Arminfo.info

Հայ դատը հրապարակել է հերթական զեկույցը՝ "Ադրբեջանի՝ մարդու իրավունքների խախտումների հետաքննություններում ապացույցներ կեղծելու և թաքցնելու պետականորեն արտոնված քաղաքականությունը"
 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025, 18:01

Արմինֆո.Ապացույցների կեղծումը, հետաքննությունների մանիպուլացումը և արդարադատության խոչընդոտումը կազմում են Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մասը։ Այդ մասին ասվում է  ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի պաշտոնական հայտարարությունում:

Գորիսում կառուցվել է ժամանակակից մարզահրապարակ
 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025, 17:43

Արմինֆո.  Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ Գորիսի «Հաղթանակ» զբոսայգում կառուցվել է ժամանակակից ստանդարտներին համապատասխան մարզահրապարակ։

Հյուսիսային Եվրոպայի եւ բալթյան երկրների ներկայացուցիչները կարեւորում են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը
 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025, 16:15

Արմինֆո.ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը հունիսի 3-ին հանդիպել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) ԱԳ նախարարությունների քաղաքական տնօրենների ու Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ:

Երևանի քաղաքապետարանում կարծում են, որ տուգանքների բարձրացումը գործուն միջոց կդառնա շինարարական նորմերի խախտումների դեմ պայքարում
 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025, 16:12

Արմինֆո. Երևանի քաղաքապետարանում կարծում են, որ շինարարական ընկերությունների կողմից անվտանգության նորմերը չպահպանելու խնդրի լուծման արդյունավետ միջոցներից մեկը տուգանքների զգալի ավելացումն է՝ 10 և, նույնիսկ, 15 անգամ: Այդ մասին հունիսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Երեւանի քաղաքապետարանում հաճախակի ձերբակալությունները բացատրել են մյուս պետական կառույցներում համանման հետաքննությունների բացակայությամբ
 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025, 15:56

Արմինֆո. Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը պնդում է, որ քաղաքապետարանում կոռուպցիայի մակարդակը չի տարբերվում պետական այլ մարմիններում տիրող իրավիճակից: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 3-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ "Եթե պետական մյուս կառույցներում համանման հետաքննություն անցկացվեր, լրագրողները նոր հոդվածների առիթ չէին ունենա", - հայտարարել է քաղաքապետարանի մամուլի քարտուղարը:

Երեւանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ ձեռք բերելու իր անկարողության համար մեղադրել է ընդդիմությանը
 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025, 15:41

Արմինֆո. Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ընդդիմադիր ուժերին է մեղադրել խոստացված 45 նոր տրոլեյբուսներից 30-ը ձեռք բերելու քաղաքապետարանի անկարողության համար: Այդ մասին նա հայտարարել Է հունիսի 3-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Եթե աշխարհիկ կառույցները մնան դիտորդ կամ սպասեն միայն եկեղեցու քայլերին, ապա իշխանությունը հայտնվելու է շահեկան վիճակում. քաղաքագետ
 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025, 13:01

Արմինֆո. Այս նոր աննորմալ վիճակում ավելի քան երբեք կարևոր են ճիշտ հարցադրումները։ Պետք է ճիշտ դնել հարցը, որպեսզի պատասխաններ հնարավոր լինի գտնել։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Աջափնյակում 18 մլն դրամ արժողությամբ հողամասը վերադարձվել է պետությանը
 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025, 12:23

Արմինֆո.  Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Շիրազի փողոցում գտնվող՝ 735 քմ մակերեսով հողամասը: Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը:

Լոռու նախկին մարզպետը ստանձնել է Հայաստանի ոստիկանապետի պաշտոնը
 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025, 11:56

Արմինֆո.  Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը, ով նախօրեին հրաժարական էր տվել, ստանձնել է Հայաստանի ոստիկանապետի պաշտոնը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
 Երկուշաբթի, 2 Հունիսի 2025, 20:44

Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հրաժեշտ է տվել պաշտոնին
 Երկուշաբթի, 2 Հունիսի 2025, 13:54

Արմինֆո.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՀՀ ոստիկանապետին:

«Գեղարդ» հիմնադրամ. Մինչ Շուշիում անցկացվում է մանկական փառատոն, Արցախից բռնությամբ տեղահանված հազարավոր երեխաներ զրկված են իրենց հայրենիքում մեծանալու հնարավորությունից
 Երկուշաբթի, 2 Հունիսի 2025, 12:21

Արմինֆո Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ադրբեջանի Գիտության և կրթության նախարարությունը Շուշիում կազմակերպել է «Շուշին թյուրքական ժողովուրդների միության մշակութային մարգարիտն է» խորագրով մանկական ստեղծագործական միջազգային փառատոնը։ Այդ մասին հաղորդում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:

Հայաստանի մշակույթի ականավոր գործիչների ժամացույցները ներկայացված են մեկ հարթակում՝ "Հիշողության սլաքներ" ցուցահանդեսի շրջանակում
 Երկուշաբթի, 2 Հունիսի 2025, 11:50

Արմինֆո.  Գրականության և արվեստի թանգարանում բացվել է "Հիշողության սլաքները" բացառիկ ժամանակավոր ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի մշակույթի մեծերի անձնական ժամացույցները՝ յուրաքանչյուրն իր պատմությամբ և խորհրդանիշներով:

Հայ դիզայներները մասնակցել են Indonesia Fashion Week 2025-ին
 Երկուշաբթի, 2 Հունիսի 2025, 11:30

Արմինֆո.  Հայ դիզայներները մասնակցել են Ինդոնեզիայի նորաձևության շաբաթին (Indonesia Fashion Week 2025 - IFW 2025), որը տեղի է ունեցել մայիսի 28-ից մինչեւ հունիսի 1-ը Ջակարտայում ՝ JCC միջազգային ցուցահանդեսային կենտրոնում: Ինդոնեզիայում նորաձևության այս ամենամեծ ամենամյա իրադարձությունը հավաքել էր դիզայներների ողջ աշխարհից:

Հայաստանում կանխվել է «Տելեգրամ»-ի միջոցով շուրջ 2 կգ թմրանյութ իրացնելու փորձը
 Երկուշաբթի, 2 Հունիսի 2025, 10:40

Արմինֆո.  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները փորձել են ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով՝ 1,9 կգ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որը նախատեսված է եղել «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում թմրամիջոցի իրացմամբ զբաղվող խանութ-հարթակի միջոցով իրացնելու համար։

Հայաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել
 Երկուշաբթի, 2 Հունիսի 2025, 10:32

Արմինֆո Հունիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 00:12-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 1-ին, ժամը 20։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.79⁰ և արևելյան երկայնության 44․39⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․0 մագնիտուդով երկրաշարժ։

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով . օդերևութաբանների կանխատեսում
 Երկուշաբթի, 2 Հունիսի 2025, 10:30

Արմինֆո.Երևանում հունիսի 2-ին, 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո, 5-ի և 6-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
 Շաբաթ, 31 Մայիսի 2025, 15:20

Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

"Հայաքվե"-ն Հայաստանի գլխավոր դատախազից պահանջում է քրեական վարույթ հարուցել ՀՀ վարչապետի նկատմամբ
 Շաբաթ, 31 Մայիսի 2025, 15:07

Արմինֆո. "Հայաքվե" քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուշադրությունն է հրավիրում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ սահմանադրության դրույթների կոպիտ խախտման վրա: Այդ մասին մայիսի 31-ին հայտարարել է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Հայաստանում սկսում է արմատավորվել «Դիմակների պատռման» բրենդը. քաղաքագետ
 Շաբաթ, 31 Մայիսի 2025, 14:39

Արմինֆո Հայաստանում սկսում է արմատավորվել «Դիմակների պատռման» բրենդը: Այդ մասին իր հոդվածում գրում է քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։




Մեկնաբանվողներ
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է