Arminfo.info


Օսկանյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 13:20

Արմինֆո.Հանրապետության հրապարակում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման երեկվա հանրահավաքը տպավորիչ է։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հավելելով, որ անձամբ է մասնակցել երեկվա բողոքի ակցիային ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 12:42

Արմինֆո. Քառօրյա այցով Հայաստանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի եւ ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Իվանա Ժիվկովիչը:

ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 19:12

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան ներկայացուցիչ Նանա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և խոսել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) միջև առկա երկար տարիների արդյունավետ համագործակցությունից:

Հայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 18:50

Արմինֆո.2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1015 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Այդ մասին ասվում է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում իրականացրած աշխատանքների ամփոփ վիճակագրությունում:

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ամենաբարձր կետում չեն. Միրզոյան
 Շաբաթ, 20 Ապրիլի 2024, 12:17

Արմինֆո.Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն ամենաբարձր կետում չեն։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ «Arab News» պարբերականի հետ հարցազրույցում:

Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Jewellery Academy  խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 17:27

Արմինֆո. Գեղագիտության ազգային կենտրոնի Պատկերասրահում (Աբովյան փ. 13) բացվել է Jewellery Academy («Զարդարվեստի ակադեմիա») խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Հունգարիայի և Սլովակիայի գեղարվեստի ակադեմիաների և մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները:

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակում
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 16:08

Արմինֆո.Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։

Պաշտպանության նախկին նախարար. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ "զննել", իբր, ոչ պիտանի հրթիռները
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 12:05

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսպես կոչված, "ոչ պիտանի հրթիռները" անձամբ զննելու կոչով դիմել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: ԱրմԻնֆո-ին տրամադրված իր հայտարարությունում նախկին նախարարը նշել է.

Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 19:13

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է  Ֆրանկոֆոնիայի միջազգային  կազմակերպության  (L`OIF) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) տնօրեն Էմմանուել Սամսոնին: ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 19:06

Արմինֆո. Ապրիլի 17-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:

Լիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 18:37

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար (մամուլի հետ տարվող աշխատանքների վարչության պետ) է նշանակվել Լիլիթ Շաբոյանը:

ԱրարատԲանկի աջակցությամբ Մատենադարանը կարձանագրի ձեռագրերի վերականգնման նոր նշաձող և կընդլայնի միջազգային համագործակցության շրջանակները
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 15:08

Արմինֆո.Ալինա Հովհաննիսյան: «Սա ավելին է, քան պարզապես ֆինանսական աջակցություն», - «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետզոտական  ինստիտուտ»-ի տնօրեն Արա Խզմալյանն այդպես է բնութագրել ԱրարատԲանկի հետ գործակցության սկիզբը, որի արդյունքում Մատենադարանի ձեռագրերի ուսումնասիրությամբ եւ վերականգնմամբ զբաղվող կենսաքիմիական լաբորատորիան կհամալրվի անհրաժեշտ սարքավորումներով:

ԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկել
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2024, 17:53

Արմինֆո.Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որը իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկել՝ իջեցնելով ոստիկանական ավտոմեքենայից։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանը:

Հայաստանում կնշվի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 11:51

Արմինֆո.Հայաստանում ամեն տարի օգոստոսի 3-ին կնշվի իրաքյան Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 15-ի նիստում դրական եզրակացություն է տվել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

Հայաստանում աշխատանք է տարվում իշխանության ապակենտրոնացման ռազմավարության մշակման ուղղությամբ. նախարար
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 11:12

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին։ ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, պատվիրակության կազմում էին ԵԽ Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը, ներգաղթի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։

Հայաստանում կստեղծվի սիմուլյացիոն կենտրոն վիրաբույժների ուսուցման համար
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 16:22

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է, մասնավորապես, միջոցներ հատկացնել Արարատի մարզի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ինֆեկցիոն ծառայությունների համար՝ նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների, ինչպես նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արմավիրի մարզային մասնաճյուղի վերակառուցման աշխատանքների բնականոն ընթացքը ապահովելու համար:

Լավրով. ԱՄՆ-ը և նրա արբանյակները փորձում են խափանել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման շուրջ պայմանավորվածությունները
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 16:20

Արմինֆո. ԱՊՀ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նեղ կազմով նիստում շոշափվել է Համագործակցության երկրների գործերին արտաքին ուժերի միջամտության հարցը: Այդ մասին ապրիլի 12-ին Մինսկում ԱՊՀ ԱԳՆԽ նիստի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք այսօրվա հանդիպմանը քննարկվել է Համագործակցության երկրների գործերին արտաքին ուժերի միջամտության թեման։

Ավստրալիան նոր դեսպան ունի Հայաստանում
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 15:45

Արմինֆո. Ապրիլի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի Համագործակցության դեսպան Ջոն Գիրինգին (նստավայրը՝ ք․ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բանակցություններ է վարել ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենի հետ
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 15:23

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստի շրջանակում Հայաստան այցելած Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին:

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են վերսկսել պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 14:39

Արմինֆո.Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են վերսկսել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների աշխատանքը: Այդ մասին ապրիլի 11-ին լրագրողներին հաղորդել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին