Arminfo.info


868
ԱԺ մշտական հանձնաժողովը մերժել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին «Ելք» խմբակցության որոշման նախագիծը
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2017, 17:21

Արմինֆո. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում նոյեմբերի 29-ին քննարկվել է «Ելք» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: Քվեարկությունից հետո նախագիծը մերժվել է:

 Երեթշաբթի, 28 Նոյեմբերի 2017, 15:46

Արմինֆո.

Հայացք Մոսկվայից. Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը բնավ Երևանի «երկրորդ փորձի՚ արդյունք չէ
 Երեթշաբթի, 28 Նոյեմբերի 2017, 15:39

Արմինֆո.Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը բնավ Երևանի «երկրորդ փորձի՚ արդյունք չէ, քանի որ «համապարփակ և ընդլայնված գործընկերության՚ մասին փաստաթուղթն ազատ առևտրի գոտու ստեղծում չի նախատեսում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:

Սամվել Ֆարմանյան. Ինտեգրման տարբեր վեկտորները միմյանց հակադրելու փորձերը հղի են հայոց պետականության համար սպառնալիքներով
 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2017, 21:59

Արմինֆո. Ինտեգրման տարբեր վեկտորները միմյանց հակադրելու փորձերը և շահարկումները հղի են հայոց պետականության համար լուրջ սպառնալիքներով: Նոյեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում, «Ելք» դաշինքի կողմից նախաձեռնված`«Հայաստանի հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դենոնսացման գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի լսումների ընթացքում հայտարարել է եվրաինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական Սամվել Ֆարմանյանը:

Փորձագետ. ԵՄ հետ համաձայնագիրը կոչված է ամրապնդելու Հայաստանի անվտանգությունը, այլ ոչ թե՝ լարվածության նոր օջախներ ստեղծելու աշխարհաքաղաքական բևեռների դիմակայությունում
 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2017, 15:35

Արմինֆո. Արևմուտքը փորձում է Ռուսաստանի դաշնակիցներին Մոսկվայի հետ պայքարի զենք դարձնել, մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել «Ինտեգրում և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբը համակարգող Արամ Սաֆարյանը:

Կանխատեսում. Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությունը չի վերաճի Եվրոպայի հետ ասոցացման
 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2017, 13:38

Արմինֆո. Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությունը չի վերաճի Եվրոպայի հետ ասոցացման: Համենայն դեպս, այսօր իրադարձությունների նման զարգացում կանխատեսելու հարկ չկա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:

Կանխատեսում. ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը  Հայաստանի «և` և՚ քաղաքականության վերադառնալու միտում է
 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2017, 12:35

Արմինֆո.ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը Հայաստանի «և` և՚ քաղաքականության վերադառնալու միտման արտացոլում  է` «կամ` կամի՚ փոխարեն: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը:

Հայացք Բաքվից. Հայաստան-ԵՄ համաձայնագիրը պետք չէ շփոթել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ համաձայնագրերի հետ
 Շաբաթ, 25 Նոյեմբերի 2017, 14:59

Արմինֆո. Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին նախօրեին ստորագրված համաձայնագիրը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ համաձայնագրերի հետ շփոթել պետք չէ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի /Բաքու/ ղեկավար Իլգար Վելիզադեն:

Սերժ Սարգսյան. Հայաստանը որակվում է որպես մի երկիր, որը հաջողությամբ համատեղում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին և մասնակցությունը ԵՄ հարևանության ռազմավարությանը
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2017, 11:01

Արմինֆո. Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որը վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը և Ժան-Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:

Ռուսաստանի դեսպան. Հուսով ենք` Հայաստանը կարող է դառնալ հենց այն «համագործակցության կամուրջը՚ ԵՄ և ԵԱՏՄ միջև, Արևմուտքի և Արևելքի միջև
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2017, 19:10

 Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հարցազրույցն «ԱրմԻնֆո՚ լրատվական գործակալության հետ:

Փորձագետ. Հարկ չկա մտավախություն ունենալ, որ Ռուսաստանը ղարաբաղյան հարցում կպնդի զիջումներն Ադրբեջանին
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2017, 17:59

Արմինֆո.Հարկ չկա մտավախություն ունենալ, որ Ռուսաստանը ղարաբաղյան հարցում կպնդի զիջումներն Ադրբեջանին: Նոյեմբերի 23-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա համոզմամբ, Ռուսատանն, անշուշտ, ցանկանում է, որպեսզի Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին, սակայն դա ոչ մի կերպ չի անդրադառնա Ղարաբաղի շուրջ  բանակցային գործընթացի վրա:

ՀՀ արտգործնախարարի տեղակալը մատնանշել է այն պայմանները, որոնց դեպքում Երևանը կողջունի Ադրբեջանի միացումը ԵԱՏՄ-ին
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2017, 17:59

Արմինֆո. Հայաստանը կողջունի Ադրբեջանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն, եթե Բաքուն հավատարիմ մնա այն կանոններին, որոնք սահմանված են ինչպես դիտորդ-երկրների, այնպես էլ Միության անդամ պետության համար: Այս մասին նոյեմբերի 23-ին, կառավարության նիստից հետո, լրագրողներին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավարի Բաքվում արած հայտարարությունն այն մասին, որ պատրաստ են Ադրբեջանին ընդունել ԵԱՏՄ:

Կանխատեսում. Հիմք չկա ենթադրելու, թե Մոսկվան կգնա Ղարաբաղի շուրջ «փոխանակումների՚` «Լավրովի ծրագրի՚ իրագործման ճանապարհով
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2017, 14:24

Արմինֆո. Այսօր ոչ մի հիմք չկա ենթադրելու, թե Մոսկվան կգնա Ղարաբաղի շուրջ ինչ-որ «փոխանակումների՚, այսպես կոչված, «Լավրովի ծրագրի՚ իրագործման ճանապարհով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:

Դեկտեմբերի 12-ին ԱԺ պատգամավորները կհավաքվեն արտահերթ նստաշրջանի
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2017, 14:05

Արմինֆո.Նոյեմբերի  23-ին կառավարության նիստում կայացված  որոշմամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկվել է դեկտեմբերի 12-ին ժամը 10:00-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան:

«Բաժակաճառային դիվանագիտությունը»՝ Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհ
 Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2017, 16:04

Արմինֆո.2017թ. նոյեմբերի 24-ին «Արևելյան գործընկերության» բրյուսելյան գագաթնաժողովում Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրման հեռանկարները, ըստ երևույթին, քչերի մոտ են կասկած հարուցում: Մինչև վերջին ժամանակներս գոյություն ունեցող ոչ մեծ խոչընդոտները գործնականում վերացվել են, իսկ ԵՄ անդամ երկրներն արդեն լիազորել են Եվրահանձնաժողովին ստորագրել փաստաթուղթը:

Սվիտալսկի. Հայաստանի և ԵՄ միջև շրջանակային համաձայնագրի ստորագրման համար տեխնիկական խոչընդոտներ չկան
 Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2017, 11:53

Արմինֆո.Հայաստանի և ԵՄ միջև շրջանակային համաձայնագրի ստորագրման համար տեխնիկական խոչընդոտներ չկան: Այդ մասին հաղորդում է «Ժողովուրդ՚ օրաթերթը` վկայակոչելով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն: «ԵՄ պատվիրակությունը հաստատել է, որ Եվրամիության կողմից ամեն ինչ պատրաստ է Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրմանը՚, - ասել է Սվիտալսկին:

Լավրովն արձանագրել է ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցության զարգացման կայուն առաջընթացը
 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2017, 15:44

Արմինֆո.Անցած քառորդ դարում հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել իսկապես դաշնակցային բնույթ և  ռազմավարական գործընկերության բնույթ: Այդ մասին Երևանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Վահրամ Բաղդասարյան. Ցանկությունը և իրականությունը ոչ միշտ են համընկնում. դա վերաբերում է նաև ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2017, 16:12

Արմինֆո. «Յուրաքանչյուր կառույց ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը և իր կազմը: Հազիվ թե Ռուսաստանը և ՌԴ ԱԳՆ-ը բացառապես Հայաստանի շահերի մասին են մտահոգվում: Անշուշտ, իրենց ձեռնտու կլիներ, որ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ դառնար»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Ռուսաստանն ուրախ կլինենք Ադրբեջանին տեսնել Եվրասիական տնտեսական միությունում:

ՀՀ կառավարող կուսակցությունը լռության է մատնում ՀՀԿ-ին Ֆաշիզմի հետ համեմատելու ՌԴ ՊՆ հեռուստաալիքի մեկնաբանությունը 
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2017, 16:09

Արմինֆո. Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները լռություն են պահպանում՝ կապված ՌԴ Պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքի երեկվա ռեպորտաժի հետ, որում քննադատության է ենթարկվում Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, Եվրամիության հետ սերտ համագործակցության համար, վիրավորական հայտարարություններ են արվում Գարեգին Նժդեհի և ՀՀԿ հասցեին:

Լավրով. Մենք շատ ուրախ կլինենք Ադրբեջանին տեսնել ԵԱՏՄ-ում
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2017, 13:32

Արմինֆո.«Մենք շատ ուրախ կլինենք Ադրբեջանին տեսնել Եվրասիական տնտեսական միությունում՚: Նոյեմբերի 20-ին Բաքվում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով