Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 15:16
Արմինֆո. Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 11:44
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին, ով Հայաստան է ժամանել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 19:01
Արմինֆո. Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի Դաշնային խորհրդի փոխնախագահ, Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանի, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանի ուղեկցությամբ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության համաձայն, պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։
Պարոն Իգնացիո Կասիսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Պատվիրակության անդամները շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններում՝ ծանոթանալով Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրագործման ընթացքին, հայ ժողովրդի կրած մարդկային և մշակութային կորուստներին: Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավար Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին այցելության համար և պատվիրակության ղեկավարին նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 14:32
ԱրմԻնֆո. Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հանդիպումը ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության (DSCA) տնօրեն Մերի Բեթ Մորգանի հետ։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 10:36
Արմինֆո. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 19:12
ԱրմԻնֆո. Վերջին տարիներին Հայաստանը վերածվել է մարդկանց ներհոսք ունեցող ընդունող երկրի, ինչը միգրացիայի կառավարումը դարձնում է պետական քաղաքականության առանցքային ուղղություն։ Այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացված՝ միգրացիայի կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններին նվիրված կառավարական խորհրդակցության ժամանակ։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 18:03
Արմինֆո. Հոկտեմբերի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ՝ Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) հետ համագործակցությամբ, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը՝ նվիրված զինվորական ծառայության ընթացքում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 11:47
Արմինֆո.Հոկտեմբերի 9-ից 11-ը Դիլիջանում անցկացվեց Tourism Regional Forum (TRF) 2026-ը՝ զբոսաշրջության, հյուրընկալության, ներդրումների, մշակույթի և քաղաքային միջավայրի զարգացման ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Green Rock-ի նախաձեռնությամբ անցկացված ֆորումը երկրորդ անգամ համախմբեց ոլորտի մասնագետներին՝ շարունակելով 2024 թվականին մեկնարկած նախաձեռնությունը։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 20:03
Արմինֆո. Հոկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությանը։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 16:50
Արմինֆո.Հոկտեմբերի 11-ից աշխատանքային այցով Վաշինգտոնում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 16:34
Արմինֆո. ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ խորհրդաժողովի (COP17) նախապատրաստումը հարցեր է առաջացնում պետական բյուջեի միջոցների ծախսման հիմնավորվածության վերաբերյալ: Այդ մասին հոկտեմբերի 13-ին "Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը բարելավելու փոխարեն" թեմայով մամուլի ասուլիսում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը։
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 17:14
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բարերար Դավիթ Տոնոյանը ստորագրել են Կոտայքի մարզի Հավուց թառ վանական համալիրի պահպանման և վերականգնման վերաբերյալ համագործակցության հուշագիր։
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 15:14
Արմինֆո. Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև՝ 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում ՄԱԿ կենսաբազմազանության խորհրդաաժողովի (COP17) անցկացման շուրջ համաձայնագիրը:
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 19:48
Արմինֆո.ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում: Այդ մասին ասվում է Հայաստանի ՆԳՆ հաղորդագրությունում։ Հաղորդվում է, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը։
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 16:24
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Լիսե Նուրդգարդին՝ հավատարմագրերի պատճենների հանձնման կապակցությամբ։
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 10:40
Արմինֆո: Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները պատրաստվում են ապահովել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) միջոցառումների անվտանգությունը:
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 18:02
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին:
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 17:01
Արմինֆո. ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության և դիմակայունության գործակալության ներկայացուցիչներին։
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 18:58
ԱրմԻնֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի գլխավորած պատվիրակությանը։
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 18:55
ԱրմԻնֆո. Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ։
|