նրանց՝ թվային աշխարհում կրթության անխոչընդոտ ընթացքին»,- նշեց Team-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը։

5-րդ դասարանցիների մեջ առաջին տեղը գրաված Սուրեն Գյագունցը սովորում է Տեղ գյուղի 1-ին միջնակարգ դպրոցում ու ամենից շատ հետաքրքրվում է մաթեմատիկայով․

«Մրցույթի ընթացքում եղել են հարցեր մաթեմատիկայից, հայոց լեզվից, բնագիտությունից ու ընդհանուր տրամաբանությունից։ Կային և՛ հեշտերը, և՛ բարդերը, բայց կարողացա հաղթահարել, քանի որ դպրոցի դասերից դուրս էլ ինքնուրույն շատ եմ պարապում։ Այս նոութբուքն էլ կօգնի, որ մաթեմատիկայից է՛լ ավելի հետաքրքիր խնդիրներ գտնեմ»։

Koreez մրցույթն անցկացվում էր արդեն երկրորդ անգամ։ Այն առարկայական առցանց մրցույթ է, որին կարող են մասնակցել ՀՀ և ԱՀ դպրոցների 5-12-րդ դասարանի բոլոր աշակերտները՝ անկախ դպրոցում ունեցած առաջադիմությունից։ Մրցույթի ընթացքում յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում հատուկ հարցաշարերի միջոցով ստուգել ուսումնական տարում ձեռք բերած գիտելիքները։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

4․676․836 դրամ՝ Հերոսների վերականգնողական քաղաքին․ «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «4090» հիմնադրամն է
 Հինգշաբթի, 8 Սեպտեմբերի 2022, 15:43

Արմինֆո.IDBank-ի և Իդրամի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում օգոստոս ամսվա ընթացքում հավաքված ողջ գումարը՝ 4․676․836 դրամ, փոխանցվեց «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեբանական կենտրոնին։

Փարիզում լույս է տեսել «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» աշխատությունը՝ նվիրված Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիային
 Հինգշաբթի, 8 Սեպտեմբերի 2022, 11:50

Արմինֆո.Փարիզում լույս է տեսել «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» աշխատությունը՝ հայտնի ֆրանսիացի հետազոտող Էրիկ Դընեսեի և ֆրանսահայ քաղաքագետ, արևելագետ Տիգրան Եգավյանի խմբագրությամբ։

IDBank-ը թողարկում է պրեմիում դասի առաջին բիզնես քարտերը Հայաստանում
 Չորեքշաբթի, 7 Սեպտեմբերի 2022, 12:03

Արմինֆո.Առաջինը Հայաստանում IDBank-ը թողարկում է Visa Platinum Business պրեմիում դասի քարտերը, որոնք նախատեսված են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Visa Platinum Business-ը լավագույն համադրությունն է ֆինանսական ապահով և ճկուն գործարքների և գրավիչ արտոնությունների․ հիմա մանրամասն կպատմենք, թե ինչու։

Կոնվերս Բանկը հանդես է եկել առցանց գնումների խրախուսման եզակի առաջարկով
 Երեթշաբթի, 6 Սեպտեմբերի 2022, 18:39

Արմինֆո.Առցանց ու ապահով գնումների խրախուսման նպատակով Կոնվերս Բանկը հայտարարել է արշավ իր թվային, անվտանգության 3D Secure համակարգով ապահովված Visa Virtual քարտապանների համար:




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան