Arminfo.info


Մոսկվա. Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակի վրա
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 17:51

Արմինֆո. Մոսկվան կարող է միայն ողջունել Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին մայիսի 23-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ մեկնաբանելով ադրբեջանա-իրանական հարաբերությունները ։

Գառնիկ Դանիելյան. Կիրանցում մարդիկ ահաբեկման են ենթարկվում իշխանությունների կողմից
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 13:55

Արմինֆո. Կիրանցում մարդիկ ահաբեկման են ենթարկվում իշխանությունների կողմից. ստեղծվում է մի իրավիճակ, երբ սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում փոխհատուցում ստանալը ամենաճիշտ լուծումն է թվում։ Այդ մասին մայիսի 23-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է "Հայաստան" դաշինքի ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Էմանուել Մակրոն. Շառլ Ազնավուրը երգում էր մեր թախիծն ու երազանքները
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 11:46

Արմինֆո. Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր ՝ երգելով մեր թախիծն ու երազանքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակարոնը՝ ֆրանսահայ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ:

Փարիզում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի անվան պուրակի բացումը
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 11:40

Արմինֆո. Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ շրջանում, որը գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում ՝ Ելիսեյան դաշտերում, բացվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակ: Այդ մասին հաղորդում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը։

Ամերիկայի հայկական համագումարը Կոնգրեսին կոչ է արել օգնել արցախցիների վերադարձի հիմնարար իրավունքի ապահովմանը
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 11:39

Արմինֆո. Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոն կրտսերի հետ հանդիպմանն Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը եւ գործադիր տնօրեն Բրայան Արդունին շնորհակալություն են հայտնել կոնգրեսականին երկկուսակցական նամակ նախաձեռնելու համար՝  Հայաստանին 250 մլն դոլար օգնության փաթեթ տրամադրելու եւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու խնդրանքով:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը մասնակցել է "Խաղաղության կորպուսի" կամավորների 29-րդ խմբի երդման արարողությանը
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 19:37

Արմինֆո. Կամավորների կողմից արդեն երեք տասնամյակի պատմություն ունեցող գործունեությունն անգնահատելի դերակատարում ունի կրթության և երիտասարդության զարգացման, ինչպես նաև հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապն ավելի ամրապնդելու գործում: Մայիսի 22-ին այդ մասին հայտարարել է  Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ ելույթ ունենալով «Խաղաղության կորպուսի» նոր խմբի կամավորների երդման հանդիսավոր արարողությանը։  

«Ջոկոնդայի կյանքից մի քանի դրվագ» են ներկայացրել հայ դիզայներները՝ «Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսի շրջանակում
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:59

Արմինֆո.Սերգեյ Փարաջանովի թանգարանում բացվել է հայ դիզայներների «Փարաջանովը և նորաձևությունը» բացառիկ աշխատանքների ցուցահանդեսը, որոնց ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Մաեստրոյի ստեղծագործությունը: Վերջինիս անցկացումը նախաձեռնել է Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատը (FDC)՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ֆինանսական աջակցությամբ:

Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան հայտարարել են Պաղեստինյան պետության ճանաչման մասին
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:52

Արմինֆո.Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան մայիսի 22-ին հայտարարել են Պաղեստինյան պետության ճանաչման մասին:

Զախարովան՝ Սիմոնյանին. Ինչու՞ նրանք, ում սկսում են կերակրել արևմտյանները, բառացիորեն սատանայանում են
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:51

Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Հայ առաքելական եկեղեցու հասցեին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հնչեցրած քննադատությանը:

Պոետի խոսքը միշտ ապրում է և կապրի. Ազնավուրը 100 տարեկան է
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 12:47

Արմինֆո.Կան հազվագյուտ մարդիկ, որոնց մասին ոչ միայն դժվար է, այլև անհնար է խոսել անցյալ ժամանակով: Երբ նրանց խոսքերը տարեցտարի ավելի բարձր են հնչում, երբ նրանք դեռ գթության, մարդասիրության, ազնվականության, անձնվիրության օրինակ են ծառայում ոչ մեկ ժողովրդի մի քանի սերունդների համար:

Չափագիտության ազգային ինստիտուտ" ՓԲԸ նախկին ղեկավարները մեղադրվում են իրացման եւ փաստաթղթեր կեղծելու համար
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 12:44

Արմինֆո. Չափագիտության ազգային ինստիտուտի նախկին պաշտոնատար անձինք վերականգնել են պետությանը պատճառված 51 մլն դրամ վնասը: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել արցախահայերի ունեցվածքը
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 12:42

Արմինֆո.Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել արցախահայության ունեցվածքը ։

Հայ առաքելական եկեղեցուն հարկելու առաջարկը եկեղեցու նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է. Դավիթ Անանյան
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 10:43

Արմինֆո.Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" ընդդիմադիր շարժման բողոքի ակցիաների ֆոնին Հայ առաքելական եկեղեցին հարկելու առաջարկը եկեղեցու վրա քաղաքական ճնշման փորձ է ՝ տնտեսական մեխանիզմների չարդարացված օգտագործմամբ: Այդպիսի կարծիք է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Արման Թաթոյան. Իշխանությունն արդեն անթաքույց հետապնդում է ՀԱԵ-ին
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 10:29

Արմինֆո. Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակ ունեցող Հայոց Ազգային Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումներ` օգտագործելով «պատեհ առիթը»: ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն այսպես է մեկնաբանել Եկեղեցին հարկելու անհրաժեշտության վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը:

Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2024, 17:21

Արմինֆո.2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Մի դրամի ուժի» կուտակած ողջ գումարը՝ 10․757․867 դրամն ուղղվեց «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի անտառների վերականգնման ծրագրին, տնկվեց 16 000 ծառ, ընդ որում՝ այդ ծառերից առաջինները՝ հենց ընկերությունների աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։

Հանել "Իսկանդերին" առնչվող իրավիճակի մասին Փաշինյանին սխալ զեկուցած ոչ կոմպետենտ գեներալի ուսադիրները. առաջարկել է Սամվել Բաբայանը
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2024, 16:59

Արմինֆո.Արցախի զինված ուժերի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն առաջարկել է հանել այն գեներալի ուսադիրները, որն իր ոչ կոմպետենտության պատճառով վարչապետին սխալ է զեկուցել "Իսկանդերին" առնչվող իրավիճակի մասին, իսկ վերջինս, զինվորական ծառայությունից անտեղյակ լինելով, ինքն էլ սխալ է արտահայտվել:

Մոսկվան այսօր ի վիճակի չէ երկրորդ ճակատ բացել Անկարայի դեմ և պատրաստ է հեռանալ Կովկասից. Սամվել Բաբայան
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2024, 15:22

Արմինֆո.Ռուսաստանի սահմանապահներն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին մնացել են հայկական կողմի խնդրանքով։ "Ա1+" - ի եթերում նման հայտարարությամբ հանդես է եկել Արցախի զինված ուժերի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2024, 15:10

Արմինֆո.Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հարյուրամյակին։ Ծրագրում ընդգրկված էին արտիստի երգացանկի լավագույն ստեղծագործությունները՝ «OG» վոկալային խմբի մեներգչուհիների կատարմամբ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար. Երևանը շահագրգռված է Փարիզի հետ համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2024, 14:28

Արմինֆո. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինիին:

Իշխանությունները սահմանափակում են քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը. Հայաստանի փաստաբաններ
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2024, 12:24

Արմինֆո.Շրջանառության հարկի համակարգը վերանայելու և փաստաբանների հարկային բեռը բարձրացնելու Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունն, առաջին հերթին, հարվածում է շարքային քաղաքացիներին։ Այդ մասին մայիսի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ հարկային օրենսգրքում Ֆինանսների նախարարության առաջարկած փոփոխություններին։




Մեկնաբանվողներ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության