Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 19:14
Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունն արգելել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանի մուտքը երկիր: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ինքը՝ Բադալյանը։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 19:12
ԱրմԻնֆո. Վերջին տարիներին Հայաստանը վերածվել է մարդկանց ներհոսք ունեցող ընդունող երկրի, ինչը միգրացիայի կառավարումը դարձնում է պետական քաղաքականության առանցքային ուղղություն։ Այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացված՝ միգրացիայի կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններին նվիրված կառավարական խորհրդակցության ժամանակ։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 11:39
ԱրմԻնֆո. Եվրոպական միության ամենահաջողված քաղաքական նախաձեռնություններից մեկը՝ Արևելյան գործընկերությունն այսօր փորձության է ենթարկվում աշխարհի աստիճանական մասնատման նոր իրողություններում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում, որը տեղի է ունեցել Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում։
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 19:19
Արմինֆո. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսն առանձին հանդիպումներ է ունեցել խորհրդարանական ընդդիմադիր "Հայաստան" եւ "Ուժեղ Հայաստան" խմբակցությունների հետ:
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 13:10
ԱրմԻնֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հաստատել է «եկեղեցական ճգնաժամը» քննող քննիչ հանձնաժողովի կազմը:
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 19:14
ԱրմԻնֆո. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարիաննա Ղահրամանյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության առողջապահության ու կախվածությունների վարչության պետ Քրիստեան Շիմեկի գլխավորած պատվիրակության հետ։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 17:01
Արմինֆո. ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության և դիմակայունության գործակալության ներկայացուցիչներին։
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 10:49
ԱրմԻնֆո. Եվրոպական հանձնաժողովը հատուկ աջակցության փաթեթներ չի առաջարկում այն երկրներին, որոնք չունեն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, այդ թվում՝ Հայաստանին, ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 16:18
Արմինֆո. Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 6-ի իր որոշմամբ հաստատել է քննչական խմբի թվակազմը, որը կզբաղվի "եկեղեցու ճգնաժամի" ուսումնասիրմամբ: Կազմի հաստատմանը կողմ է քվեարկել ԱԺ իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության 62 պատգամավոր: Ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 13:49
ԱրմԻնֆո։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Հզոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ստեղծված քննչական խմբի աշխատանքներին, որը կհետաքննի «եկեղեցու ճգնաժամը»։ Այս մասին հոկտեմբերի 6-ին խորհրդարանական նիստում հայտարարել են խմբակցությունների ղեկավարներ Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը։
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026, 15:22
Արմինֆո. Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը, որի կազմում ներառված էին երկու տասնյակից ավելի ԵՄ անդամ երկրների, Արտաքին գործողության եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ:
|
Շաբաթ, 26 Սեպտեմբերի 2026, 12:21
Արմինֆո. Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ։
|
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 20:12
Արմինֆո.Հայաստանի եվրաինտեգրման կուրսն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Այդ մասին սեպտեմբերի 25-ին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը։
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 18:20
ԱրմԻնֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 20:34
Արմինֆո. Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կայուն տրանսպորտի և զբոսաշրջության հարցերով Եվրոպական հանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասի հետ։
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026, 18:34
Արմինֆո. IDBank-ը «Կողք կողքի» ծրագրի շրջանակում նոր համագործակցություն է սկսել այս անգամ Սևան համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026, 10:49
ԱրմԻնֆո. Ռուսաստանը ցանկանում է հավատալ, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան օբյեկտիվորեն գնահատել եվրաինտեգրման այն արկածախնդրության վտանգը, որի մեջ նրանց այժմ ներքաշում են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ եվրոպական խնդիրների վարչության տնօրեն, Արկտիկական խորհրդում Ռուսաստանի Դաշնության ավագ պաշտոնատար անձ Վլադիսլավ Մասլեննիկովը։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 18:31
Արմինֆո. Վանաձորի նախկին քաղաքապետ, ԱԺ "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի նկատմամբ խափանման միջոցը՝ բացակայության արգելքի տեսքով, վերացվել է: Համապատասխան որոշումը սեպտեմբերի 18-ի նիստում ընդունել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը:
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 11:53
Արմինֆո. Arca ազգային վճարային համակարգի և UnionPay-ի համագործակցության շրջանակում պաշտոնապես տրվել է Հայաստանում Arca UnionPay քարտերի մեկնարկը:
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 15:06
Արմինֆո. ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Սերգեյ Շոյգուն ռեյդերային զավթում է որակել Հայաստանի ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել:
|