Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 14:21
Արմինֆո. Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարի: Այս մասին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 13:51
ԱրմԻնֆո. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ ձևաչափով երկխոսություն է ընթանում բնապահպանության ոլորտում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում՝ ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում։
|
Շաբաթ, 24 Հոկտեմբերի 2026, 14:26
Արմինֆո. COP17-ի շրջանակներում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար Էվելին Նդլովայի հետ։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 19:31
Արմինֆո. Քաղաքական գործիչ, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ Արման Աբովյանը ստանձնել է քաղաքական ուժի հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները ՝ վերջինիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի տակ գտնվելու պայմաններում: Այդ մասին քաղաքական գործիչը հաղորդել է Facebook-ի իր էջում։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 14:03
ԱրմԻնֆո. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, որում ուշադրություն են հրավիրել այն լուրջ քաղաքական, սոցիալական, տնտեսական և իրավական խնդիրների վրա, որոնց արցախցիները շարունակում են բախվել բռնի տեղահանումից երեք տարի անց։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 13:58
ԱրմԻնֆո. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը կայցելի Հայաստան։
|
Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026, 13:27
ԱրմԻնֆո. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Պեկինի քաղաքապետ Վեն Սյանի հետ, ով երկիր է ժամանել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (COP17) կողմերի 17-րդ համաժողովին մասնակցելու համար, որպեսզի քննարկեն քաղաքային կառավարման ոլորտում երկու մայրաքաղաքների միջև գործընկերության զարգացման հեռանկարները։
|
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 10:32
ԱրմԻնֆո. Քրեական ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված համապարփակ օպերատիվ և քննչական միջոցառումների արդյունքում 2025 թվականին բացահայտվել է սպանության նախապատրաստման տասից ավելի դեպք, իսկ 2026 թվականի առաջին ինը ամիսներին՝ ութ դեպք։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 19:32
Արմինֆո.COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները։
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 19:01
Արմինֆո. Հոկտեմբերի 19-ին Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի գործառնական ծրագրերի գծով գործադիր տնօրենի տեղակալ Մեթյու Հոլինգվորթի հետ:
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 12:01
ԱրմԻնֆո. Միջազգային հանրությունն արդեն ձևակերպել է «բնության հետ ներդաշնակ ապրելու» հայեցակարգը և 2022 թվականին ընդունել է Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակը՝ սահմանելով նպատակներ և հստակ չափանիշներ մինչև 2030 թվականը: Սակայն Հայաստանը կիսով չափ է անցել այդ չափանիշներին հասնելու ճանապարհին: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան Էքսպո կենտրոնում» COP17-ի (Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով) շրջանակներում անցկացված «Բնության համար առաջնորդներ» գագաթնաժողովի բացման լիագումար նիստում:
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 10:32
ԱրմԻնֆո. Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը իր ավստրալիացի գործընկեր Հյու դե Կրետցերի հետ քննարկել է մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գործունեությանը, դրանց անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր:
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 13:38
Արմինֆո. Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները երկու երկրների հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու և համագործակցության առկա ներուժը գործնական արդյունքների վերածելու համար: Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ բանակցությունների ավարտին մամուլի համար հայտարարության ժամանակ ։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 18:53
Արմինֆո.Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Հուան Ռունցիուի հետ հանդիպմանը քննարկել է COP17-ի օրակարգային առաջնահերթությունները՝ կարևորելով Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի գնահատումն ու մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացումը։ Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն, անդրադարձ է եղել նաև բնապահպանության ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 16:34
Արմինֆո.Գևորգ Փարսյանը կմասնակցի Կապանում նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ինքը ՝ Փարսյանը։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 14:11
Արմինֆո. Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև հայերի համար դժվարին օրերին, Հայաստանի Հանրապետության դժվարին օրերին, հենց բնությունն է փրկել հայ ժողովրդին: Այդ մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում անցկացվող "Առաջնորդները հանուն բնության" գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն իր ողջույնի խոսքում։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 10:36
ԱրմԻնֆո: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հարավային Կովկասում 201 միլիոն դոլարի ներդրումային հիմնադրամի ղեկավարի թեկնածուն տարածաշրջանում ունի հեռահաղորդակցության և հանքարդյունաբերության խոշոր ակտիվներ և նախկինում ղեկավարել է Ռուսաստանի վրա կենտրոնացած ներդրումային ընկերություն, որը գովազդում էր Կրեմլի հետ սերտ կապերը, ցույց են տալիս Reuters-ի կողմից ուսումնասիրված փաստաթղթերը:
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 19:44
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսին:
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:34
Արմինֆո.Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալ Հաոլիանգ Սյուին։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 12:07
ԱրմԻնֆո. Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը որպես բանախոս մասնակցել է «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Քննարկումն անցկացվել է Chatham House-ի կանոններով՝ բարձրաստիճան դիվանագետների, քաղաքական գործիչների և փորձագիտական շրջանակների մասնակցությամբ։
|