Երկուշաբթի, 27 Սեպտեմբերի 2021, 16:31
Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր առավոտյան ժամը 11։00-ին մեկ րոպե լռությամբ հարգել է նախորդ տարվա արյունալի հակամարտության նահատակների հիշատակը։
|
Չորեքշաբթի, 1 Սեպտեմբերի 2021, 16:33
Արմինֆո.Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։
|
Չորեքշաբթի, 4 Օգոստոսի 2021, 14:24
Արմինֆո. Օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձ։
|
Շաբաթ, 31 Հուլիսի 2021, 11:59
Արմինֆո. Հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Այդ մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
|
Ուրբաթ, 30 Հուլիսի 2021, 15:08
Արմինֆո.Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ:
|
Երկուշաբթի, 26 Հուլիսի 2021, 14:09
Արմինֆո.Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, հայկական կողմից տուժածներ չկան։
|
Շաբաթ, 27 Մարտի 2021, 14:05
Արմինֆո.Մարտի 27-ին, ժամը 11։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող պլաստմասայի արտադրամասում հրդեհ է բռնկվել։
|
Շաբաթ, 6 Փետրվարի 2021, 14:30
Արմինֆո.Փետրվարի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:36-ին, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, 10 կմ խորության վրա, գրանցվել էր 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել է 6-7 բալ: Այն զգացվել էր Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում` 4-6 բալ ուժգնությամբ, իսկ Երևան քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։
|
Ուրբաթ, 7 Օգոստոսի 2020, 16:14
Արմինֆո. Օգոստոսի 7-ին ժամը 11։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկետափ գյուղի վերջնամասում՝ էլեկտրական սյան վրա, հոսանքահարված քաղաքացի կա։
|
Երեթշաբթի, 4 Օգոստոսի 2020, 12:29
Արմինֆո.Քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է օգոստոսի 4-13-ը չարտերային չվերթների ժամանակացույցը։
|
Շաբաթ, 1 Օգոստոսի 2020, 16:47
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոնն այսօր բացել է իր դռները հաճախորդների համար։
|
Երկուշաբթի, 27 Հուլիսի 2020, 17:58
Արմինֆո.«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին 17․07․2020-27.07.2020թ.-ի ընթացքում կատարվել է շուրջ 313,230,000 ՀՀ դրամի նվիրաբերություն 55 երկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
|
Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2020, 12:10
Արմինֆո.Հուլիսի 15-ին, ժամը 09։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված։
|
Ուրբաթ, 26 Հունիսի 2020, 20:53
Արմինֆո. Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ հուլիսի 2-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը (ժամը՝ 18։00-ին)։
|
Երկուշաբթի, 27 Ապրիլի 2020, 16:16
Արմինֆո. Beeline-ը տեղեկացնում է որոշ վաճառքի և սպասարկման գրասենյակների վերաբացման մասին։ Գրասենյակները վերաբացվել են Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում և մարզկենտրոններում՝ Վանաձորում, Իջևանում, Եղեգնաձորում, Կապանում, Գյումրիում, Աշտարակում, Հրազդանում, Գավառում, Արմավիրում և Արտաշատում։
|
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020, 10:49
Արմինֆո. ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով ս/թ․ ապրիլի 22-ին (ժամը՝ 15։00-ին) տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։
|
Շաբաթ, 15 Փետրվարի 2020, 12:51
Արմինֆո. Խորհրդարանում փակ քննարկում կանցկացվի Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մասնակցությամբ: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր ջում հաղորդել է ԱԺ ՙԼուսավոր Հայաստան՚ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
|
Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2019, 12:38
Արմինֆո. Beeline-ը շնորհավորում է բաժանորդների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և հայտնում, որ ընկերությունը քայլեր է ձեռնարկել կապի ծառայությունների անխափան աշխատանքը և հաճախորդների սպասարկումը բարձր մակարդակով ապահովելու համար։
|
Չորեքշաբթի, 15 Մայիսի 2019, 12:59
Արմինֆո. Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը թանգարաններ ներգրավելով՝ ներկայացնել ժամանակակից թանգարանների ռեսուրսն ու ներուժը:
|
Ուրբաթ, 15 Մարտի 2019, 16:15
Արմինֆո.Մարտի 16-ին, ժամը 11։00-ին Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքում տեղի կունենա «Խմելու ջուր Տիգրանաշեն համայնքի տներում» ծրագրի շրջանակում ներդրված նորակառույց ջրագծի բացման արարողությունը։ Ջրագիծը ներդրվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Էյչ-Էս-Բի-Սի Խմբի (HSBC) կողմից համատեղ ծրագրի իրականացման արդյունքում` HSBC բանկի ֆինանսավորմամբ։
|