Arminfo.info

751
 Հինգշաբթի, 20 Դեկտեմբերի 2018, 15:31

Արմինֆո.

Վալերի Օսիպյանը հերքել է լուրերն այն մասին, թե  իրավապահ մարմինները որպես  «տանիք՚ են ծառայում քրեական հեղինակությունների համար
 Հինգշաբթի, 20 Դեկտեմբերի 2018, 14:37

Արմինֆո. Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հերքել է լուրերն այն մասի, թե իրավապահ մարմինները որպես  «տանիք՚ են ծառայում քրեական հեղինակությունների համար և շարունկաում են համագործակցել նրանց հետ: Դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը հայտարարել է, թե պատրատ է հրաժարական տալ, եթե որևէ մեկը կարողանա ապացուցել այդ մեղադրանքները:

Washington Post. Հայերի ոչ բռնի ժողովրդական իշխանությունը Սարգսյանին ստիպեց հրաժարական տալ. սակայն ամենամեծ տեղաշարժը դեռ առջևում է
 Չորեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2018, 11:02

Արմինֆո.2018 թվականին Հաայստանը դրամատիկական շրջադարձ ապրեց: Այդպիսի կարծիք է հայտնել Washington Post-ի սյունակագիր Ֆրիդա Գիտիսը:

ՕԵԿ-ը փողել է առաջնորդին
 Շաբաթ, 15 Դեկտեմբերի 2018, 15:38

Արմինֆո.Այսօր տեղի է ունեցել ՕԵԿ արտահերթ համագումարը, որին մասնակցում էին ՕԵԿ տարածքային կառույցների ղեկավարաները՝ հանրապետության բոլոր մարզերից ու մայրաքաղաքից:

Վիգեն Սարգսյանը կոչ է արել քվեարկել այն քաղաքական ուժի օգտին, որի հետ կապում են Հայաստանի ապագան
 Կիրակի, 9 Դեկտեմբերի 2018, 10:58

Արմինֆո. ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի հույս է հայտնել, որ ընտրությունների ավարտին հայ հասարակությունը կդառնա ավելի միասնական:

Նիկոլ Փաշինյան. Բակո Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին
 Հինգշաբթի, 29 Նոյեմբերի 2018, 15:46

Արմինֆո. Մի քանի օր առաջ նշել եմ, որ Հայաստանում ավելի պրոհայկական և պրողարաբաղյան դիրքորոշում ունեցող կառավարություն երբեք չի եղել։ Այս մասին նոյեմբերի 29–ին Ճամբարակում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Դատական նիստն ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի տեղի կունենա  վաղը
 Հինգշաբթի, 29 Նոյեմբերի 2018, 12:17

Արմինֆո.2018 թվականի ապրիլի 25-ին «Երկիր Ծիրանիե կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին՝ Հայաստանի Հանրապետությունում Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Արմեն Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավորների և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացման դեպքերի առթիվ: Այդ մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը:

Փաշինյան. Մանվել Գրիգորյանը պատրաստ է պետությանը «նվիրաբերել» 5 մլրդ դրամ
 Չորեքշաբթի, 28 Նոյեմբերի 2018, 18:36

Արմինֆո.Ձերբակալված գեներալ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը, հայտարարելով, որ ինքը պատրաստ է պետությանը նվիրաբերել 330 հա տարածք ունեցող «Ակնալիճի կուղբաբուծական տնտեսությունը, որտեղ գտնվող շենքերի և շինությունների ընդհանուր տարածքը կազմում է 5445 քմ:

 Երեքշաբթի, 20 Նոյեմբերի 2018, 18:49

Արմինֆո.

ՀՀԿ-ն մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին. կայացվել է պաշտոնական որոշում
 Երկուշաբթի, 12 Նոյեմբերի 2018, 12:53

Արմինֆո. Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին  պաշտոնական որոշում է կայացվել նախօրեին կուսակցության գործադիր մարմնի նիստում, որի ընթացքում կուսակցական ղեկավար մարմնի կազմում եղել են նաեւ մի շարք փոխատեղումներ:

Հարկային չարաշահումներ՝ «Յանսե ռեստորանային համալիրում. պատճառված վնասը կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամ
 Ուրբաթ, 9 Նոյեմբերի 2018, 18:05

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Սելենաե ՍՊ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների  դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Բազմակողմանի քննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել` առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունից խուսափելու վերաբերյալ։

Մեղադրանք է առաջադրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության ևս երկու նախկին աշխատակցի
 Հինգշաբթի, 8 Նոյեմբերի 2018, 17:12

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՔԿ մամուլի ծառայությունից, քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ արձանագրված չարաշահումներին  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության նախկին ղեկավարի և մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով նախկին տեղակալի առնչության վերաբերյալ։ Ապացույցների համակցությամբ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Այսպիսով՝ նոյեմբերի 7-ի դրությամբ, սույն քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 3 անձ, որոնցից մեկի՝ ՓԲԸ-ի նախկին տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, կատարված առերևույթ չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ՚, - ասվում է հաղորդագրությունում։

Արա Մինասյանի փաստաբաններն արձագանքեցին իրենց պաշտպանյալի կողմից հետաքննությունից խուսափելու մասին Սոնա Տռուզյանի հայտարարությանը
 Երկուշաբթի, 5 Նոյեմբերի 2018, 21:21

Արմինֆո.«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի փաստաբանները, Իրավաբանների պալատի անդամներ Հայկ Սարգսյանը և Տիգրան Ղազարյանը հանդես են եկել պարզաբանումներով, Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանի հայտարարությունների կապակցությամբ:

Հայաստանի երրորդ նախագահին բնակարանային ապահովման հետ կապված էպոպեն չի ավարտվում
 Շաբաթ, 3 Նոյեմբերի 2018, 19:04

Արմինֆո. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին բնակարան տրամադրելու հետ կապված էպոպեն չի ավարտվում:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրենը ներգրավվել է որպես մեղադրյալ, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
 Ուրբաթ, 2 Նոյեմբերի 2018, 20:15

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում հայտնաբերված  առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ չարաշահումների իրականացմանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական» կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենի առնչության վերաբերյալ։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը զրպարտության համար հայ կներկայացնի գործարար Սիլվա Համբարձումյանի նկատմամբ
 Ուրբաթ, 2 Նոյեմբերի 2018, 19:54

Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը դատի կտա գործարար Սիլվա Համբարձումյանին` զրպարտության համար: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմյանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Փաշինյանին քննադատել է նախորդ իշխանությունների սխալները կրկնելու համար
 Հինգշաբթի, 1 Նոյեմբերի 2018, 16:33

Արմինֆո.«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի կառավարման վեց ամիսները և նրա ձևական հրաժարականը դիտարկում է որպես ավտորիտար ռեժիմի շարունակություն, քանզի, ինչպես նշվում է կուսակցությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության տեքստում, ժամանակակից թվային հասարակությունում Հայաստանի Հանրապետության հետխորհրդային ավտորիտար քաղաքական համակարգի շահառուները կարիք ունեին այդ համակարգի նորացման` արդիականացման և կառավարման վերնախավի երիտասարդացման:

ՀՀ վարչապետի պետական ​​վերահսկողական ծառայությունը բյուջեին կվերադարձնի մեկ միլիոն դոլարին համարժեք գումար
 Հինգշաբթի, 25 Հոկտեմբերի 2018, 15:51

Արմինֆո. ՀՀ վարչապետի պետական ​​վերահսկողական ծառայությունը երկրի բյուջեին կվերադարձնի մեկ միլիոն դոլարին համարժեք գումար: Այս մասին հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասել է ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: «Մեր աշխատանքի արդյունքները արդեն շոշափելի են: Տարվա այս վերջին ամիսներին բյուջեին կվերադարձնենք ևս մի քանի միլիոն», - ասել է նա:

Գյումրիում մահացել է Արայիկ Խանդոյանը` «Միայնակ Գայլը՚
 Չորեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2018, 10:41

Արմինֆո.«Սասնա Ծռեր՚ համահայկական կուսակցությունը, իր քարտուղարությամբ, շարքերով և համակիրներով սրտի խորը կսկիծով գուժում է կուսակցության անդամ, «Սասնա Ծռեր՚ խմբավորման անդամ և Արցախյան ազատամարտի հայտնի մարտիկ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի՚ մահը, որ տեղի ունեցավ հոկտեմբեր 9-10 կեսգիշերին, Գյումրիում, առաջին տվյալներով՝ սրտի կաթվածի հետևանքով։

Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հավաքում է հանրահավաքի
 Երեքշաբթի, 2 Հոկտեմբերի 2018, 20:40

Արմինֆո.Հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ժողովրդին անմիջապես հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ:




Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