Arminfo.info


Նյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասին
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 11:16

Արմինֆո. Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, սակայն Նյու Դելին մտածում է նաև իր պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանման խթանման մասին:

ԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 17:18

Արմինֆո. ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, ապրիլի 16-ին կայացած նիստում Եվրոպայի խորհրդին Կոսովոյի անդամակցության հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը:

Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 15:19

Արմինֆո.Կոնվերս Բանկ՝ իր Converse Leasing պրոդուկտով կմասնակցի Leasing Expo ամենամյա ցուցահանդեսին: Բանկի տաղավարի այցելուները կկարողանան ծանոթանալ բիզնեսի ֆինանսավորման առաջարկներին, ստանալ բարձրակարգ խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև՝ լրացնել ֆինանսավորման հայտ:

Վաշինգտոնը կաջակցի Երևանին էներգետիկայի դիվերսիֆիկացման գործում. Փաշինյանի բրյուսելյան հանդիպման արդյունքները
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 18:31

Արմինֆո. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, Բրյուսելում հանդիպում են ունեցել` վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը: Այդ մասին ասվում է ի աջակցություն Հայաստանի դիմակայունության  ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի համատեղ հանդիպման ամփոփիչ հաղորդագրությունում:

Օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Ուրմանովը մարզական հավաք է անցկացնում Երևանի գեղասահքի և հոկեյի դպրոցում
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 12:33

Արմինֆո. Ռուս գեղասահորդ, օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Ուրմանովը մարզական հավաք է անցկացնում Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սաների հետ:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է անսասան մնալ հայրենիք վերադառնալու եւ սեփական ժողովրդավարական ինքնակառավարումն իրականացնելու ձգտումներում. Հայաստանի ԱԺ պատգամավոր
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 11:40

Արմինֆո. Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը ելույթ  է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում: Այդ մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Վարչապետ. ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024, 13:40

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Kathimerini օրաթերթին, որը ներկայացրել է վարչապետի մամուլի ծառայությունը.

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության հետ
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 18:35

Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:  Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինը։

Լիահույս եմ, որ Հայաստան-Հունաստան-Կիպրոս հարթակում փոխգործակցության խթանմանն ուղղված ջանքերն իրենց նպաստը կբերեն հայ և հույն ժողովուրդների անվտանգությանն ու բարօրությանը. Փաշինյան
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 11:53

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ ազգային տոնի առթիվ:

ԱԳ նախարարի տեղակալ. Հայ-հնդկական հարաբերությունների զարգացման խորացումն ու առաջընթացը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է
 Շաբաթ, 16 Մարտի 2024, 13:01

Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի նախաձեռնությամբ մարտի 15-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների զարգացման ու խորացման թեմայով:

ՀՀ մշտական ներկայացուցիչ. ՄԱԿ-ը և ԱԽ-ը դեռ պետք է ընդունեն հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած խախտումների լրջությունը և մտածեն դրանք կանխելու անկարողության մասին
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 17:41

Արմինֆո.Հայաստանն աջակցում է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի ջանքերին, որն առաջնահերթ ուշադրություն է դարձնում գենդերային հավասարության ռազմավարությունների ինտեգրմանն ուղղված իր աշխատանքում: Այդ մասին ՄԱԿ - ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի "Հակամարտությունների կանխարգելման խթանում. կանանց և երիտասարդների դերի ամրապնդում» թեմայով հանդիպմանն իր ելույթի ժամանակ:

Տոկաև. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 11:37

Արմինֆո. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Այդ մասին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ՝ Ադրբեջան իր պետական այցի նախօրեին:

Հայաստանը և ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ընդլայնում են ռազմատեխնիկական համագործակցությունը
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 11:08

Արմինֆո.ՀՀ կառավարությունը մարտի 7-ին հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին" օրենքի նախագծին:

Միրզոյան. Ադրբեջանի կողմից ուժի ապօրինի կիրառման անպատժելիությունը հանգեցրել է նոր տարածքային նկրտումների Հայաստանի նկատմամբ
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 14:07

Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը,Միրզոյանն իր ելույթում ասել է.

Քննչական կոմիտեն բացահայտել է ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակներում պետական միջոցները խարդախությամբ հափշտակելու դեպքեր
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 14:59

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի հատուկ  հանձնարարություններով  գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող մի քանի քրեական վարույթների նախաքննությունը։

Ֆինլանդիայի դեսպանը նշել է Հայաստանում ներդրումների համար հեռանկարային ոլորտները
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 19:30

Արմինֆո. Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի գլխավորած պատվիրակությանը։

Ֆինլանդիայի դեսպան. Ֆինլանդիան կփորձի նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 16:59

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:

ԵԱԶԲ-ը և Հայ-ռուսական համալսարանն սկսում են ՊՄՀ ոլորտում գիտական հետազոտությունների և կրթական դասընթացների ծրագիր
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 11:27

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) եւ Հայ-ռուսական համալսարանը (ՀՌՀ) սկսում են համատեղ գիտահետազոտական եւ կրթական ծրագրեր իրականացնել պետական-մասնավոր համագործակցության ոլորտում։

Ինչպես հաղորդել է ԵԱԶԲ մամուլի ծառայությունը, համապատասխան պայմանագիրն ստորագրել են ԵԱԶԲ կառավարիչ տնօրեն Դենիս Իլյինն ու ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը։ Համագործակցության առանցքային ուղղություններից մեկը կլինի պետական-մասնավոր համագործակցության ոլորտի համար որակյալ կադրերի պատրաստումը: Առաջիկա տարում նախատեսվում է վերլուծական ուսումնասիրությունների եւ հաշվետվությունների համատեղ պատրաստում պետական-մասնավոր համագործակցության արդիական խնդիրների եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Համագործակցությունը կիրականացվի ՀՌՀ-ի տնտեսագիտության եւ ֆինանսների ամբիոնի հիմքի վրա։

Ադրբեջանը գորգի վրա է հրավիրել երկրում ԵՄ պատվիրակության ղեկավարին
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 17:18

Արմինֆո.Ադրբեջանի Հանրապետությունում Եվրոպական միության (ԵՄ) դեսպան Պետեր Միխալկոն կանչվել է երկրի ԱԳՆ, որտեղ նրան եւս մեկ անգամ տեղեկացվել է, որ "նախնական պայմանավորվածություններին հակասող ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում լուրջ մտահոգություն է առաջացնում":

Արարատբանկը $ 5 մլն է ներգրավել GGF-ից՝ խթանելու կանաչ ֆինանսավորումը Հայաստանում
 Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024, 15:11

Արմինֆո.Վարկավորման նպատակն է խթանել ՓՄՁ-ների և տնային տնտեսությունների կանաչ գործունեությունը, հատկապես գյուղատնտեսական, արտադրական ծրագրերի և վերականգնվող էներգիայի փոքրածավալ նախագծերի իրականացումը:




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին