Arminfo.info


Արդշինբանկի կողմից առաջարկվող ծառայությունների փաթեթ Արցախի մեր հայրենակիցների համար
 Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2023, 16:00

Արմինֆո.Արցախի սիրելի հայրենակիցներ, Արդշինբանկը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ ֆինանսական գործարքներին ձեր հասանելիությունը և հարմարավետությունը ապահովելու համար:

Վարկային արձակուրդ՝ Converse SME վարկատեսակի շրջանակում
 Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2023, 15:58

Արմինֆո.Կոնվերս Բանկն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է օգտվել ֆինանսավորման Converse SME պրոդուկտից նոր պայմաններով: Դրանք լրամշակվել են՝ հաշվի առնելով բիզնեսի կարիքները և ֆինանսների ներգրավման հնարավորությունները:

Կառավարությունն առաջ է անցել արցախցիներին միանվագ օգնություն տրամադրելու ժամկետներից. Փաշինյան
 Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2023, 15:43

Արմինֆո. ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը նախատեսվածից ավելի արագ աշխատեց եւ կառավարության երեկվա նիստում հայտարարված թվի փոխարեն, այսօր խոստացված 100 հազարները ստացան ավելի մեծ թվով՝ 29 հազար 78 ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, որոնցից 14 հազար 593-ը երեխաներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը միանվագ օգնություն կստանա շուրջ 85-90 հազար արցախցի. փոխվարչապետ
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2023, 12:14

Արմինֆո. Ընթացիկ շաբաթվա վերջին Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անհետաձգելի կարիքների համար 100 հազար դրամի չափով միանվագ օգնություն կստանա 66 հազար քաղաքացի, հաջորդ շաբաթվա վերջում՝ 85-90 հազար: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է անվերապահորեն հարգվեն. հայտարարություն
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023, 19:55

Արմինֆո. Այսօր Ժնևում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանում 34 երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ խորը մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ։

Թաթոյան» հիմնադրամը հրապարակել է հատուկ զեկույց հայ զինծառայողների ընտանիքներին Ադրբեջանի պատճառած հոգեկան տառապանքների վերաբերյալ
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023, 13:48

Արմինֆո. Ադրբեջանը դիտավորությամբ հոգեկան տառապանքներ է պատճառել հայ զինծառայողների մայրերին, քույրերին և նրանց ընտանիքների մյուս անդամներին: Այդ մասին ասվում է ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի «Թաթոյան» հիմնադրամի պատրաստած նոր զեկույցում:
 

Փաստաբաններին ծեծի ենթարկելու աղմկահարույց միջադեպի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան. Գլխավոր դատախազություն
 Երեթշաբթի, 10 Հոկտեմբերի 2023, 17:13

Արմինֆո.Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 9-ին հաստատել է Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ի, օպերլիազոր Վ.Պ.-ի և վկա Մ.Ե.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Հայաստանի ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված ոճրագործությունների վերաբերյալ
 Երեթշաբթի, 10 Հոկտեմբերի 2023, 10:33

Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է անգլերեն արտահերթ նախնական զեկույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման վայրերում իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքների ու տեղահանված անձանց հետ անհատական զրույցների վերլուծության վերաբերյալ.  https://www.ombuds.am/images/files/e76a3b67b4a56fadb3271705e33eeec5.pdf :

Արցախի 097 կոդով հեռախոսահամարները կսպասարկի Team Telecom Armenia-ն
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023, 17:05

Արմինֆո. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարեց «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի հայտը շարժական կապի տարածաշրջանային 097 կոդով «Ղարաբաղ տելեկոմի» առկա հեռախոսահամարների սպասարկումը Team Telecom Armenia-ին տրամադրելու մասին։ Այսպիսով, «Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր բաժանորդները կկարողանան օգտվել շարժական կապի բոլոր ծառայություններից`պահպանելով իրենց հեռախոսահամարները։

Արցախցիները Թումո ակադեմիայում անվճար սովորելու եւ Թումոյի թիմին միանալու հնարավորություն կունենան
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023, 11:13

Արմինֆո. Արցախցի դիմորդների համար հայտարարվում է Թումո ակադեմիայի ընդունելության հավելյալ փուլ: Այդ մասին ասվում է "Թումո" կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

Անվճար բանկային քարտեր՝ Արցախի հայրենակիցներին
 Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2023, 18:29

Արմինֆո.  Ակբա բանկը, հաշվի առնելով Արցախի մեր հայրենակիցների՝ ներկա փուլում բանկային ծառայություններից օգտվելու խիստ անհրաժեշտությունը, նրանց 5 տարի ժամկետով անվճար սպասարկմամբ կտրամադրի MasterCard Standard և Visa Բարերար  տեսակի քարտեր։

«Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար
 Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2023, 18:38

Արմինֆո.Արցախի հայերի բռնի տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ IDBank-ը ստեղծել է բանկային ծառայությունների արտոնյալ փաթեթ՝ նախատեսված հատուկ Արցախի մեր հայրենակիցների համար։

Երևանի կենտրոնում գտնվող "ԱՕԿՍ"-ի շենքը վերադարձվել է պետությանը. Գլխավոր դատախազություն
 Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2023, 16:57

Արմինֆո. 2023 թվականի հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատվեց Վարչական դատարանի կողմից: Այդ մասին հաղորդել է Գլխավոր դատախազությունը:

ՀԿԵ-ն անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում Լեռնային Ղարաբաղից  Հայաստան ժամանող քաղաքացիներին
 Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2023, 11:16

Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ից  ամենօրյա ռեժիմով տեղական հաղորդակցության էլեկտրական գնացքներով անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում 2023 թվականի սեպտեմբերի 25-ից Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանող քաղաքացիներին՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է համագործակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մասնագետների հետ
 Շաբաթ, 30 Սեպտեմբերի 2023, 10:10

Արմինֆո.ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է համագործակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ: Այդ մասին հաղորդում է կոմիտեի  մամուլի ծառայությունը:

Իդրամը և ՎԻՎԱ հիմնադրամը՝ Արցախի հայերին
 Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2023, 15:17

Արմինֆո.Արցախից բռնի տեղահանված բնակիչների առջև ծառացած կենսական խնդիրները հաշվի առնելով՝ Իդրամ ընկերությունը որոշել է սատար կանգնել «ՎԻՎԱ - բժիշկներն ու կամավորները՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամին, որն աջակցում է դժվարին կացության մեջ հայտնված հայրենակիցներին։ ՎԻՎԱ հիմնադրամին է փոխանցվել 5մլն դրամ։

Առողջապահության նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին դառնալ արյան դոնոր
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023, 13:43

Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին կամավոր արյուն հանձնել՝ պաշարները համալրելու նպատակով:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում արցախցիներին
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023, 13:19

Արմինֆո. ԿԳՄՍՆ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ-ում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին։ Այդ մասին հաղորդում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը:

IDream՝ հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր երիտասարդների համար
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2023, 16:11

Արմինֆո.IDBank-ն արդեն մի քանի տարի է, ինչ իրականացնում է IDream կրթական ծրագիրը ուսանողների համար։ Ծրագրի նպատակն է ուսանողներին տալ տեսական և պրակտիկ գիտելիքներ, իսկ ծրագրի լավագույն մասնակիցները հնարավորություն են ստանում անցնել աշխատանքի IDBank-ում։

Ժաննա Անդրեասյան. Արցախցի դպրոցականներն ու ուսանողներն ուսումնական գործընթացը կշարունակեն Հայաստանի կրթական հաստատություններում
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2023, 16:05

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը հանդիպել են կրթության ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մեկտեղելու ջանքերը և առավել արդյունավետ դարձնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության կազմակերպումը:




Մեկնաբանվողներ
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան