Arminfo.info


868
Փաշինյան. Թանկացումների դեմ ընդդիմության երթի ծանուցումից հետո միայն իշխանությունները որոշակի զիջումների գնացին
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2018, 16:39

Արմինֆո. Եթե ժողովուրը փողոց դուրս գա և մասնակցի առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման դեմ «Ելք» դաշինքի երթին, ընդդիմությանը կհաջողվի ստիպել կառավարող մեծամասնությանը համապատասխան փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որոնք կհանգեցնեն գների նվազման: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ելք» ընդդիմադիր դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին կայանալիք երթին:
«Եթե ժողովուրդը դուրս չգա փողոց, ամեն ինչ նույնն է մնալու: Ասելով, թե «միևնույն է, ոչինչ չի փոխվի»՝ մենք այդպես էլ ոչինչ չենք փոխի»,- ասել է Փաշինյանը նշելով, որ երթի մասին ծանուցումից հետո իշխանությունները զիջումների գնացին, որոշեցին գների բարձրացման հարցի շուրջ խորհրդարանական լսումներ անցկացնել, նախագահը հատուկ խորհրդակցություն հրավիրեց, իշխանություններն ակնարկում են եկամտահարկի շեմը վերանայելու պատրաստակամության մասին»,- ասել է Փաշինյանը:
Հունվարի 19-ին տեղի կունենա «Ելք» դաշինքի երթն՝ ընդդեմ թանկացումների: Վերջին ամիսներին Հայաստանում կտրուկ բարձրացել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները, և այդ միտումը շարունակվում է: Իշխանությունները բացատրում են դա օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:
Օբյեկտիվ պատճառների թվում նշվում է մի շարք ապրանքների միջազգային գների բարձրացումը, ինչպես նաև Հայաստանի հարկային և մաքսային քաղաքականության վերանայումը՝ կապված Եվրասիական տնտեսական միության վերջինիս անդամակցության և ԵԱՏՄ ներսում երկրի օրենսդրության ներդաշնակեցման անհրաժեշտության հետ:

Ազգային ժողովում լսումներ են անցկացվել առանձին ապրանքատեսակների գների էական աճի առնչությամբ
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2018, 12:04

