Arminfo.info


ՌԴ դեսպան. Տարածաշրջանում դինամիկ իրադարձություններն արտացոլվում են նաև սահմանապահների առաքելության վրա
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 20:22

Արմինֆո. Բոլորը ցնցված են Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանումից։ Այդ մասին մայիսի 20-ին Լենինականի սահմանապահ ջոկատի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ։

Արդարադատության նախարարություն. Կադաստրի վկայականները չեն կարող իրավական հիմք ծառայել տարածքները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան մաս ճանաչելու համար
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 20:06

Արմինֆո. Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. Արդարադատության նախարարությունը հակափաստարկներ է ներկայացնում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 16:53

Արմինֆո.Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյիդ Իբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։

Սուրեն Պապիկյանը ցավակցություն է հայտնել Իրանի պաշտպանության նախարարին՝ ուղղաթիռի կործանման հետևանքով ԻԻՀ նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 16:04

Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ: ՊՆ հաղորդագրության համաձայն, հեռագրում, մասնավորապես, ասված է.

ԱՄՆ-ից ներմուծված առաքանիում հայ իրավապահները հայտնաբերել են թմրամիջոցներ, որոնք ծրագրել էին վաճառել տելեգրամյան ալիքի միջոցով
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 16:03

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, շարունակելով  պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ, օրերս բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված մի քանի դեպք: Այդ մասին հաղորդել է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Հայաստանի իշխանությունները ժողովրդից գաղտնի իրականացնում են պետական սահմանի ապօրինի սահմանազատում․Արման Թաթոյան
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 15:53

Արմինֆո. Հայաստանի Տավուշի մարզում տեղի է ունենում պետական սահմանի, այսպես կոչված, սահմանազատում՝ առանց որևէ բացատրության և հիմքի։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 15:45

Արմինֆո.Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վիեննայում է (Ավստրիա), որտեղ մասնակցում է Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին, որն անցկացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կենտրոնակայանում «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո։

Հայաստանի փաստաբանները բողոքի ակցիաներ են սկսում
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 15:44

Արմինֆո.2024 թվականի մայիսի 21-ից Հայաստանի փաստաբանները սկսում են բողոքի ակցիաներ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ փաստաբանների պալատի տարածած հաղորդագրությունից ։

Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տվել մտնել Կիրանց գյուղ
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 15:43

Արմինֆո. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն արդեն տեղեկացրել է Տավուշի մարզի Կիրանց գյուղ քաղաքացիների մուտքն ու ելքը սահմանափակելու մասին: Այդ մասին մայիսի 20-ին լրագրողներին հաղորդել է ՀՀ ոստիկանության մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը ՝ մեկնաբանելով գյուղի շուրջ իրավապահ ուժերի կուտակումները եւ "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման ներկայացուցիչներին տվյալ բնակավայր թույլ չտալը։

"Նոր ուժ" կուսակցությունը պատրաստ է աջակցել "Տավուշը հանուն հայրենիքի"շարժմանը
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 12:48

Արմինֆո. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած "Նոր ուժ" կուսակցությունը պատրաստ է աջակցել "Տավուշը հանուն հայրենիքի"շարժմանը: Այդ մասին ասվում է Մարությանի Facebook-յան էջում զետեղված հայտարարությունում՝  շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի կողմից իրեն հանդիպելու առաջարկի առնչությամբ։

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 12:17

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին:

Աստանան պատրաստ է քննարկել Ղազախստանի գրադարաններում Հայաստանի գրողների ստեղծագործությունների համալրման և ներկայացվածության ավելացման ապահովման հարցը
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 11:13

Արմինֆո.  Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։

ԻԻՀ զոհված նախագահի լիազորություններն անցնում են նրա առաջին տեղակալ, փոխնախագահ Մոհամադ Մոհբերին
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 11:01

Արմինֆո. Իրանի Սահմանադրության համաձայն՝ ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի լիազորություններն անցնում են նրա առաջին տեղակալ, փոխնախագահ Մոհամադ Մոհբերին: Այդ մասին գրում է «Էռ-Բե-Կա»-ն:

Հայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել իր իրանցի գործընկերոջ մահվան կապակցությամբ
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 11:00

Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբոդոլլահիանի մահվան կապակցությամբ:

Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 10:50

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ԱԱԾ մամուլի կենտրոնը: «Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է», - ասվում է հաղորդագրությունում։

ՀՀ վարչապետ. Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 09:57

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ:

Մայիսի 19-ին կործանված Իրանի նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024, 09:56

Արմինֆո. Իրանի նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են: Այդ մասին հաղորդել Է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Կոլիվանդը: Իրանական լրատվամիջոցներն արդեն տեսանյութ են հրապարակել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրից: Ուղղաթիռը հայտնաբերել են Թավալ գյուղից 30 կմ հեռավորության վրա։

Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
 Շաբաթ, 18 Մայիսի 2024, 15:38

Արմինֆո. Հայաստանում տիրող իրավիճակի շուրջ քննարկումներին մասնակցած քաղաքական ուժերը միակարծիք են. երկրի ապագա վարչապետը պետք է լինի "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Այդ մասին մայիսի 18-ին լրագրողներին հաղորդել է ինքը՝ արքեպիսկոպոսը։

Տավուշում նոր ճանապարհն անցնելու է Աճարկուտ գյուղերով, ապա թեքվելու է դեպի Կիրանց
 Շաբաթ, 18 Մայիսի 2024, 15:37

Արմինֆո. Հայաստանի սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Տավուշի մարզի Կիրանց գյուղում են։ Նրանք «Ազատության»-ը փոխանցել են, որ այսօրվանից այստեղ են մնալու, հետագա աշխատանքների համար տեղազննություն են իրականացնելու։ Նրանց ձեռքին պլանշետ կա, զինված չեն։ Սահմանապահները նորակառույց դպրոցի հարակից հատվածում են, որտեղով սահմանագիծն է անցնում։

Ավելի վաղ այնտեղ էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա էլ խոսել է շրջանցիկ ճանապարհի մասին, որն անցնելու է հարակից Աճարկուտ գյուղով, ապա թեքվելու է դեպի Կիրանց ու հենց այս նույն դպրոցին հարակից հատվածով միանա այժմ գործող հիմնական ճանապարհին։

Արքեպիսկոպոս. Հայաստանի խնդիրների գլխավոր պատճառը մեկ մարդն է, ով նստած է Հանրապետության հրապարակում
 Շաբաթ, 18 Մայիսի 2024, 15:36

Արմինֆո. Հայաստանի և հայ ժողովրդի խնդիրների գլխավոր պատճառը մեկ մարդ է, ով նստած է Հանրապետության հրապարակում, թիվ 1 շենքում, և որից պետք է ազատվել: Այդ մասին հայտարարել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ մայիսի 18-ին երկրի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։




Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը