Arminfo.info


Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 17:33

Արմինֆո. "Մենք ապրում ենք ծանր, անհանգիստ ժամանակներում ՝ լի վտանգներով։ Աշխարհի տարբեր անկյուններում տեղի են ունենում պատերազմներ և զինված հակամարտություններ, որոնք ցավ են պատճառում բազմաթիվ մարդկանց"։ Այդ մասին մայիսի 6 - ին Հունգարիայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հունգարիայի արտաքին տնտեսական կապերի եւ արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 12:42

Արմինֆո. Քառօրյա այցով Հայաստանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի եւ ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Իվանա Ժիվկովիչը:

Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 11:47

Արմինֆո. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ: Նման կարծիք է հայտնել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 11:13

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող, ինչպես նաև օրըստօրե ահագնացող գոյութենական և անվտանգային նոր մարտահրավերներն արդյունք են օրվա իշխանությունների վարած հակապետական և ապազգային քաղաքականության։ Այդ մասին ասվում է Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունում:

Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 16:31

Արմինֆո. Իրանը մշտապես ընդգծել է, որ Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության, կայունության հաստատմանը և տարածաշրջանի ժողովուրդների շահերի ապահովմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։

ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 11:07

Արմինֆո. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումն ու ամրապնդումը մեր տարածաշրջանում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Հայաստանի ԱԳՆ-ը կոչ է արել խուսափել Մերձավոր Արեւելքում հետագա առճակատումից
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 11:11

Արմինֆո.Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այս մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Freedom House. Ադրբեջանն էթնիկ զտում է կատարել Արցախում և շարունակում է սպառնալ Հայաստանին
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 11:45

Արմինֆո.Վերջին 20 տարիներին ավտորիտար վարչակարգերի գրանցած հաջողություններին դիմակայելու համար ժողովրդավարական կառավարությունները պետք է ընդլայնեն իրենց մոտեցումը ժողովրդավարության առաջխաղացման հարցում: Այդ մասին ասվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության պատրաստած "Ազգերն անցումային շրջանում 2024" ամենամյա զեկույցում ։

«Մենք կանք». ԿԽՄԿ դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից՝ Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների խախտման շղթայի հերթական օղակի անտեսումն է միջազգային կազմակերպությունների կողմից
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 15:35

Արմինֆո.Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից՝ Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների խախտման շղթայի հերթական օղակի անտեսումն է միջազգային կազմակերպությունների կողմից: Այդ մասին ասվում է «Մենք կանք» նախաձեռնության՝ ԿԽՄԿ-ին և այլ միջազգային կառույցներին ուղղված դիմումի տեքստում

Վաշինգտոնը կաջակցի Երևանին էներգետիկայի դիվերսիֆիկացման գործում. Փաշինյանի բրյուսելյան հանդիպման արդյունքները
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 18:31

Արմինֆո. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, Բրյուսելում հանդիպում են ունեցել` վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը: Այդ մասին ասվում է ի աջակցություն Հայաստանի դիմակայունության  ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի համատեղ հանդիպման ամփոփիչ հաղորդագրությունում:

ԱՄՆ-ը նախատեսում է ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին. Բլինքեն
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 15:24

Արմինֆո.ԱՄՆ-ը նախատեսում է ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ համատեղ ճեպազրույցում:

Ժամանակն է նոր գլուխ բացել ԵՄ-Հայաստան հարաբերություններում. Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Հայաստանին ֆինանսական աջակցության 270 մլն եվրո փաթեթի մասին
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 15:22

Արմինֆո. Բրյուսելը պատրաստ է առաջիկա չորս տարում Հայաստանին լրացուցիչ 270 մլն եվրոյի աջակցություն տրամադրել տնտեսության զարգացման, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման համար: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

ԱՄՆ սենատորները Բայդենի վարչակազմին կոչ են անում հասնել հայ ռազմագերիների ազատ արձակմանը և ապահովել Արցախ վերադարձի իրավունքը
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 14:50

Արմինֆո.ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում սենատորներ Էդ Մարկին, Բիլ Քեսիդին, Թոմ Թիլիսը և Գարի Փիթերսը կոչ են արել Բայդենի վարչակազմին առաջնահերթություն ուշադրություն տրամադրել հայ ռազմագերիների և Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող Արցախի քաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցին ՝ որպես բանակցությունների նախապայման: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Վասիլիս Մարագոս. Հայաստանն ու ԵՄ-ն աշխատանքներ են տանում հարաբերությունների նոր օրակարգի մշակման ուղղությամբ.
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 14:30

Արմինֆո. Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների նոր օրակարգը, որը ներկայումս գտնվում է մշակման փուլում, կդառնա ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կարևոր շարունակությունը: Այդ մասին ապրիլի 4-ին Հայաստանի եվրոպական ինտեգրման հարցերին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Պատգամավոր. ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության 2,6 մլրդ եվրո ընդհանուր գումարից արդեն հատկացվել է 550 մլն եվրո
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 14:08

Արմինֆո. Այսօրվա դրությամբ Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության 2,6 մլրդ եվրո ընդհանուր գումարից հատկացվել է 550 մլն եվրո: Այդ մասին ապրիլի 4-ին "Հայաստանի եվրոպական ինտեգրման նոր հեռանկարներն ու մարտահրավերները" թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է  Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում պահվող հայերին
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 13:33

Արմինֆո. ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցի մանրամասները:

ՀՀԿ. Քանի դեռ Փաշինյանը Հայաստանում արշավ է սկսում Արցախի ինստիտուտների դեմ, Ալիևը ստեղծել է և գուգուրում է «Արևմտյան Ադրբեջանի» կառույցներ
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 15:36

Արմինֆո. Քանի դեռ Փածինյանը Հայաստանում արշավ է սկսում Արցախի ինստիտուտների դեմ, Ալիևը ստեղծել է և գուգուրում է «Արևմտյան Ադրբեջանի» կառույցներ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

"Միասին" շարժումը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին կոչ է անում անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին և նշում դրա 100 պատճառ
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 16:14

Արմինֆո. «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմում է ՀՀ ԱԺ երեք խմբակցություններին և անկախ պատգամավորներին ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու և քվեարկության դնելու պահանջով՝ համաձայն ՀՀ սահմանադրության 115 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի։  Այդ մասին ասվում է «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժման՝ ԱրմԻնֆո-ին տրամադրված պահանջագիր-հայտարարությունում:

Ռասմուսենի զեկույցը. Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելն անդառնալի կդարձնի նրա շրջադարձը դեպի Արևմուտք
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 13:47

Արմինֆո. Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք, և ԵՄ-ը շահագրգռված է աջակցել նրա այդ շրջադարձին։ Այդ մասին ասվում է «ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում՝ ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցում, որը հրապարակվել է Դանիայի նախկին վարչապետ եւ Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած "Հայաստանի բարեկամների ցանց" բարձր մակարդակի խմբի կողմից:

«Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը» ՄԱԿ հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին է ներկայացրել ութ հայ զինվորականների գործեր
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024, 18:40

Արմինֆո.«Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը» (նախագահ՝ Սիրանուշ Սահակյան), Հայ դատի համակարգում գործող «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» հովանու ներքո, 2024թ․ մարտի սկզբին պաշտոնապես հայ ութ զինվորականների գործեր է ներկայացրել ՄԱԿ-ի հարկադիր կամ ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին։ Ինչպես հաղորդում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը,  բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին