Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 13:30
Արմինֆո.Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը Հայաստանի կառավարությանը կոչ է արել գործել բացառապես օրենքի սահմաններում: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 12:33
Արմինֆո. Ռուս գեղասահորդ, օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Ուրմանովը մարզական հավաք է անցկացնում Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սաների հետ:
|
Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 12:20
Արմինֆո.Հայաստանում դիտվում է արժեքային համակարգի բացահայտ դեգրադացիա: Այդ մասին գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Էլինար Վարդանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
|
Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 10:44
Արմինֆո. Ազգային ժողովի Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 1-ին հանդիպել են ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտակայի հետ: Ողջունելով նորանշանակ դեսպանին խորհրդարանում` Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը շնորհավորել է Աոկի Յուտակային պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
|
Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 10:43
Արմինֆո.Ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու ակտիվ արշավ է սկսել: Մարտի 30-ից հակառակորդը տարբեր բնույթի տեղեկություններ է տարածում, թե, իբր, հայկական կողմն ուժեր է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին։ Իսկ գիշերը թշնամական կողմը Հայաստանին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու համար։
|
Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 21:57
Արմինֆո.Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում իր պատասխանատվության գոտի է համարում նրա ինքնիշխան տարածքը ՝ կարգավորված պետական սահմանների շրջանակներում, ՌԲԿ-ին ասել են ՀԱՊԿ-ում: Այնտեղ այդպես են պատասխանել հանրապետությունում կազմակերպության պատասխանատվության գոտու հարցը պարզաբանելու Երևանի պահանջին։
|
Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 15:15
Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին, 19-ին և 26-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
|
Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 11:13
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար Հիսուս Քրիտոսը ոչ միայն Աստծո որդին է, այլև՝ մեծագույն հեղափոխական: Հղում անելով Սուրբ գիրքին՝ նա Հիսուս Քրիստոսի ուղին համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը։
|
Ուրբաթ, 29 Մարտի 2024, 19:15
Արմինֆո. Ավարտվել է զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
|
Ուրբաթ, 29 Մարտի 2024, 19:01
Արմինֆո.Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով:
|
Ուրբաթ, 29 Մարտի 2024, 17:53
Արմինֆո.102-րդ ռազմակայանի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում ՝ ի պատասխան "Հայաստանի բարեկամների ցանցի" պատրաստած "Խորացնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունները. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում" զեկույցի դրույթները մեկնաբանելու խնդրանքին: Ցանցը գլխավորում է Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
|
Ուրբաթ, 29 Մարտի 2024, 15:18
Արմինֆո. Այսօր Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի օրակարգում չորս հարց է. միջազգային աջակցություն եւ բռնի տեղահանված արցախցիների սոցիալական և հումանիտար խնդիրները Հայաստանում, արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովման, ինչպես նաև պատանդների ու գերիների իրավունքների պաշտպանության և վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները և հոգևոր ու պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այդ մասին մարտի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
|
Ուրբաթ, 29 Մարտի 2024, 15:17
Արմինֆո.Ադրբեջանը հայ ժողովրդի նկատմամբ վարում է համակարգային ցեղասպան քաղաքականություն, և եթե դրան դիմակայենք զիջողական և պարտվողական կեցվածքով, դա մեզ կտանի դեպի նոր ողբերգություններ։ Այդ մասին մարտի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում իր ելույթում նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
|
Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 16:37
Արմինֆո. ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու նպատակով: ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, hատկացված 1 մլրդ 393 մլն 405.8 հազար դրամ գումարը կուղղվի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի և Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը:
|
Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 16:14
Արմինֆո. «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմում է ՀՀ ԱԺ երեք խմբակցություններին և անկախ պատգամավորներին ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու և քվեարկության դնելու պահանջով՝ համաձայն ՀՀ սահմանադրության 115 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի։ Այդ մասին ասվում է «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժման՝ ԱրմԻնֆո-ին տրամադրված պահանջագիր-հայտարարությունում:
|
Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 14:13
Արմինֆո.Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում մարտի 29-ից ապրիլի 1-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, ապրիլի 1-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում նաև` Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի:
|
Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 13:49
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով առաջարկում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ «40 հազար+10 հազար դրամի» ծրագրի հիման վրա ևս 9 ամսով շարունակել սոցիալական աջակցության միջոցառումը, այսինքն՝ կեցության և այլ ծախսերը հոգալու համար տրամադրվող աջակցությունը շարունակել 2024 թ. ապրիլից մինչև դեկտեմբեր ներառյալ: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
|
Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 13:44
Արմինֆո.Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ "Աստանա" դիվանագիտական ակումբի գործարար պատվիրակության երեւանյան հանդիպման արդյունքում, ինչի մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են "Աստանա" դիվանագիտական ակումբի մամուլի ծառայությունից:
|
Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 18:32
Արմինֆո. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր այսօրվա հայտարարություններով Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմ հիմքեր է տալիս: Նման կարծիք է հայտնել "Հայաստան" դաշինքի ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
|
Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 17:33
Արմինֆո.Մենք ցանկանում ենք Հայաստանին առաջարկել այլընտրանքային լոգիստիկ երթուղի, որն էապես կկրճատի բեռնափոխադրողների ժամանակային ծախսերը և ունի մրցակցային գին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է "Աստանա" դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ Ղազախստանի գործարար պատվիրակության հանդիպման հարթակներում:
|