Arminfo.info

Փաշինյանը խոստացել է "ջախջախել" ընտրակաշառքի հետ կապված քաղաքական ուժերին
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:59

Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել է տարածաշրջանային բոլոր սպառնալիքները և կառավարում է դրանք, իսկ միակ սպառնալիքը մնում է "պատերազմի եռագլուխ կուսակցության և նրա պոչերի" գործունեությունը։ Այդ մասին հունիսի 17-ին Ազգային ժողովում հայտարարել է ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ժամի ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Միասնության թեւեր»․ իշխանական ՔՊ կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որն իրեն վերագրվում է ընտրությունների պաշտոնական արդյունքներով
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 10:01

Արմինֆո.«Միասնության թեւեր» կուսակցությունը ԿԸՀ-ի ընտրական արդյունքները համարում է ապօրինի եւ աջակցում է այն չճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի հայտարարություններին։ Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարությունում։

ԲՀԿ. Երկու տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումը կասկածի տակ է դնում խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 13:09

Արմինֆո.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումը՝ անվավեր ճանաչել քվեարկության արդյունքներն այն ընտրատեղամասերում, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) ամենաշատ ձայներն էր հավաքել, ոչ այլ ինչ է, քան ուղղակի միջամտություն ընտրական գործընթացներին, ինչը կասկածի տակ է դնում հերթական խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 12-ին դիմել է ԿԸՀ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 13:04

Արմինֆո.«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 12-ին դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում իր համակիրներին հավաքվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ պաշտպանելու ազատ կամարտահայտման իրավունքը։
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 12:54

Արմինֆո.«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում իր համակիրներին հավաքվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ պաշտպանելու ազատ կամարտահայտման իրավունքը

ՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով ձգտում են խոչընդոտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքը երկրի խորհրդարան. Տոնոյան
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 09:50

Արմինֆո. ՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով ձգտում են խոչընդոտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքը երկրի խորհրդարան: Այս մասին Facebook-ի իր էջում գրում է կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

Հայաստանի նախկին արտգործնախարար․ Հայաստանի քաղաքացիներն իշխանություններին ՀՀ սահմանադրությունը փոխելու, ՀԱԵ դեմ ոտնձգություններ իրականացնելու եւ երկրի ինքնիշխանությունը խախտելու մանդատ չեն տվել
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 18:12

Արմինֆո.  Հայաստանի քաղաքացիները Հայաստանի իշխանություններին մանդատ չեն տվել ՀՀ սահմանադրությունը փոխելու, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգություններ իրականացնելու և երկրի ինքնիշխանությունը խախտելու համար: Այդ մասին Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՝ արձագանքելով Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքներին եւ դրան հաջորդած իրադարձություններին։

«Հայաքվե». Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները պետք է բողոքարկվեն Սահմանադրական դատարանում
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 12:40

Արմինֆո. «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը հայտարարում է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկելու անհրաժեշտության մասին՝ դրանց վերջնական չեղարկման և նոր ընտրությունների նշանակման հեռանկարով։ Այս մասին ասված է խորհրդի Facebook-յան էջում հրապարակված հայտարարության մեջ, որտեղ ներկայացված է հունիսի 7-ին կայացած ընտրությունների քաղաքական գնահատականը։

Արցախի ԱԺ նախագահ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան Հայաստանի պետականության, ազգային անվտանգության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 21:27

Արմինֆո.  Հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու Արցախի բռնազավթումից և Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից հետո՝ հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջանում։ Այդ մասին «Ֆեյսբուքի» էջում հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը։

Քաղաքագետ․ Գոյություն ունի երկու պետություն, որոնք շահագրգռված են Հայաստանում իրավիճակի ապակայունացմամբ
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 15:22

Արմինֆո.Գոյություն ունի, առնվազն, երկու պետություն, որոնք շահագրգռված են Հայաստանում իրավիճակի ապակայունացմամբ, բայց բացահայտ չեն դրսևորում նման մտադրություններ։ Երևանում կայացած մամլո ասուլիսում այդ մասին հայտարարել է հայ քաղաքագետ, Genesis Armenia վերլուծական կենտրոնի հիմնադիր և տնօրեն Աբրահամ Գասպարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Սյունիքը կարող է դառնալ մի կետ, որտեղ գլոբալ խաղացողներին ավելի ձեռնտու կլինի պահպանել անկայունությունը, քան վերջնականապես կարգավորել իրավիճակը։

