Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:17
Արմինֆո. ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ:
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 19:40
Արմինֆո. ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մայիսի 1-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլոնի եւ հանձնախմբի անդամ Ջիմ Կոստայի հետ:
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 19:12
Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան ներկայացուցիչ Նանա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և խոսել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) միջև առկա երկար տարիների արդյունավետ համագործակցությունից:
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 15:17
Արմինֆո. Հայ - ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տ.գ. դ., պրոֆեսոր Էդվարդ Մարտինի Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով: Այդ մասին այսօր հաղորդել Է ՌԴ բարձրագույն կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին՝ ՀՌՀ-ում "Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում" միջազգային գիտաժողովի բացման արարողության ժամանակ:
|
Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 18:18
Արմինֆո. Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կժամանի Հարավայիան Կովկաս՝ տարածաշրջանային շրջագայության:
|
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 16:01
Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ադրբեջանցի լրագրողին, որը փորձել է իրենց տներից վտարված արցախցիներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու հարցը կապել Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի հետ, հիշեցրել է այն հայերի մասին, որոնք նախորդ դարի 80-ականների վերջին լքել են Ադրբեջանը:
|
Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 12:15
Արմինֆո. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են։ Այդ մասին գրում է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին խորհրդական Ջեյմս Քարդենը՝ The American Conservative ամսագրի համար իր հոդվածում։
|
Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 16:40
Արմինֆո. Մոսկվայում տեղի է ունեցել Միջազգային ռուս-հայկական "Լազարյան ակումբի" խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են ռուս և հայ հասարակական և քաղաքական գործիչներ, գործարար համայնքի ներկայացուցիչներ, քաղաքագետներ և պատմաբաններ:
|
Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 18:27
Արմինֆո. «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված համատեղ հանդիպմանն ընդառաջ նամակով դիմել է ԵՄ ղեկավարությանը՝ բարձրացնելով Արցախից բռնի տեղահանված հայերի բնակապահովության հարցը։
|
Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 16:41
Արմինֆո.Հայաստանում և տարածաշրջանում վերականգնողական եզակի կենտրոն Զինվորի տունը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել բժշկական գործիքներ և սարքավորումներ՝ մի շարք վիրահատություններ իրականացնելու համար։
|
Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 14:30
Արմինֆո. Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների նոր օրակարգը, որը ներկայումս գտնվում է մշակման փուլում, կդառնա ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կարևոր շարունակությունը: Այդ մասին ապրիլի 4-ին Հայաստանի եվրոպական ինտեգրման հարցերին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
|
Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 14:08
Արմինֆո. Այսօրվա դրությամբ Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության 2,6 մլրդ եվրո ընդհանուր գումարից հատկացվել է 550 մլն եվրո: Այդ մասին ապրիլի 4-ին "Հայաստանի եվրոպական ինտեգրման նոր հեռանկարներն ու մարտահրավերները" թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
|
Շաբաթ, 30 Մարտի 2024, 15:48
Արմինֆո. Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը թելադրված էր այն իրողություններով, որոնցում գտնվում էր ՀՀ-ն։ Այդ մասին 24News-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն խոսքերին, թե Երևանը միշտ գնացել է եվրաինտեգրման ճանապարհով, բայց հանկարծ մի գիշերում նրան ներքաշել են ԵԱՏՄ:
|
Ուրբաթ, 29 Մարտի 2024, 15:18
Արմինֆո. Այսօր Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի օրակարգում չորս հարց է. միջազգային աջակցություն եւ բռնի տեղահանված արցախցիների սոցիալական և հումանիտար խնդիրները Հայաստանում, արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովման, ինչպես նաև պատանդների ու գերիների իրավունքների պաշտպանության և վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները և հոգևոր ու պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այդ մասին մարտի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
|
Երեթշաբթի, 26 Մարտի 2024, 11:36
Արմինֆո. Այժմ Ռուսաստանը բավական բարդ շրջան է ապրում բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ "Արգումենտի ի ֆակտի"-ի հարցազրույցում:
|
Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 14:00
Արմինֆո. Խորհրդարանը մարտի 19-ին քննարկել է ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
|
Ուրբաթ, 15 Մարտի 2024, 16:11
Արմինֆո. ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջընթաց է գրանցվել բոլոր ուղղություններով, բացառությամբ՝ վիզային ռեժիմի դյուրացման հարցի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական ծորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ։
|
Ուրբաթ, 15 Մարտի 2024, 16:08
Արմինֆո.Հայաստանը կարող է հայտ ներկայացնել Եվրամիությանն անդամակցելու համար։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
|
Ուրբաթ, 15 Մարտի 2024, 16:05
Արմինֆո. ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդումը կպահանջի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերանայում:
|
Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 17:41
Արմինֆո.Հայաստանն աջակցում է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի ջանքերին, որն առաջնահերթ ուշադրություն է դարձնում գենդերային հավասարության ռազմավարությունների ինտեգրմանն ուղղված իր աշխատանքում: Այդ մասին ՄԱԿ - ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի "Հակամարտությունների կանխարգելման խթանում. կանանց և երիտասարդների դերի ամրապնդում» թեմայով հանդիպմանն իր ելույթի ժամանակ:
|