Արմինֆո. Ազգային ժողովում լսումներ են անցկացվել առանձին
ապրանքատեսակների գների էական աճի առնչությամբ: Հունվարի 15-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը:
Նրա ասելով, լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել ՀՀ նախագահը, և ինքը տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովին կարգադրել է լսումներ անցկացնել պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Ելք՚ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ կառավարող ՀՀԿ-ին հանկարծ մտահոգել է գնաճը, քանի որ ինֆլյացիոն գործընթացների մասին խոսք է գնացել 2017 թվականի ողջ ընթացքում: Նոր Հարկային օրենսգրքի ընդունումից հետո մոտալուտ գնաճի մասին
նախազգուշացնում էին թե մասնագետները, թե փորձագետները, թե ԱԺ պատգամավորները: «Դժվար չէր կանխատեսել գնաճ, եթե հեղուկ գազի ակցիզային հարկը 8 հազար դրամից 2018 թվականի հունվարի 1-ին ավելացվել է մինչև 25 հազար դրամ, իսկ դիզելային վառելիքի և բենզինի ակցիզային հարկը` 25 հազարից
մինչև 40 հազար դրամ, ինչը հանգեցրել է դոմինոյի էֆեկտի: Այս համատեքստում կառավարող ուժի զարմանքն անհասկանալի է՚, - ընդգծել է պատգամավորը: Նա ժամանակավրեպ է համարել խորհրդարանական լումների անցկացումը` կոչ անելով արտահերթ կարգով ուղղումներ կատարել Հարկային օրենսգրքում: Ամեն դեպքում, Էդմոն Մարուքյանը երկրի քաղաքացիներին կոչ է արել հունվարի 19-ին դուրս գալ փողոց և իրենց վերաբերմունքը հայտնել իշխանությունների գործողությունների նկատմամբ: «Այլ տարբերակ չկա, քանի որ ներկա ձևաչափով
քննարկումներն իրենց սպառել են՚, - կարծում է պատգամավորը:
«Ելք՚ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, վկայակոչելով պաշտոնական վիճակագրության տվյալները, ընդգծել է, որ 2017 թվականին Հայաստանում դիտվել են լրջագույն ինֆլյացիոն գործընթացներ:
Մասնավորապես, կարագը թանկացել է 41%-ով, խոզի միսը` 38%-ով, լոլիկը` 31%-ով, ոչխարի միսը` 28%- ով, կարտոֆիլը 28%-ով, ձուկը` 23%-ով, տավարի միսը` 18%-ով, դիզելային վառելիքը` 18%-ով, բենզինը` 18%-ով և այլն: 2018 թվականի հունվարի 1-ին նոր Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ինֆլյացիան նոր թափ է առել: Արդյունքում, ինչպես կարծում է պատգամավորը, ինֆլյացիան հասել է մինչև 20%: Եվ դա այն դեպքում, որ Ազգային վիճակագրական ծառայությունը, առնվազն, երկու անգամ նվազեցնում է ինֆլյացիայի իրական տեմպերը: Իսկ եթե նկատի ունենանք, որ 2018 թվականի կեսից կսկսվի վճարումների իրականացումը
պարտադիր կուտակային կենսաթոշակի շրջանակում, ակնհայտ է դառնում, որ իրավիճակը երկրում էլ ավելի կբարդանա: Քանի որ իշխանությունները հրաժարվում են քննարկել ուղղումները երկրի օրենսդրությունում, Նիկոլ
Փոշինյանը քաղաքացիներին կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ հունվարի 19-ին Շառլ Ազնավուրի հրապարակում նախատեսվող բողոքի գործողությանը, որը կազմակերպում է «Ելք՚ խմբակցությունը:
Նշենք, որ 2018 թվականին Հաայստանում զգալիորեն բարձրացել են թռչնամսի, կարագի, բենզինի, հեղուկ գազի, ոգելից խմիչքների, հավկիթի, շաքարի և այլ ապրանքների գները: Առաջիկայում սպասվում է ծխախոտի թանկացում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թանկացումները պայմանավորված են ավելի քան 800
ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացմամբ: Դրանք, հիմնականում, պայմանավորված են այն հանգամանքով, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնել նոր Հարկային օրենսգիրքը, ինչպես նաև` ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգիրքը, ինչը ենթադրում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացում: Գնաճը քննարկելու նպատակով հունվարի 10-ին խորհրդակցություն էր անցկացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` գնաճի հետևանքների հնարավոր մեղմմանը նպատակաուղղված
որոշումներ մշակելու նպատակով: Կառավարությանը հանձնարարվել է կազմել սոցիալապես կարևոր ապրանքների ցանկը, անընդհատ ուսումնասիրել դրանց գների դինամիկան, ներկայացնել գնային փոփոխությունները պայմանավորող օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, գնահատել դրանց թանկացման ռիսկերը և միջոցներ առաջարկել թանկացումների ազդեցությունը մեղմելու նպատակով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում անվանական աշխատավարձի աճի տեմպերն արագացել են` 2016 թվականի հունվար-նոյեմբերի 2%-ից մինչև 2,6%` 2017թ. հունվար-նոյեմբերին, և այն
կազմել է 189631 դրամ (393 դոլար): Պետական հատվածում աշխատավարձը 2017թ. հունվար-նոյեմբերին կազմել է 159 270 դրամ (330 դոլար), մեկ տարում մնալով անփոփոխ` նախորդ տարվա 9,7% աճից մինչև 1,2% անկում վատթարացման դիմաց: Ընդ որում, մասնավոր հատվածում աշխատավարձի աճի տեմպերը
կդանդաղեն մինչև 3,6%` նախորդ տարվա 4,4%-ից, կազմելով 225 966 դրամ (468 դոլար): Հայաստանի սպառողական շուկայի համար 2017 թվականը գնաճային էր` 2,6%, երկու տարի դեֆլյացիայից հետո` 2016թ.1,1% և 2015թ. 0,1%: Դա, հիմնականում, պայմանավորված էր պարենային ապրանքների գների 5,3% և ոչ
պարենային ապրանքների գների 1,7% աճով` ծառայությունների սակագների 0,5% նվազման պայմաններում:2017թ.-ին սպառողական գների ամսական միջին աճը կազմել է 0,2%` նախորդ տարվա 0,1% անկման դիմաց:

Իրանցի դիվանագետ. Իրանը, Հայաստանը և Վրաստանը փայլուն հնարավորություն ունեն եռակողմ մի շարք նախագծեր իրականացնել
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2018, 14:22

Արմինֆո.Հունվարի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ջավադ Չավամշահիդիի հետ։

Հայացք Մոսկվայից. Հիմար փորձագետները բավական շատ են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ Հայաստանում
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2018, 15:21

Արմինֆո. Հիմար փորձագետները բավական շատ են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ Հայաստանում, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

Թևան Պողոսյան. Միայն միավորվելով՝ ընդդիմադիր խմբակցությունները կկարողանան պայքարել Հայաստանում գների բարձրացման դեմ
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2018, 14:55

Արմինֆո. «Մեր ընդդիմադիր խմբակցությունները չեն կարող աշխատել միահամուռ կերպով, նրանց ձայները խորհրդարանում նշանակալի դեր չեն խաղում և մեծ կշիռ չունեն: Ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Ելք» և «Ծառուկյան», միավորման դեպքում միայն կառավարությունը կլսի նրանց»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման դեմ «Ելք» դաշինքի առաջիկա բողոքի ակցիաներին:

«Ելք» դաշինքը երթ է կազմակերպում՝ ընդդեմ թանկացումների
 Երեթշաբթի, 9 Հունվարի 2018, 11:39

Արմինֆո. Հունվարի 19-ին՝ ժամը 17:00-ին, «Ելք» դաշինքը կազմակերպում է երթ՝ ընդդեմ թանկացումների։ Երթը կմեկնարկի Մոսկվա կինոթատրոնի հրապարակից (Շառլ Ազնավուրի հրապարակ)։ Ինչպես տեղեկացնում է «Ելք» դաշինքի մամուլի ծառայությունը, համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը 

Սարգսյան. Վրաստանը պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները՝ իր արտադրանքը ԵԱՏՄ շուկաներում վաճառելու համար
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2017, 12:02

Արմինֆո.Վրացական կողմը պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների առկայությունը՝ իր արտադրանքը Եվրասիական տնտեսական միության շուկաներում վաճառելու համար: Այդ մասին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի հաջողություններն ինտեգրացիոն միության շրջանակներում
 Շաբաթ, 23 Դեկտեմբերի 2017, 15:28

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է օրինակ վերցնեն Հայաստանից, ուսումնասիրեն հաջողությունների ձեռքբերման և անգամ դժվար իրավիճակում հնարավորությունների մոբիլիզացման վերջինիս փորձը: Այդ մասին Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա «ԵԱՏՄ երեք տարին. նվաճումներ և հեռանկարներ» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Ալեքսանդր Վասիլևը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը լավատես է ԵԱՏՄ շրջանակներում բարդությունների վերացման հարցում
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2017, 15:19

Արմինֆո.Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը լավատես է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի / ԵԱՏՄ/ շրջանակներում բարդությունների վերացման հարցում:  

Վոլինկին. Հայաստանը, ունենալով նման աշխարհաքաղաքական դիրք, կարող է փոխգործակցության կամուրջ հանդիսանալ ոչ միայն ԵԱՏՄ, ԵՄ և Ռուսաստանի, այլ նաև՝ Իրանի և Մերձավոր Արևելքի միջև
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2017, 14:57

Արմինֆո.Հայաստանը, ունենալով նման աշխարհաքաղաքական դիրք, կարող է փոխգործակցության կամուրջ հանդիսանալ ոչ միայն ԵԱՏՄ, ԵՄ և Ռուսաստանի, այլ նաև՝ Իրանի և Մերձավոր Արևելքի միջև: Այդ մասին դեկտեմբերի 19-ին տարվա արդյունքներն ամփոփելու ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

ՄԳՌԽ զեկույց. Կայունություն Ղարաբաղի շուրջ, Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների հավասարակշռված զարգացում՝ 2017 թ. հիմնական արդյունքներից մեկը
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2017, 14:50

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունում կայունության պահպանումը, Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների հավասարակշռված զարգացումը 2017 թ. հիմնական արդյունքներից մեկն է, նշում են Միջազգային գործերի գծով ռուսական խորհրդի վերլուծաբանները «Ռուսաստանի արտաքին քաղաքականություն. հայացք 2018 թվականին» զեկույցում:

Բունդեսթագի պատգամավոր. ԵՄ «Արևելյան գործընկերությունը» երրորդ երկրի դեմ ուղղված չէ
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2017, 18:15

Արմինֆո.ԵՄ «Արևելյան գործընկերությունը» երրորդ երկրի դեմ ուղղված չէ: Այդ մասին «Հայաստանը՝ կամուրջ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև. հայ-գերմանական համագործակցություն» միջոցառման ժամանակ հայտարարել է Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր, հայ-գերմանական համաժողովի նախագահ Ալբերտ Վայլերը:

Շարմազանով. Լատվիան հայտնվել է Ադրբեջանի կեղծ քարոզչության ծուղակում
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2017, 17:33

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 15-ին հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալ Ինես Լիբիենա-Էգներեի հետ:

 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2017, 16:46

Արմինֆո.

Նալբանդյան. Հունաստանը մեր առանցքային գործընկերներից մեկն է ՀՀ-ԵՄ հարաբերություններում
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2017, 12:00

Արմինֆո. Հունաստանը մեր առանցքային գործընկերներից մեկն է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Ըստ ԱԳՆ մամուլի ծառայության, այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Հունաստանի արտգործնախարարությունում իր ելույթի ժամանակ: Նրա ասելով, վերջին շաբաթներն այս առումով շատ նշանակալի էին: «Նոյեմբերի 24-ին Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Լինելով Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ՝ Հայաստանը նաև զարգացնում է հարաբերություններն այլ ինտեգրացիոն ձևաչափերի հետ: Հուսով ենք, որ նման նպատակասլաց ու իրատեսական երկխոսությունը շարժիչ ուժ կհանդիսանա մեր տարածաշրջանում համագործակցության խթանման համար:

Սորին Վասիլե. ԵՄ-ի հետ համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա  համագործակցության լավ հարթակ դառնալ ԵԱՏՄ-ի և եվրոպական երկրների միջև
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2017, 19:14

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է  Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2017, 13:24

Արմինֆո.

Էյջի Տագուչի. ԵՄ հետ Հայաստանի և Ճապոնիայի համագործակցությունը կարող է նոր ուղղություններ բացել հայ-ճապոնական փոխգործակցության համար
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2017, 12:51

Արմինֆո. ԵՄ հետ Հայաստանի և Ճապոնիայի համագործակցությունը կարող է նոր ուղղություններ բացել հայ-ճապոնական փոխգործակցության համար: Դեկտեմբերի 11-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին:

 Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2017, 18:09

Արմինֆո.

«Արցախը ԽՍՀՄ-ից անկախացել եւ հռչակել է իր անկախությունը նույն իրավական հիմքերով, ինչ Հայաստանը եւ Լիտվանե. Էդուարդ Շարմազանովը` Լիտվայի դեսպանին
 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2017, 18:57

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով