Arminfo.info


Զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 16:07

Արմինֆո.Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին  Ծիծեռնակաբերդի բարձունքում կարելի էր տեսնել պաստառներ՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ գերիներին», «Չի կարող լինել Խաղաղության համաձայնագիր՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Ո՛չ մի COP29 Ադրբեջանում՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Գլոբալ լռություն, Գլոբալ ամոթ. Ո՛չ՝ ցեղասպանությանը» գրություններով և Բաքվի բանտում ապօրինի պահվող երկու տասնյակից ավելի հայ գերիների լուսանկարներով:

ԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավոր
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2024, 12:46

Արմինֆո.2014 թվականին եզդիների նկատմամբ ցեղասպանություն իրականացրած "Իսլամական պետություն" ահաբեկչական կազմակերպությունը միայնակ չէր, նրա թիկունքում կանգնած էր Թուրքիան: Այդ մասին ապրիլի 16-ին ԱԺ-ում հայտարարել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը,մեկնաբանելով "Տոների եւ հիշատակի օրերի մասին" օրենքում փոփոխությունների նախագիծը,  որի համաձայն, ամեն տարի օգոստոսի 3-ին Հայաստանում կնշվի իրաքյան Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

Արևմուտքի հաշվարկով ամուսնությունը Հայաստանի հետ և Ռուսաստանի ու Իրանի անվստահությունը Փաշինյանի նկատմամբ. Օսկանյանը ՝ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 17:34

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական և ռազմաքաղաքական գիտելիքների բացերը, զուգորդված նրա մոտ հետևողական ռազմավարության բացակայության և իռացիոնալ որոշումների կայացման հետ, Հայաստանը մտցրել են ներկայիս դժվար կացության մեջ: Հայաստանը մեկ մարդու շոու է, և հենց մեկ մարդը պետք է պատասխանատվություն կրի անհաջողությունների և կորուստների համար։ Այդ մասին գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՝ անդրադառնալով երկրի շուրջ ստեղծված իրավիճակին ։

Պետեր Ստանո. ԵՄ-ն չի կարող գլխավոր դեր ստանձնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 13:02

Արմինֆո.«ԱՄՆ-ԵՄ- Հայաստան եռակողմ հանդիպումն ապացուցում է, որ մենք մոտենում ենք միմյանց», «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն:

Բագրատյան. Եթե հայ հասարակությունը չկասեցնի այս գործընթացը, նրան նոր ցեղասպանություն է սպասվում
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024, 13:38

Արմինֆո.Եթե հայ հասարակությունը չկասեցնի իշխանությունների գիտությամբ տեղի ունեցող կործանարար գործընթացը, նրան նոր ցեղասպանություն է սպասվում։ Այդ մասին փետրվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Միասին" ընդդիմադիր շարժման անդամ, "Ազատություն" կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Այսօր հիմնական ռեսուրսը պետք է ուղղվի բանակին, այլապես, հետևանքները շատ ծանր են լինելու. ընդդիմադիր
 Երկուշաբթի, 5 Փետրվարի 2024, 14:54

Արմինֆո. Այսօր հիմնական ռեսուրսը պետք է ուղղվի բանակին` և´ հրատապ, և´ երկարաժամկետ ծրագրերի համար: Եթե սա զուգահեռ չարվի, ապա հետևանքները շատ ծանր են լինելու: Այդ մասին հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Բրեդ Շերմանը Բայդենի վարչակազմին կոչ է արել Հայաստանին պաշտպանական սպառազինություն տրամադրել
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024, 11:47

Արմինֆո. Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքների, ազգային շահերի և ժողովրդավարական ձգտումների մասին պատմել են Կապիտոլիումի բլուրում կայացած ճեպազրույցում, որտեղ ելույթ են ունեցել նաև ԱՄՆ օրենսդիրներ Բրեդ Շերմանը և Ջեյմս Կոստան: Միջոցառումը կազմակերպել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Կա պատմական անհրաժեշտություն` դադարեցնելու անցյալի և ներկայի կռիվը. Քաղաքագետ
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2024, 12:34

Արմինֆո. Կա պատմական անհրաժեշտություն` դադարեցնելու անցյալի և ներկայի կռիվը: Այդ մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծերի խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում. Փաշինյան  
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 16:19

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

ՄԱԿ-ը կարող էր բացահայտ խոստովանել Ադրբեջանում կլիմայի և մարդու իրավունքների բնագավառում իրավիճակի վերաբերյալ մտահոգությունները. Reuters
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 16:29

Արմինֆո.Կլիմայի փոփոխությունը մարդու իրավունքների ամենամեծ սպառնալիքն է 21-րդ դարում: Ծայրահեղ եղանակային պայմանները, ավերածություններն ու ցնցումները, ինչպես նաև ռեսուրսների շուրջ բախումները թույլ չեն տալիս ամբողջ աշխարհում մարդկանց անվտանգ և առողջ կյանք վարել: Ցավոք սրտի, ամենից շատ տուժում են բնակչության ամենաաղքատ և ամենախոցելի շերտերը ։ Այդ մասին ասվում է Reuters-ի համար IMAGINE-ի համահիմնադիր և Unilever-ի նախկին գործադիր տնօրեն Փոլ Փոլմանի հոդվածում:

Զախարովան Փաշինյանին առաջարկել է գալ Պետերբուրգ և բարձրացնել առկա բոլոր հարցերը
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023, 18:02

Արմինֆո. Մոսկվան ելնում է այն բանից, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի Ռուսաստանի նախագահի հրավերից և դեկտեմբերի 25-26 - ը կժամանի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների մակարդակով ավանդական հանդիպմանը: Այնտեղ, ըստ էության, կարելի էր բարձրացնել բոլոր հետաքրքրող հարցերը։ Այդ մասին դեկտեմբերի 20-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ի պատասխան Հայաստանի վարչապետի երեկվա մեղադրանքները Ռուսաստանի հասցեին մեկնաբանելու խնդրանքին ։

Փաշինյանը ՌԴ ԱԳՆ-ին խորհուրդ է տվել վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ. "թող կարդան, տեսնեն, ով ի՞նչ պարտավորություն չի կատարել"
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023, 11:25

Արմինֆո. Հայայստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀՀ հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ-ի վերջերս արած հայտարարությունը:

Աբխազիայի պատգամավորներ. Փաշինյանի հայտարարությունը գնահատում ենք որպես դեմարշ մեր հայրենիքի նկատմամբ
 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2023, 11:12

Արմինֆո. Աբխազիայի Ժողովրդական ժողովի հայազգի պատգամավորներ Աշոտ Մինոսյանը, Գալուստ Տրապիզոնյանը, Էրիկ Ռշտունին և Լևոն Գալուստյանը հանդես են եկել հայտարարությամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Վրաստանի միասնականությանը և պետականությանը միանշանակ սատարելու խոսքերի առնչությամբ:

ԱՄՆ-ն չեղարկել է Ադրբեջանի հետ բարձր մակարդակի հանդիպումներն ու կասեցրել ապագա միջոցառումների ծրագրերը. աղբյուր
 Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2023, 15:11

Արմինֆո.ԱՄՆ-ը չեղարկել է Ադրբեջանի հետ բարձր մակարդակի հանդիպումները և կասեցրել ապագա միջոցառումների ծրագրերը, գրում է «Թուրանը»՝ հղում անելով Կոնգրեսում իր աղբյուրներին:

Արա Բաբլոյանն Ալիևին կոչ է արել կատարել տված խոստումը
 Շաբաթ, 30 Սեպտեմբերի 2023, 12:05

Արմինֆո. Առանց որևէ նախապայմանի համաներում հայտարարելու կոչով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է դիմել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը:

Ադրբեջանը հնարավոր է համարում հայ զինվորականների "համաներումը" Լեռնային Ղարաբաղում
 Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2023, 17:18

Արմինֆո. Ադրբեջանը հնարավոր է համարում "համաներումը" Լեռնային Ղարաբաղի հայ զինվորականների համար, ովքեր վայր դնեն զենքը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը ։

Ադրբեջանը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան. Փաշինյան
 Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2023, 17:42

Արմինֆո.Այսօր ժամը 13:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը սկսել են Լեռնային Ղարաբաղի, ըստ էության, ամբողջ տարածքի հրետակոծությունը: Եվ որոշ ժամանակ անց սկսել են նաև գործողություն Լեռնային Ղարաբաղի շփման գիծը խախտելու և Լեռնային Ղարաբաղում դիրքեր և որոշ տեղեկությունների համաձայն՝ նաև բնակավայրեր վերահսկողության տակ առնելու ուղղությամբ: Կառավարության հաղորդագրության համաձայն, այդ մասին ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

«Լեռնային Ղարաբաղի հետ, իհարկե, մենք կապի մեջ ենք, բայց կապի որոշակի խնդիրներ կան: Բայց ընդհանուր տեղեկությունը դա է, որ սկզբից ամենատարբեր, այդ թվում՝ ռեակտիվ հրետանային միջոցներով հարվածներ են հասցվել Լեռնային Ղարաբաղի տարածքին, այնուհետև մի քանի ուղղություններից ցամաքային գործողություն են սկսել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Այս ընթացքում, իհարկե, Ադրբեջանը նաև տեղեկատվական ուղեկցում է իրականացնում գործողությունների: Եվ նաև մեզ համար տարօրինակ և տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանն այդ գործողությունների մեկնարկի մասին տեղյակ է պահել պաշտոնապես Ռուսաստանի Դաշնությանը: Իհարկե, սա Ադրբեջանի վարկածն է , տեղեկատվությունն է, և ուզում եմ սրա վրա ուշադրություն հրավիրել, սակայն փաստն այն է, որ մենք գոնե այդ գործողության մասին Ռուսաստանի մեր գործընկերներից որևէ տեղեկատվություն չենք ստացել: Իհարկե, նաև ասել, որ այս իրադրությունն անկանխատեսելի էր՝ չի կարելի, որովհետև ինչպես նախորդիվ ասել եմ Կառավարության նիստերում, մենք տեսնում էինք իրադրության լարումը: Եվ նաև այսօր Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ այդ ընդգծումը կար, որ երեկ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպումն Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների դիվանագիտական նախապատրաստություն էր, և փաստորեն դա արդարացվեց: Իհարկե, մենք անմիջապես Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ են հրավիրել՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ, և քննարկել ենք իրադրությունը: Եվ պիտի արձանագրենք, որ այսպիսով Ադրբեջանը, ըստ էության, մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան: Եվ, ինչպես արդեն Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված է, մենք կարծում ենք, որ առաջինը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն և երկրորդը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նույնպես ակնկալում ենք, որ միջոցներ ձեռնարկի: Իհարկե, այս ընթացքում արդեն կան մեկնաբանություններ, ցավոք, որոնք փորձ են անում այս տեղի ունեցող գործընթացը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ: Բայց ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, այն ինչ բազմիցս ասել եմ՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, և մեր մշտական խնդիրը եղել է և շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովումը, և դա է եղել մշտապես մեր օրակարգում: Տարօրինակ եմ համարում Ադրբեջանի այն հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը Լեռնային Ղարաբաղը լքելու համար: Սա էթնիկ զտումների ուղիղ գործողություն է: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, եթե իրենք հայտարարում են, որ տեղի է ունենում այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն և քաղաքացիական ենթակառուցվածքներին և քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ են նրանք հայտարարում մարդկանց Լեռնային Ղարաբաղից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին: Եթե նրանց ասածն իրականության հետ կապ ունենար, ընդհակառակը՝ պիտի հորդորեին քաղաքացիներին պատսպարվել, մնալ ապաստարաններում և դուրս չգալ այնպիսի վայրեր, որտեղ նրանք ակամա կարող են խոցվել: Եվ այս տրամաբանությունը, որ զարգացնում է Ադրբեջանը, ակնհայտորեն ցույց է տալիս էթնիկ զտման կոնկրետ գործողության մեկնարկը:

Բայց ես ուզում եմ նաև գնահատել իրադրությունը Հայաստանի տեսակետից: Նախ ասեմ, որ այս պահի դրությամբ Հայաստանի սահմանների երկայնքով իրադրությունը հարաբերականորեն կայուն է, այսինքն իրադրության տեսանելի և էական փոփոխություն մենք չունենք: Բայց ինչպես ասել եմ և ասում եմ, հիմա ընդգծում եմ, որ այս գործողության հիմնական և առանցքային թիրախը և նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է: Տեսեք, այսօր մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ և նաև պաշտոնական լրատվամիջոցներ, կամ իշխանությունների հետ կապ ունեցող լրատվամիջոցներ, տեղեկություն են տարածում, որ իրենք հարվածներ են հասցնում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումների ուղղությամբ՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղը: Եվ, ցավոք, այս նույն տեղեկատվությունը կրկնում են նաև մեր մի շարք գործընկերներ, որոնք ասում են, որ Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները:

Սենոր Հասրաթյանը նշել է Արցախում ճգնաժամից դուրս գալու հնարավոր ուղիները
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023, 10:00

Արմինֆո.Որ այսօր Արցախում վիճակն անասելի ծանր է, այլևս փաստ է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԶՈՒ պահեստազորի գնդապետ, Արցախի Պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սենոր Հասրաթյանը:

Երևանի Բուսաբանական այգում 4,5 մլրդ դրամ արժողությամբ "Կյանքի պուրակ" կկառուցվի
 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2023, 13:47

Արմինֆո. Երևանի բուսաբանական այգու տարածքում անտառապուրակի կառուցապատման աշխատանքների իրականացմամբ պայմանավորված՝ կառավարության այսօրվա նիստում որոշվել է գումար հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Փաշինյանը Բաքվին կոչ է անում բաց չթողնել խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը
 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2023, 11:50

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ ու ծավալվել: 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով արգելել էր կոմերցիոն մատակարարումները դեպի Լեռնային Ղարաբաղ: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում գործող խանութները, դեղատները 2022 թվականի դեկտեմբերից իրենց վաճառքի տեսականու արտաքին մատակարարում ընդհանրապես չեն ունեցել: Կառավարության հաղորդագրության համաձայն, այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին