Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026, 15:39
Արմինֆո. Ազգային ժողովում հերթական անգամ կրքեր են բորբոքվել։ Պատճառը եղել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի ելույթը, ով մեղադրանք է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին:
|
Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026, 12:39
Արմինֆոl. Հայաստանը կհրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջնահերթությունից. այս հարցը կհեռացվի հայկական պետության արտաքին քաղաքականության օրակարգից: Այս մասին օգոստոսի 24-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ Ազգային ժողովին ներկայացնելով կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը:
|
Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2026, 12:45
Արմինֆո: Օգոստոսի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անցկացրել է հանդիպում վարորդական դպրոցների և թեստավորման ծառայություններով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
|
Ուրբաթ, 7 Օգոստոսի 2026, 18:58
Արմինֆո.Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) ինքնավարությունը պետության հզորացման կարեւոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում նման ուղերձ է հղել Ամենայն հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը՝ Էջմիածնում առաջին դատական նիստից հետո, որը չի կայացել դատավորի ինքնաբացարկի պատճառով:
|
Ուրբաթ, 7 Օգոստոսի 2026, 17:33
Արմինֆո."Զվարթնոց" օդանավակայանի հին շենքը չի հանվի Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկից։ Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
|
Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026, 10:00
ԱրմԻնֆո. ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը անհնարին էր, քանի որ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը։ Այս մասին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է «Գվարդեյսկ» երիտասարդական ֆորումում։
|
Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 15:49
Արմինֆո. 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանում գործող իշխանությունը քաղաքական մրցակցությունը դիտարկում է ոչ թե որպես ժողովրդավարական համակարգի բնական և անհրաժեշտ բաղադրիչ, այլ, ավելի շուտ՝ որպես սեփական դիրքերին սպառնացող գործոն: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:23
Արմինֆո.Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։
|
Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 16:42
Արմինֆո. Բռնի տեղահանությունից հետո հայերի Արցախ վերադարձի հարցի հավասարեցումը ադրբեջանցիների՝ Հայաստան, այսպես կոչված, վերադարձի հետ գործող իշխանության կողմից թույլ տրված ամենալուրջ սխալն էր: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու հայեցակարգի ակտիվ առաջ մղման ֆոնին։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 19:18
Արմինֆո. Հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանը, և դա անհերքելի փաստ է։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 12:23
Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում երկրի քաղաքացիներին կոչ է արել գնալ ընտրությունների և վերջ դնել ներկայիս կառավարիչների կառավարմանը:
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 16:02
Արմինֆո.Հայաստանի քաղաքացիները պետք է կատարեն իրենց ընտրությունը և վերջ դնեն այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում երկրում։ Այդ մասին նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի բնակիչների հետ հանդիպմանը։
|
Երեքշաբթի, 12 Մայիսի 2026, 21:06
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները շարունակելու են միակողմանի զիջումների քաղաքականությունը։ Այդ մասին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
|
Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026, 10:59
Արմինֆո. Հայաստանի ներկայիս իշխանությունների վերջին հինգ տարիների ամենակարևոր ձեռքբերումն Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունն է։ Այդ մասին ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026, 21:07
Արմինֆո. Ընտրական օրենսգրքի փոփոխությունները որևէ կուսակցության կողմից չեն քննարկվել և ներկայացվում են մեկ անձի, մեկ քաղաքական կուսակցության խնդրանքով, ինչը ակնհայտորեն անօրինական է։ Այս մասին տեսաուղերձում հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով ՀՀ ընտրական օրենսգրքում ընդունված փոփոխությունները, որոնք նախաձեռնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
|
Երկուշաբթի, 23 Փետրվարի 2026, 12:39
Արմինֆո.Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը։ Հակառակ դեպքում ոչ թե Գյումրի -2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու։ Այդ մասին իր հոդվածում գրում է քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով նախընտրական իրավիճակը Հայաստանում։
|
Ուրբաթ, 20 Փետրվարի 2026, 15:29
Արմինֆո. 1988 թվականի փետրվարի 20-ը միայն խորհրդանիշ չէ: Դրանով է սկսվում մեր պատմության այն շրջանը, երբ Հայաստանը, երկու հազար տարվա ընդմիջումից հետո, համաշխարհային պատմության ընթացքի վրա ազդող քաղաքական գործոն էր։ Այդ մասին ասվում է Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունում։
|
Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026, 13:26
Արմինֆո. PostՎենսյան իրականությունը մի քանի նոր հարցադրումներ է բերում ներքին օրակարգ և սրբագրումներ մտցնում նախընտրական ծրագրերում։ Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։
|
Երկուշաբթի, 26 Հունվարի 2026, 12:43
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի այցելել է Ներքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։
|
Երեքշաբթի, 20 Հունվարի 2026, 11:58
Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է միանալ Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին»։ Վարչապետն ընդունել է հրավերը։ Այդ մասին հաղորդել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
|