Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:55
Արմինֆո. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին:
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:20
Արմինֆո.Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում և թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողովը։ Այն կազմակերպվում է ժողովրդական արվեստի անվանի գործիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 17-18-ը և նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 16:49
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, ով Հայաստան է ժամանել Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 17:05
Արմինֆո.Այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանի արդարադատության ոլորտի կառույցների, միջազգային գործընկերների և ԵՄ տեխնիկական աջակցության թիմի հետ մասնակցել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ II» ծրագրի ավարտին նվիրված միջոցառմանը։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 16:43
Արմինֆո. Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ։
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 20:38
Արմինֆո. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 225-րդ նստաշրջանի լիագումար նիստում կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ ՝ վերահաստատելով Հայաստանի աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին և ողջունելով "ՅՈՒՆԵՍԿՕ80" գործընթացը:
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 18:01
Արմինֆո. Հոկտեմբերի 12-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Մարտին Բրենսի հետ:
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 18:00
Արմինֆո. Հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ:
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 17:41
Արմինֆո.Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը:
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 11:13
Արմինֆո: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի կողմից հովանավորվող «Միջազգային համագործակցության ամրապնդում թվային տեխնոլոգիաների համատեքստում կանանց և աղջիկների իրավունքների խթանման և պաշտպանության համար» վերնագրով բանաձևը: Այն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին է ներկայացվել Հայաստանի, Էստոնիայի, Ռուանդայի, Ուրուգվայի, Սենեգալի, Շվեդիայի և Ղազախստանի կազմի մեջ մտնող միջտարածաշրջանային խմբի կողմից:
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026, 19:20
Արմինֆո. Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը: Հանդիպմանը ներկա էին նաև Իրանի Մեջլիսում Իրան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և ղեկավարի տեղակալ Գեղարդ Մանսուրյանը:
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026, 18:17
Արմինֆո. Հայաստանում կայուն ենթակառուցվածքային նախագծերի շրջանակներում թվայնացման, հեռահաղորդակցության և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հնարավորություններն են քննարկվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը եւ Շվեդիայի զարգացման ֆինանսական հաստատության՝ «Swedfund»-ի աքսելերատոր ծրագրի տնօրեն Յոհան Բոստրյոմ Հեյսկալայի գլխավորած պատվիրակության հանդիպման ընթացքում։
|
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 16:49
Արմինֆո.Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մարոկկոյի Թագավորության արտաքին գործերի, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մարոկկացիների հարցերով նախարար Նասեր Բուրիտայի հետ։
|
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 10:23
Արմինֆո: 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և անձնական մասնակցությամբ հաստատված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացել Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 18:41
Արմինֆո: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 14:30
Արմինֆո. Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված՝ «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» խորագրով միջոցառմանը։
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 10:21
Արմինֆո. Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026, 16:30
Արմինֆո. Սեպտեմբերի 22-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Բրյուսել։ Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրեն Մարտիեն Սխոտսմանսի հետ։
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026, 11:46
ԱրմԻնֆո. Բեռլինի Թանգարանային կղզու եզակի ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 22:32
Արմինֆո. «Մի դրամի ուժը» նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։
|