Arminfo.info


Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
 Ուրբաթ, 15 Մարտի 2024, 16:19

Արմինֆո.Երևան, մարտ 14- Եվրոթերմ ընկերության 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ներառվելով պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում: Դրանով գործարքները ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց հասանելի են մարտի 14-ից։

Արամ Ավետիսն իր 4-րդ գիրքը նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմին
 Ուրբաթ, 15 Մարտի 2024, 15:58

Արմինֆո. Որքան կարելի է հավատալ հայրենասիրության բացակայությանը մի մարդու մոտ, ով բացահայտ և հեշտությամբ հերքում է իր մեջ որևէ հայրենասիրական դրսևորում, բայց որոշ ժամանակ անց հրատարակում է ցավի մասին "ճչացող" գիրք, գիրք, որն արյունահոսում է երիտասարդ տղաների մի ամբողջ սերունդ հնձած պատերազմի վերքերից:

Մուրադ Մերզուկին՝ "Նռան գույնը" ներկայացման մասին. "Ես հավատարիմ եմ մնացել Փարաջանովի վիզուալ մտածողությանը, բայց, միևնույն ժամանակ, պահպանել եմ իմ անձնական մեծ ազատությունը"
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 17:58

Արմինֆո.Մարտի 15-ին և 16-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծանուն ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և կոլաժիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված "Նռան գույնը" պարային ներկայացման երևանյան պրեմիերան: Նախագծի և դրամատիկական կոնցեպտի հեղինակը, ով ոգեշնչված է Փարաջանովի համանուն ֆիլմից, Սաթե Խաչատրյանն է (Ֆրանսիա), ներկայացման խորեոգրաֆը՝ Մուրադ Մերզուկին (Ֆրանսիա):

Հնդկաստանի դեսպան. Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացումն ավելի ամուր հիմք է տվել երկկողմ հարաբերություններին
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 16:40

Արմինֆո. Փոփոխվող գլոբալ և աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում մենք ուրախ ենք, որ մեզ հաջողվել է Հայաստանի հետ դուրս գալ փոխգործակցության ևս մեկ ոլորտ, այն է ՝ պաշտպանության ոլորտում աճող համագործակցությունը ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհան՝ հայ-հնդկական գործարար համաժողովի բացման ժամանակ: "Դա ավելի ամուր հիմք է տվել մեր հարաբերություններին", - ընդգծել է նա:

Լևոն Ստեփանյանը չի բացառել Հայաստանի և Ռուսաստանի միջև երկրում ռուս սահմանապահների  գտնվելու մասին պայմանագրի չեղարկումը
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 14:59

Արմինֆո.Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանը չի բացառել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 1992թ.ռուս սահմանապահների գտնվելու մասին պայմանագրի չեղյալ հայտարարումը՝ երկկողմ հարաբերություններում ընթացող գործընթացների ֆոնին:

Նախարար.  պետական բուհերի խոշորացումն օրենքի պահանջ է
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 14:50

Արմինֆո.Հայաստանի  բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման հարցը բարդ գործընթաց է և պահանջում է բարդ որոշումների ընդունում ։ Այդ մասին մարտի 14-ին լրագրողներին հայտարարել է  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մեկնաբանելով Երեւանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայի ապագայի մասին հարցը։

Նախարար. նոր համակարգի կիրառման արդյունքում արդեն դուրս է գրվել ավելի քան 90 հազար էլեկտրոնային դեղատոմս
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 14:45

Արմինֆո. ՀՀ քաղաքացիներին էլեկտրոնային դեղատոմսերի տրամադրման համակարգը կարգավորվում է ամենօրյա ռեժիմով։ Այդ մասին մարտի 14-ին լրագրողներին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հայաստանի ԱԳ փոխնախարարը վերահաստատել է Կայուն զարգացման նպատակների իրականացման Երևանի հանձնառությունը
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 14:02

Արմինֆո. Մարտի 13-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ ԵՏՀ կայուն զարգացման տարածաշրջանային ֆորումի բարձրաստիճան հատվածին: ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Վահան Կոստանյանը իր խոսքում, մասնավորապես, նշել է.

Ամերիկայի հայկական համագումարը հիասթափված է ֆինանսական օգնության չափից, որը Բայդենի վարչակազմն առաջարկում է տրամադրել Հայաստանին 2025 թվականին
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 13:54

Արմինֆո. Ամերիկայի հայկական համագումարը հիասթափված է ֆինանսական օգնության չափից, որը Բայդենի վարչակազմն առաջարկում է Հայաստանին տրամադրել 2025թվականին:

Երևանում ընթանում են Ֆրանկոֆոնիայի օրեր. տոնակատարությունների մեխը՝ Հայաստանի ազգային կամերային նվագախմբի համերգային ծրագիրն է
 Չորեքշաբթի, 13 Մարտի 2024, 16:39

Արմինֆո.Երևանում ընթանում են Ֆրանկոֆոնիայի օրեր. տոնակատարությունների մեխը Հայաստանի ազգային կամերային նվագախմբի համերգային ծրագիրն է, որը մեկնարկել է մարտի 9-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

ՀՀ ԱԳՆ. Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը
 Չորեքշաբթի, 13 Մարտի 2024, 11:50

Արմինֆո.ԵՄ խորհուրդը դեռեւս 2022 թվականին հայկական կողմի հայցի հիման վրա կայացրեց աննախադեպ հրատապ որոշում` երկու ամիս ժամկետով Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ:

Գլխավոր դատախազությունը պահանջում է գույք բռնագանձել Արագածոտնի նախկին մարզպետից, ԱԺ նախկին պատգամավորից և «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ- նախկին գլխավոր հաշվապահից
 Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 18:43

Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 27-ին, մարտի 5-ին և մարտի 7-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երեք հայցադիմումները (վարույթ ընդունված հայցադիմումների քանակը՝ 102): Այդ մասին  հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

"Սովետական հանրագիտարանը" ի աջակցություն Փաշինյանին. Հայաստանի տարածքը 29 800 քառ. կմ-ից պակաս է
 Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 15:21

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության տարածքը՝ 29 800 քառակուսի կիլոմետր, կլորացված թիվ է։ Այդ մասին մարտի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը՝ Տավուշի գյուղերը հանձնելու մասին․մենք պետք է ելնենք դե-յուրե իրականությունից
 Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 13:04

Արմինֆո. Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին երբևէ խոսք չի եղել և չի կարող լինել։ Այդ մասին մարտի 12-ին մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանին գտնվող 4 գյուղեր անհապաղ վերադարձնելու մասին Բաքվի պահանջը։

Հայկ Մարության.  բոյկոտը պայքարի միակ միջոցն է
 Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 12:51

Արմինֆո.Երևանի նախկին քաղաքապետ, "Ազգային առաջընթաց" կուսակցության անդամ Հայկ Մարությանը ընդդիմադիր կուսակցություններին կոչ է արել բոյկոտել հասարակական տրանսպորտի թանկացման մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշումը: Այդ մասին նա հայտարարել է մարտի 12-ին՝ քաղաքապետարանի շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ։

Երևանի իշխանություններն ընտրել են տրանսպորտի ոլորտում առկա խնդիրը լուծելու ամենահեշտ ճանապարհը. նախկին թաղապետ
 Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 11:28

Արմինֆո.Տրանսպորտի ոլորտը չափազանց նուրբ է, քանի որ վերաբերում է Երևանի տասնյակ հազարավոր բնակիչների շահերին։ Այդ մասին մարտի 12-ին քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիայի շրջանակներում լրագրողներին հայտարարել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 18:36

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Ադրբեջանում հետապնդման ենթարկված հայի ճակատագրի մասին վավերագրական ֆիլմն արժանացել է "Օսկարի"
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 17:56

Արմինֆո. Նախորդ դարի 80-ական թվականներին Ադրբեջանում հետապնդման ենթարկված հայի մասին պատմող "Վերջին վերանորոգման արհեստանոցը" վավերագրական ֆիլմն արժանացել է "Օսկարի"՝ ԱՄՆ կինոակադեմիայի 96-րդ մրցանակաբաշխության ժամանակ: Ֆիլմի ռեժիսորներն են Բեն Փրաուդֆուտը և Քրիս Բաուերսը ։

Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերել Sky Dew օդապարիկ
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 16:23

Արմինֆո. Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերել Sky Dew օդապարիկ, որը հագեցած է հրթիռների և ինքնաթիռների հեռահար հայտնաբերման առաջադեմ համակարգով:

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները մտադիր են փակել Երևանի կոնսերվատորիան. հարցը մնում է բաց
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 16:00

Արմինֆո.Փակվում է Երևանի պետական կոնսերվատորիան: Սա նույնն է, ինչ թուրքը գրավի Երևանը: «Ֆեյսբուքի» իր էջում այդ մասին գրել է օպերային երգչուհի, Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս Աննա Պողոսյանը:




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան