Arminfo.info


856
Կանխատեսում. Բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների բացակայության պայմաններում առաջընթաց անհնար է
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017, 13:00

Արմինֆո. Քանի դեռ բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ չկան, առաջընթաց անհնար է, քանի որ Ստեփանակերտը կարող է շրջափակել Երևանի և Բաքվի ամեն մի որոշում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

ԵԱՀԿ ավստրիական նախագահություն. Խաղաղության ծրագրումը պետք է լինի ղարաբաղյան հակամարտության կողմերի ջանքերի առանցքը
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017, 12:52

Արմինֆո. ԵԱՀԿ ավստրիական նախագահությունն ուշադրությամբ հետևել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, որը կազմակերպվել էր հոկտեմբերի 16-ին Ժնևում ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ կայքում զետեղված հայտարարությունում:

Հայաստանի ԱԳՆ-ում արձագանքել են Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի հայտարարությանը
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017, 11:22

Արմինֆո.Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, որը Ժնևում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Հայաստանի ղեկավարին մեղադրել է «բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները ձախողելու՚ փորձի համար:

Փորձագետ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ժնևում քննարկել են 2018 թ. էսկալացիաներում դադարի հնարավորությունը
 Երեթշաբթի, 17 Հոկտեմբերի 2017, 15:00

Արմինֆո.Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի քննարկման հիմնական թեման, ամենայն հավանակնությամբ, 2018 թ. էսկալացիաներում հնարավոր դադարն է, երբ երկու երկրներում նախագահական ընտրություններ տեղի ունենան, գտնում է ՌԳԱ Էկոնոմիկայի ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևը:

Հայացք Բաքվից. Ժնևը Ղարաբաղի շուրջ բանակցություններում դինամիկայի հույս է ներշնչում
 Երեթշաբթի, 17 Հոկտեմբերի 2017, 14:01

Արմինֆո. Ժնևը Ղարաբաղի շուրջ բանակցություններում դինամիկայի հույս է ներշնչում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի /Բաքու/ ղեկավար Իլգար Վելիզադեն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների բանակցությունների արդյունքները
 Երեթշաբթի, 17 Հոկտեմբերի 2017, 10:54

Արմինֆո.ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում կայացած հանդիպումը, և կոչ է արել երկու երկրներին զարգացնել այդ հաջողութունը՝ հասնելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով Ժնևում կայացած հանդիպումը:

Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել շվեյցարահայ գործիչներ Վարդան Սիրմաքեշին և Ալբեր Պողոսյանին
 Երեթշաբթի, 17 Հոկտեմբերի 2017, 10:52

Արմինֆո. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ Ժնևում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցություններից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը նախօրեին հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Արտերկրյա այցերի ժամանակ տեղի հայ համայնքի հետ ավանդաբար կազմակերպվող հանդիպումների համատեքստում շվեյցարահայ համայնքի հետ ունեցած հանդիպմանը հանրապետության նախագահը նախ հակիրճ ներկայացրել է իր այցի նպատակը, ավարտված բանակցությունների արդյունքները և ԼՂ հիմնախնդրի լուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը, ապա խոսել համահայկական օրակարգի հարցերի և Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, անդրադարձել նաև հայրենիքի զարգացման գործում շվեյցարահայ համայնքի կարևոր ներդրմանը՝ նշելով, որ համայնքը, թեև մեծաթիվ չէ, բայց իր կարևոր և առանձնատուկ տեղն ունի սփյուռքահայ համայնքների շարքում:

Մեթյու Բրայզան դրական առաջընթաց է նկատել Սարգսյան-Ալիև հանդիպումից
 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017, 19:46

Արմինֆո. Նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի Ժնևոմ կայացած հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը վերջին երկար ժամանակահատվածի ամենադրական հայտարարությունն է, համոզված է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:

Սերժ Սարգսյան. Խնդրի լուծման տարբերակների մասին որևէ կոնկրետ պայմանավորվածություն չունենք
 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017, 18:36

Արմինֆո.Ժնևում՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել շվեյցարահայ

ԵԱՀԿ ՄԽ. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ
 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017, 18:12

Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում: Այդ մասին ասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ:

Ժնևում ավարտվել է Սարգսյան-Ալիև հանդիպումը. ՀՀ նախագահը մեկնել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն
 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017, 16:31

Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը հաջորդել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:

Դավիթ Բաբայան. Պաշտոնական Ստեփանակերտը հատուկ կարևորություն է  տալիս Ժնևում մեկնարկած Ալիև-Սարգսյան հանդիպմանը
 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017, 16:03

Արմինֆո. Պաշտոնական Ստեփանակերտը հատուկ կարևորություն է տալիս Ժնևում մեկնարկած Ալիև-Սարգսյան հանդիպմանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Վերլուծաբան. Վիեննայի և Պետերբուրգի պայմնավորվածությունների կատարման ամսաթվերի մասին Ժնևից Ալիևի հայտարարության բացակայությունը կնշանակի հայ բանակցողների ձախողում
 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017, 15:41

Արմինֆո.Ալիևի և Սարգսյանի ժնևյան հանդիպումը հատկանշական է միայն դրան հայկական կողմի համաձայնությամբ՝ հակառակ Ադրբեջանի և Արցախի զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման հարցում որևէ առաջընթացի բացակայությանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:

Վերլուծաբան. Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանին Ժնևի հանդիպմանը պարտադրել են
 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017, 14:54

Արմինֆո.Ամենայն հավանականությամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ժնևում ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանն ուղղակի պարտադրել են: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել

Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև՝ հանդիպելու Իլհամ Ալիևի հետ
 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017, 13:46

Արմինֆո. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի  նախաձեռնությամբ կայանալու է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

 Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2017, 17:36

Արմինֆո.

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին
 Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2017, 13:20

Արմինֆո. Հոկտեմբերի 16-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Հաջորդ շաբաթ Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 23:47

Արմինֆո. Հաջորդ շաբաթ Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո այդ մասին հաղորդել է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հավելելով, որ հանդիպումը կազմակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ: Ավելի վաղ Մինսկի միջնորդները հաղորդել էին, որ երկու պետությունների ղեկավարները   պատրաստ են վերսկսել բանակցությունները:

Քաղաքագետ. Երևանը պետք է ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությանն արժանացնի Ալիևի սադրանքները
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 17:46

Արմինֆո.Երևանը պետք է պաշտոնապես ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությանն արժանացնի Իլհամ Ալիևի վերջին սադրանքները Հայաստանի հետ սահմանին և նրա սադրիչ ելույթները Բաքվում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը:

Երևան. Այսօր որևէ երաշխիք չունենք, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողություններ չի սկսի
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 13:14

Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն անհրաժեշտ են երկու խնդիր լուծելու համար ՝ խաղաղության պահպանման և վստահության մթնոլորտի ձևավորման: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան