Շաբաթ, 28 Նոյեմբերի 2026, 15:46
ԱրմԻնֆո. 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ նոյեմբերի 19-ին, 20-ին և 23-ին, Սահմանադրական դատարան է ներկայացրել երեք նոր դիմում, իսկ նոյեմբերի 4-ին՝ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնել է ԵԿՄ-ն:
|
Շաբաթ, 28 Նոյեմբերի 2026, 15:45
|
Շաբաթ, 28 Նոյեմբերի 2026, 15:30
Արմինֆո. Հայկական պետությունը ՝ ի դեմս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ամբողջությամբ վերահսկում էր Սամվել Կարապետյանի "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության գործունեությունը, այդ թվում ՝ գնումների մասով, և նույնիսկ գրենական պիտույքներ ձեռք բերել հնարավոր չէր առանց նրա հավանության: Այդ մասին նոյեմբերի 28-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է փաստաբան Վարդան Ալոյանը, ով պաշտպանում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության սեփականատիրոջ շահերը:
|
Շաբաթ, 28 Նոյեմբերի 2026, 14:23
Արմինֆո. Գործարար Սամվել Կարապետյանին չի կարելի մեղադրել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" (ՀԷՑ) ընկերությունում իրեն մեղսագրվող չարաշահումների մեջ՝ անգամ 64 դրամի չափով։ Այդ մասին նոյեմբերի 28-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Արամ Վարդեւանյանը:
|
Շաբաթ, 28 Նոյեմբերի 2026, 13:40
Արմինֆո. Այսօր Հայաստանում հանրային կյանքի ընդունված բարոյական նորմերի փլուզման, «ինքնիշխան այլանդակ» նոր նորմերի ձևավորման ճանապարհով ձևավորվել է "արհեստական բարոյականության" մթնոլորտ: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
|
Շաբաթ, 28 Նոյեմբերի 2026, 13:12
Արմինֆո. ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
|
Շաբաթ, 28 Նոյեմբերի 2026, 11:51
Արմինֆո. Մասիսի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի հանդեպ Վճռաբեկ դատարանն ակնհայտորեն ցուցաբերել է տարբերակված մոտեցում, ու դա ստուգելի է մաթեմատիկորեն։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այդպես է մեկնաբանել Համբարձումյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը։
|
Շաբաթ, 28 Նոյեմբերի 2026, 11:31
Արմինֆո. Հունաստանից Եվրախորհրդարանի պատգամավոր Աֆրոդիտի Լատինոպուլուն խիստ քննադատել է Անկարային՝ նրան մեղադրելով ասորիների, հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանությունն ընդունելուց համառորեն հրաժարվելու, ինչպես նաև Կիպրոսի կեսի ապօրինի օկուպացման և Հունաստանի դեմ պատերազմի ապօրինի սպառնալիքի պահպանման համար:
|
Շաբաթ, 28 Նոյեմբերի 2026, 11:25
Արմինֆո. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանին հեռացնելու հարց չի դնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, նշելով, որ հանրապետությունը պահպանում է անվտանգության երաշխիքները։
|
Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 21:09
Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցությունը կասկածի տակ է դրել Մասիս համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների լեգիտիմությունը՝ այն բանից հետո, երբ Վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել ընդդիմության թեկնածու Դավիթ Համբարձումյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատավճիռը: Այդ մասին ասվում է ՀՀԿ հայտարարությունում։
|
Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 19:49
Արմինֆո. Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 30-ը՝ ժամը 06:00-ն Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես ամբողջությամբ փակ է լինելու երթևեկության համար։
|
Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 19:02
Արմինֆո.ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է գործը նոր քննության ուղարկելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և օրինական ուժի մեջ է թողել Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դատավճիռը:
|
Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 18:41
Արմինֆո.Անժելա Առաքելյանը 2009 թվականից աշխատում է գեղեցկության ոլորտում։ Տարիների փորձն ու հաճախորդների պահանջարկը նրան ուղղորդել են դեպի ավելի նեղ մասնագիտացում և սեփական բիզնես հիմնելու հիմնավորված որոշում։
|
Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 18:19
Արմինֆո.Հայաստանում հրատարակված 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана»- հեռուստասերիալի 1-ին մասը որպես կրթական նյութ դիտարկելն անընդունելի է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։
|
Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 18:17
Արմինֆո.2026 թվականի նոյեմբերի 26-27-ը Հայաստանի Հանրապետության Դիլիջան քաղաքում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներ։
|
Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 18:16
Արմինֆո.Նոյեմբերի 27-ին՝ Աբու Դաբի կատարած այցի շրջանակներում, ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մուհամմադ Իբրահիմ Ալ-Դահերիի հետ։
|
Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 18:14
Արմինֆո.Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխանցել են նոր սահմանադրության նախագիծը։ Այդ մասին հաղորդել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
|
Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 18:05
Արմինֆո."Ուժեղ Հայաստան" կուսակցությունն ավարտում է քարոզարշավը Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքում, որտեղ նոյեմբերի 29-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ:
|
Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 18:03
Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ օրակարգի թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ նաև այն ընտրության հարցը, որը պետք է կատարի հայկական կողմը հօգուտ ԵՄ-ի կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ): Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
|
Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 18:02
Արմինֆո.ԱԺ ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորների չներկայանալու պատճառով: Այդ մասին նա անձամբ հաղորդել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
|