ԵԽԽՎ միջանկյալ հայտարարությունը դիտարկում ենք որպես ապատեղեկատվություն․ ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհուրդ
 Երեքշաբթի, 19 Մայիսի 2026, 22:08

Արմինֆո.  ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ տարակուսելի է համարել ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության՝ մայիսի 13-ի միջանկյալ հայտարարության մեջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «քաղաքականության մեջ աննախադեպ ներգրավվածության» վերաբերյալ արձանագրված գնահատականը, որը նկատում է ապատեղեկատվությամբ ուղղորդյալ և ամբողջովին հակասող ԵԽԽՎ 2026 թ․ հունվարի 25-ի թիվ 2633 (2026) բանաձևին։ Այդ մասին ասվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունում։ 

34 տարի առաջ իրականացվել է Շուշիի ազատագրման "Հարսանիք լեռներում" գործողությունը
 Ուրբաթ, 8 Մայիսի 2026, 14:21

Արմինֆո.Ուղիղ 34 տարի առաջ այս օրը՝ 1992 թվականի մայիսի 8-ին, հայկական կողմը հաջողությամբ իրականացրեց Շուշի քաղաքի ազատագրման "Հարսանիք լեռներում" գործողությունը:

100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2026, 16:11

Արմինֆո.Ակբա բանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ նոր համագործակցությամբ 100 միլիոն եվրո կուղղի Հայաստանում գործող բիզնեսների զարգացմանը, ընդ որում՝ ֆինանսավորման 50 միլիոն եվրոյի ռիսկը կկրի ՎԶԵԲ-ը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ EFSD+ ծրագրի շրջանակում:

Վատ վերաբերմունք հայոց պետականության նկատմամբ, ՀԱՊԿ-ում Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք. ահա թե ինչն է փչացնում Բելառուսի հետ հարաբերությունները. ԱԺ խոսնակ
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 13:55

Արմինֆո. Վատ վերաբերմունք հայոց պետականության նկատմամբ, ՀԱՊԿ-ում Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, Ադրբեջանի հետ 44 - օրյա պատերազմի նախապատրաստություն և շատ այլ բաներ. ահա թե ինչն է փչացնում Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները: Այդ մասին մայիսի 6-ին ճեպազրույցում լրագրողներին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը,  պատասխանելով հարցին, թե արդյոք իր վերջին հայտարարությունը չի փչացնի հարաբերությունները Բելառուսի հետ։

Փաշինյան․ դժվար ժամանակներում մեր անտառը մեզ պահել է, հիմա եկել է ժամանակը, որ մենք պահենք մեր անտառը
 Շաբաթ, 2 Մայիսի 2026, 14:27

Արմինֆո Մայիսի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության բացման արարողությանը։

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը
 Շաբաթ, 2 Մայիսի 2026, 13:18

Արմինֆո Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը։

Կառավարության հաղորդագրության համաձայն, Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարի չորրորդ քառորդում, վերականգնվել է Կառավարության որոշմամբ և հատկացված միջոցներով:

Հայաստանում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը կազատականացվի
 Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026, 11:02

Արմինֆո. Հայաստանում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումները կազատականացվեն: Ապրիլի 30-ի նիստում Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով հանձնաժողովը դրական կարծիք է հայտնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» օրենքում կառավարության կողմից ներկայացված փոփոխությունների վերաբերյալ:

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը Հայաստանի քաղաքական ուժերին առաջարկում է հունիսի ընտրություններից հետո ապաքաղաքականացնել Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը
 Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 12:29

Արմինֆո. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հունիսին խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին առաջարկում է ապաքաղաքականացնել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը։

Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների առնչությամբ
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026, 18:20

Արմինֆո. Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հասարակական կարգի պահպանության, անվտանգության ապահովման, քաղաքացիների հոսքերի արդյունավետ կառավարման և պետական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կգործեն երթևեկության և տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ։

Ընդդիմադիր պատգամավորը բռնեց Հայաստանի վարչապետին ստի մեջ
 Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026, 11:04

Արմինֆո. «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է ստի մեջ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի վերականգնման հարցում։




Մեկնաբանվողներ
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով