Arminfo.info


Արցախի ղեկավարությունն այցելել է "Եռաբլուր" զինվորական պանթեոն
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 11:54

Արմինֆո. Այսօր՝ մայիսի 9-ին, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է <Եռաբլուր> զինվորական պանթեոն և ծաղկեպսակ դրել Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների քաջությունը հավերժացնող հուշապատին: Շահրամանյանին ուղեկցում էին Արցախի կառավարության անդամներ, Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ, հոգևորականներ, այդ թվում՝ Դադիվանքի վանահայր Հայր Հովհաննեսը:

Արամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձը
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 13:01

Արմինֆո.Ապրիլի 24-ը սոսկ նահատակների հիշատակի օր չէ, այն կոչ է, ուղերձ, որ գալիս է մեզ մեր փառապանծ նահատակներից: Այդ մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողության ժամանակ իր ելույթում:

Աշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 10:52

Արմինֆո.Այսօր ՝ ապրիլի 24-ին, լրանում է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Այսօր աշխարհասփյուռ հայությունը հարգանքի տուրք է մատուցում Սուրբ նահատակների հիշատակին: Այսօր Հայաստանում քաղաքացիները ծաղիկներ են տանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՝ հարգանքի տուրք մատուցելու մարդկության պատմության մեջ առաջին անգամ ազգային հողի վրա մարդկանց զանգվածային սպանության անմեղ զոհերի հիշատակին: Իսկ երեկ  երեկոյան Երևանում և հանրապետության մի շարք մարզերի տեղի են ունեցել ջահերով երթեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։

"Միասին" շարժումն Ազգային ժողովի պատգամավորներին կոչ է անում ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 17:36

Արմինֆո. Վարչախմբի կողմից «սահմանազատում, սահմանագծում» անվան ներքո իրականացվում են բացարձակ ապօրինի գործողություններ՝ առայժմ Տավուշում։ Այդ մասին ասվում է  «Միասին» այլընտրանքային, հասարակական, քաղաքական շարժման հայտարարությունում:

Զինկոմիսարիատներն էլեկտրոնային ծանուցագրեր կուղարկեն
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 15:59

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Շառլ Ազնավուրի արվեստն աշխարհին կներկայացվի նորովի և յուրովի
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 20:56

Արմինֆո.Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ աշխարհահռչակ շանսոնյե, մեծանուն հայ Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունները շուտով հնարավոր կլինի լսել նաև սիմֆոնիկ  կատարմամբ։

Պետդեպարտամենտում պատմել են Հայաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ քաղաքականության սկզբունքների մասին
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024, 18:56

Արմինֆո.Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շարունակական ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին հաղորդել են ԱՄՆ Պետդեպարտամենտում՝ արձագանքով «RAND» կորպորացիյի կայքում հրապարակված «ԱՄՆ-ն չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել» վերլուծության մեջ տեղ գտած դրույթների մասին «Ամերիկայի ձայնի» հարցմանը:

Փաշինյանը կարծում է, որ ՄՔԴ-ին միանալը կպաշտպանի Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 13:54

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երրորդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Այս տարի միջոցառումը նախագահում է Կորեայի Հանրապետությունը: Ինչպես հաղորդում է Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունը, Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

Ընդդիմադիր. Հայաստանի կառավարությունը տապալել է իր ծրագիրը, այդ թվում ՝ ՀԱՊԿ գծով
 Ուրբաթ, 15 Մարտի 2024, 16:01

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը տապալել է իր իսկ հնգամյա ծրագիրը, որը հաստատվել էր ՀՀ Ազգային ժողովի կողմից։ Այդ մասին այսօր հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ քննարկվում է ՀՀ կառավարության ծրագրի կատարումը։

Թեհրանն ու Երևանը կրկին ընդգծել են տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 18:34

Արմինֆո. Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները:

Ռուս փորձագետ. Աստանան ու Բաքուն "իրենց հարսանիքն" ունեն
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 16:59

Արմինֆո.Բաքուն և Աստանան մտադիր էին, գործնականում, ապացուցել "միջին տերության" մասին վարկածի ճշմարտացիությունը։ Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի  Ադրբեջան այցին։

Երևանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի շինարարությունը կսկսվի արդեն այս տարի. քաղաքապետ
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 11:53

Արմինֆո. Ինչպես սպասվում է, արդեն ընթացիկ տարում կսկսվի Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի շինարարությունը: Այդ մասին մարտի 11-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը ։

Արցախի խորհրդարանը Հայաստանի իշխանություններին քննադատել է արցախցի փախստականների բնակարանային ապահովման նախագծի համար
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 10:50

Արմինֆո.Արցախի խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ, որում Հայաստանի իշխանություններին քննադատել է արցախցի փախստականների բնակարանային ապահովման առաջարկվող նախագծի համար:

Ստանո. Ադրբեջանի կողմից EUMA-ի հասցեին մեղադրանքներն ու շարունակական քննադատությունը անհիմն են եւ իսկապես ցավալի
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 17:49

Արմինֆո.Եվրամիությունն աջակցում է  կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն:  Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոն:

Խորհրդարանի խոսնակ. Մենք ՀԱՊԿ-ին ընդամենը մեկ հարց ենք տվել, որն անպատասխան է մնացել.  "որտե՞ղ է կազմակերպության պատասխանատվության գոտին"
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 16:47

Արմինֆո. Մենք ընդամենը մեկ հարց ենք տվել ՀԱՊԿ - ին, որն անպատասխան է մնացել. "որտե՞ղ է կազմակերպության պատասխանատվության գոտին, և արդյո՞ք այն ճանաչում է Հայաստանի սահմանները, և ի՞նչ սահմաններով է Հայաստանն անդամակցել ՀԱՊԿ–ին": Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը, թե Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է:

Պապիկյան. Հայաստանի կողմից ձեռք բերվող սպառազինությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 12:58

Արմինֆո. Այսօր Հայաստանի առաջնահերթությունը սեփական զինված ուժերի արդիականացումն է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ փետրվարի 23 - ին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՀ-ն ի վիճակի է ինքնուրույն սպառազինություն ձեռք բերել պաշտպանության համար, թե նրան անհրաժեշտ է Եվրոպայի ֆինանսական աջակցությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանից բխող սպառնալիքները:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ. Ադրբեջանը ձգտում է կանոնավորել բռնությունն ու ագրեսիան, միջազգային վեճերը լուծել ռազմական միջոցներով
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 15:25

Արմինֆո.Սովը որպես պատերազմ վարելու մեթոդ օգտագործելը, ինչպես նաև հակամարտություններից և ճգնաժամերից տուժած բնակչությանը մարդասիրական օգնության մերժումը միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում է։ Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՝ՄԱԿ Անվտանգության խորհրդի "Կլիմայի փոփոխության և պարենային անվտանգության ազդեցությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման վրա" բաց քննարկման ժամանակ։

Չարենցավանում բացվել է ռեակտիվների արտադրության լաբորատորիա, որոնք օգտագործվում են մոլեկուլային կենսաբանության, կենսաքիմիայի և իմունային ախտորոշման փորձարկման համար
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 11:55

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը փետրվարի 13-ին այցելել է «Reactive Science» ընկերության կողմից Չարենցավանում հիմնադրված լաբորատորիա։ 

Նպաստառու ընտանիքների թիվը նվազել է 18 տոկոսով. Միասնական սոցիալական ծառայությունը հաշվետվություն է ներկայացրել վարչապետին
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024, 13:37

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ կառույցի 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով:

"Հայաքվե" նախաձեռնություն. սահմանադրական բարեփոխումների անվան տակ փորձ է արվում ոչնչացնել հայոց պետականությունը
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 19:34

Արմինֆո."Նոր սահմանադրության" ընդունումը Հայաստանի անկախության հռչակագրի վերացումն է։ Այդ մասին փետրվարի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հայաքվե" շարժման համակարգող, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին